Թեմայի ընդգրկուն լինելուն գիտակից եմ: Փորձեմ մի քիչ մեկնել զգացմունքս, պատկերացումս, հետագայում թողնելով ծաւալուն քննարկումները:
Հայրենիք է՝ երբ հարազատութեան մէջ ապահով ես զգում, գուցէ ծանօթ մեղեդի լինի, սրտամօտ երգի խազ:
Հայրենիք է՝ երբ ապահով ես, ապահով ես երբ սեպհականութեան զգացմունքն ունիս, զգում ես քոնն է:
Հայրենիքը միայն հող չէ, այլեւ հողի ժողովուրդը: Առանց ժողովրդին հողը պակասաւոր է, առանց հողին՝ ժողովուրդը նոյնպէս՝ ուծանալու, փոխուելու ենթակայ:
Katkaի ասածին նման, Հայրենիք է՝ երբ ճանաչւում ես, հանրաճանաչ ես, եթէ ո'չ դու, ապա քո ընտանիքը, գերդաստանը, ցեղը, ազգը: Հանուրը դիմում է քեզ, քաջ գիտենալով քո զգացմունքերի, հոգեմտաւոր կերտուածքի մի ամբողջ փաթեթ, որ միայն քոնը չէ, այլեւ հայրենակիցներինդ է, ու դրանով առնուազն ճանաչում է քեզ: Նմանապէս ինքնդ ծանօթ ես հայրենիքիդ, համին, հոտին, կենդանական աշխարհին, երգին, պարին, լաւ ու ոչ-լաւ սովորոյթներին:
Սրան հակադրելով անապահովութեան զգացումը՝ ինքնաբերաբար նուազում է սեփականատէրի ուժեղ կապուածութիւնը՝ երկրին, թաղին, տան, ու բերում հասցնում հայրենասիրութեան թուլացման:
Մտքերի տրամաբանական շարունակութեան հետեւելով, կարամք ասել, թէ Հայրենիքիդ ուղղակի եւ անուղղակի, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ, թշնամիներն են եղել, նրանք ովքեր պատճառել են ապահովութեան խաթարումը: Անապահով քաղաքացին հայրենիք է ընտել ապահով օտար երկրում, ու նրա հողին է հարազատացել:
Զրուցում ենք զուտ եւ ընդհանրական մարդկային արժէչափերով, անտեսելով «խենթ» հայրենասիրական օրինակները:
Այս մեկնակէտից դիտելով, որքանո՞վ հայրենիքումդ ես զգում, երբ ոտք ես դնում Արեւմտեան Հայաստանում, կամ լքուած նախկին հայաբնակ մի վայրում: Գուցէ զգաս Հայի հայրենիք է, բայց գերեզման-հայրենիք, որով հայը չի ծաղկում այնտեղ:
Այնտեղ ուր ժողովուրդդ, ընտանիքդ, ընկերներդ, բարեկամներդ չկան, հայրենիքդ դժուար լինի...
Գաղթական բարդ լինելուն գիտակից եմ, ու ինքս դժուար թէ ունենամ քո քաջութիւնը, քո նշած երկու տարբերակներից մեկը ընտրելով:
Աւետիք Իսահակեանի սիրո՞յ նման...«իր»ը իմն է և պատկանում է միայն ինձ, քանի դեռ այն չեն գողացել/հափշտակել ինձանից..
երբ այն այլևս ինձ մոտ չէ.. իմ սեփականությունը չի հանդիսանում, ես հոգեբանորեն, միևնույն է, շարունակում եմ այն իմը համարել՝ թեև ուրիշի ձեռքերում է այժմ..
միևնույն ժամանակ և՛ խոսում եմ նրա մասին անցած ժամանակով, թե այն իմն էր, և՛ շարունակում եմ հուսալ, թե մի օր, հնարավորության դեպքում, անպայման նորից կգտնեմ ու կտիրանամ այնքան սիրելի իրին..
(համաձայն եմ, որ «իր»-ը, այս դեպքում, մի քիչ վատ օրինակ էր, բայց ավելի հարմարը չգտա..)
և եթե այդ սիրելի «իր»-ը ինձնից գողացել են ոչ ամբողջովին, այլ, բարեբախտաբար, հաջողվել է պահպանել նրանից գեթ մի կտոր, պնդում եմ, թե այսօր իմն Է այս մի կտորը.. իսկ մնացյալը, այս մոտիս կտորի հետ միասին, իմն ԷՐ, որ խլեցին..
Հիանալի վերլուծում ես կատարել «իրը» «իմը» հոգեվիճակին, ու ստոյգ ճիշտ է՝ անձնական մարդկային կեանքում:
Հայրենիքի պարագան աւելի բարդ է... այստեղ «իրը» «իմը» սեփականութեան վէճից աւելին է: Այստեղ յիշողութիւն կայ, ակամայ յիշում ես, մտքով գնում, նոյնիսկ երբ սեփականատէրի իրաւունքիցդ հրաժարուել ես:
Նայում ես հայազգի ֆիզիկոսի կենսագրութեան՝ ծնվել է Կարինում: Չես ուզում յիշել: Նայում ես մաթեմատիկոսի ծննդեան վայրը՝ Գանձակ: Չես ուզում յիշել, գրականութիւնդ յուշում է: Նայում ես ակադեմիկոսի, լեզուաբանի ծննդեան տարեթիւը՝ ծնվել է այսինչ թուին Արեւմտեան Հայաստանի Վան քաղաքում: Այսպէս:
Koms, յարգում եմ տեսակէտդ: Ճանաչում եմ բնիկ երեւանցիների, որոնք ազնուական մարդիկ են, ու այնքա՜ն հպարտանում են իրենց բնիկութեամբ:
Ուզում եմ մի քիչ երգիծանքով պատասխանել.
Ինչպէ՞ս վստահ կարող ես լինել, որ հայ ժողովուրդի առնուազն երեք հազարմեայ պատմութեան ընթացքին, նախապապերիցդ մեկը, գոնէ առեւտուրի համար չի անցել Մարգարայի կամուրջը, ու չի յայտնուել Տարօնում, չի սիրահարուել մի տարօնից աղջկայ, առեւանգելով չի բերել Երեւան:
Ինչպէ՞ս կարող ես վստահ լինել, որ բաց սահմանով ու մի երկիր հանդիսացող Պատմական Հայաստանում, պապերդ Հայաստանի տարբեր կողմերի հայերի հետ ընկերութիւն չեն առել՝ Արտաշէս Ա-ի կամ Արշակ Բ-ի բանակում, ու հետագայում նրանց հետ խնամիութիւն չեն արել, մշակոյթից ու կենցաղից չեն վերցրել կամ տուել:
Այդքան կտրուկ, որոշեցիր թէ «մաքուր» արեւելահայ ես:
Ինքնս միշտ ասել եմ, թէ արեւելահայ եւ արեւմտահայ բաժանումները, երբեմն բնիկ են, երբեմն էլ հնարովի:
Էջանիշներ