User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 41 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: փողոցային կենդանիներ

  1. #31
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Սամվել
    Այստեղ խնդիրը նույնն է, ինչ որ "կատաղած" ու "մարդկանց կծած" մարդկանց դեպքում:
    Այդ կենդանիներին նույն մարդիկ են այդ օրը գցել: Մի քիչ ուսումնասիրի ու կտեսնես:

    ես րեմ կարծում որր նույն կարծիքին լինեիր Սևականջ Բիմի մասին, որը թափառում էր քաղաքում ու իր վերջին հանգրվանը գտավ շուն հավաքողի վանդակ-մեքենայում …

    Ասածս ինչն է
    Եկեք քննարկենք պատճառները, ու պայքարոնք այդ պատճառները վերացնելու դեմ, այլ ոչ թե արագ-արագ թվարկենք հետևանքները ու բռնանանք այս դեպքում իրականում խեղճ կենդանական աշխարհի վրա:
    իսկ "չարաչար" ասելով ինկատի ունեմ, որ Մայր Բությունը այս ամենը երբեք էլ չի հանդուրժել ու չի հարդուրժի: Այսքան մի բան
    Վերջին խմբագրող՝ dvgray: 05.10.2008, 19:44:

  2. #32
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Վերջապես մի սրտացավ մարդու մոտեցում~~
    Կեցցես~~որ բնական մարդ էս մնացել~~
    թե չէ արյունը շատացել ա~~

  3. #33
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Քաղաք կոչեցյալը աշխարհի մի մասն է, որն ինչքան մերն է, այքան էլ շներինն է:
    Զարգացած երկրներում մեծ ուշադրություն է դարձվում 'քաղաքային' շների խնդրին: Մունիցիպալ իշխանությունների կողմից կա հատուկ պլանավորված գործողությունների ժամանակացույց, եւ այլն: Որ հասնենք դրան ` իհարկե լավ է; բայց հիմա մեզ մոտ այսպես է`մի երկու "գրանտակեր" կազմակերպություններ կզբաղվեն դրանով` ու վերջ:
    Life is too short...

  4. #34
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    42
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Հարգելի կենդանիների պաշտպաններ, դուք մի մտածեք, թե մենք՝ թափառող շներին վերացնելու կողմնակիցներս, անխիղճ ու անհոգի էակներ ենք, իսկ դուք այնքան եք սիրում կենադանիներին, որ պատրաստ եք տասը ձեռքով ու ոտքով պաշտպանել նրանց իրավունքները: Իսկ արդյոք դուք պատրա՞տ եք նրանց ապաստան տալ ու կերակրել, որպեսզի նրանք չմնան սոված ու ոհմակներ կազմելով՝ արձակումներ չգործեն պատահական անցորդների վրա: Լավ, բա դուք չեք մտածու՞մ, որ կատաղած շների ոհմակը վաղը կարող է հոշոտել ձեր երեխային կամ մտերիմ մարդուն: Հանկարծ ինձանից բարի ու գթասիրտ չգտնվեք, հարգելիներս, բայց ես անձամբ կողմ եմ, որ հասարակության համար վտանգ ներկայացնող թափառող կենդանիներին մեկուսացնեն, իսկ եթե դրա հնարավորությունները չկան, ավաղ, մեզ մնում է նրանց վերացնել: Դուք ասում եք" լավ, բա թափառող մարդկանց ինչու չեն վերացնում" Սիրելիներս, եթե մարդը հարձակվում կամ վնաս է հասցնում հասարակությանը կամ բնությանը, ապա նրանց էլ ա հարկավոր վերացնել ու կապ չունի նա տանն ա ապրում թե փողոցում: Օրինակ ինչու՞ են վերացնում կատաղած կենդանիներին, թեկուզ նա լինի տնային, այսպես ասած կուշտ ու մաքուր, դաստիարակված կենդանի, ինչու են գնդակահարում անչափահասներին բռնաբարող սերիական մոլագարին, կամ մի ամբողջ ընտանիքի կոտորած մարդասպանին (չնայած հիմա " հումանիստական" նկատառումներից ելնելով, մարդու իրավունքները: գնահատող" մարդիկ մահապատժին էլ են դեմ): Է թող խնայեն, չէ որ նա կենդանի էակ է: Ինչ անենք, որ չի ապականում, սրբապղծում մատաղ երեխաներին, կամ չի թափում անմեղ մարդկանց արյունը: Հասկացեք, եթե մի բան վնաս է , ապա պետք է դա վերացնել: Ես շատ կուզեի, որ մեր երկրում լիներ այնպիսի մի կազմակերպություն, որը ոչ թե կսպաներ, այլ մի ընդհանուր հարկի տակ կհավաքեր թափառող կենդանիներին, և արդյունքում գոհ կմնային և կենդանիների պաշտպանները, և իրենց մտերիմների կյանքի ու առողջության մասին մտածող մարդիկ: Ինչքան ուզում եք ապացույցներ բերեք, միևնույնն է, մարդու կյանքը ավելի արժեքավոր է, քան ցանկակցած ԹԱՓԱՌՈՂ ՈՒ ՀԻՎԱՆԴ կենդանունը: Ինքներդ գիտեք, որ նույնիսկ բնության մեջ հիվանդ կենդանիներին վերցանում են, զտում են, և դա անում են հենց իրենք՝ կենդանիները, մասնավորապես գայլերը ասենք: Իսկ ինչ վերաբերում է մարդկանց, ապա ասեմ, եթե նրանք էլ են վտանգ ներկայացնում մարդկությանն ու բնությանը, ապա վստահաբար նրանց էլ ա հարկավոր մեկուսացնել, անհարժեշտության դեպքում հույժ վտանգավորներին հարկավոր է նաև վերացնել, որքան էլ դա դաժան հնչի: Ի դեպ, մարդկանց համար կան գաղութներ, բանտեր և այլ հաստատություններ, որտեղ նրանց մեկուսացնում են: Եթե ինքներդ այդքան շատ եք մտահոգված թափառող կենդանիների ճակատագրով, ապա բարձրագոռգոռ բաեռր ասելու փոխարեն նախաձեռնեք, որ ստեղծվի մի այնպիսի կազմակերպություն, որը կենդանիների համար ապաստան ու սնունդ կապահովի,ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում/քաղաքակիրթ երկրներում/: Իսկ եթե մեր երկիրը այդ հարցը անտեսում է, դա դեռ չի նշանակում, որ մենք պետք է հանդուրժենք մեր կյանքին և առողջությանը սպառնացող այդ երևույթից: Հասկացեք, կենդանիներին էլ, մարդկանց էլ, որոշակի պայմաններում հարկավոր է վերացնել կամ մեկուսացնել, այլապես անմեղ մարդիկ կտուժեն, իսկ դա, ի գիտություն ձեզ, բոլորովին հումանիստական մոտեցում չէ՝ խնայելով թափառող շներին, վտանգի ենթարկել մարդկանց:
    Better to light a candle than to curse the darkness.

  5. #35
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Թափառական շների մասին չեմ կարող ասել, բայց ես խնամում եմ մի ամբողջ թաղամաս թափառական կատուների: Թե՛ ուտելիք եմ տալիս, թե՛ անհրաժեշտության դեպքում անասնաբուժական օգնություն ցույց տալիս (եթե, իհարկե, կատուն բավարար չափով մոտենում է): Եթե մեր թաղամասում շներ էլ լինեին, նրանցով էլ կզբաղվեի: Ու ես վստահ եմ, որ կենդանիների իրավունքների համար պայքարողներից յուրաքանչյուրն էլ պատրաստ է իր ձևով օգնել նրանց:

  6. #36
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Եթե կենդանին կամ մարդը վտանգ է ներկայացնում, նախ պետք է մեկուսացնել, հետո ՊԱՐԶԵԼ ԹԵ ԻՆՉՈՒ??? սպանելով ~~դու չես վերացնում վտանգը~~պատճառը~~
    Ավելին, մեր մայր բնությունը այնպես է ստեղծված լինի դա կատու, շուն մարդ, ոչնչացման եզրին կանգնող ցանկացած էակ փորձում է հնարավորինս արագ վերարտադրվել` պահպանելով իր տիպը~~
    Ու , փառք աստծո, կան այդպիսի մարդիկ, որոնք հենց զբաղվում են կենդանիներ , մասնավորապես շներ պահելով, իր իսկ ձեռքերով ստեղծած ԿԱՑԱՐԱՆՈՒՄ~~
    ԲԱՅՑ , արի ու տես, որ նա ՁԵՐ, ՈՉ ԱՆՏԱՐԲԵՐՆԵՐԻ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ~~
    Խոսքս ՆՈՒՆԵյի մասին է, որը մասնագիտությամբ դաշնակահարուհի է,և որն իր ամբողջ հասույթը նվիրում է շներին~~
    ունի ավելի քան երկու հարյուր շուն, նա անում է իր ուժերից վեր~~
    Բայց ինքներդ եք հասկանում , մենակով այդ հարցը չի լուծվում~~
    ՈՒՍՏԻ ՕԳՆԵՆՔ ՄԵՐ ՇՆԵՐԻՆ , ՕԳՆԵՆՔ ՆՈՒՆԵՅին,
    ԹԵ ՄԵՐ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ, ԹԵ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԳՏՆԵԼՈՎ~~
    ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՊՆՎԵԼ ԻՐ ՀԵՏ~~, ԱՅՑԵԼԵԼ ԿԱՑԱՐԱՆ~~
    ԳՈՐԾՆ ԱՐԴԵՆ ՍԿՍՎԱԾ Է, ԱՄԵՆԱԲԱՐԴ ՄԱՍՆ ՆՈՒՆԵՆ ԻՐ ՎՐԱ Է ՎԵՐՑՐԵԼ~~
    ՄՆՈՒՄ Է ՄԵՆՔ կենդանասեր, բնասեր, ՆՈՐՄԱԼ ՄԱՐԴԻԿՍ~~ՕԺԱՆԴԱԿԵՆՔ ՆՐԱՆ ԻՆՉՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ< ՄԵՆԱԿ ՉԹՈՂԵՆՔ ՆՐԱՆ ԱՅՍ ԴԱՌՆ ԴԱԺԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ...
    ԱՅԼ ՀԱԿԱՌԱԿԸ ՓՈՐՁԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԳՏՆԵԼ~~ԱՅՍ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ~~
    Դեդե~~խոսքերից տեղափոխվենք գործնական դաշտ~~
    Հեռախոս: 091.41-24-59
    E-mail: [email protected]
    URL: www.savetheanimals.am /առայժմ չի աշխատում
    մանրամասները այստեղ
    http://www.davosstudio.com/DogNursery.htm
    Վերջին խմբագրող՝ նախշուն: 07.10.2008, 09:50:

  7. #37
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Թափառական շների մասին չեմ կարող ասել, բայց ես խնամում եմ մի ամբողջ թաղամաս թափառական կատուների: Թե՛ ուտելիք եմ տալիս, թե՛ անհրաժեշտության դեպքում անասնաբուժական օգնություն ցույց տալիս (եթե, իհարկե, կատուն բավարար չափով մոտենում է): Եթե մեր թաղամասում շներ էլ լինեին, նրանցով էլ կզբաղվեի: Ու ես վստահ եմ, որ կենդանիների իրավունքների համար պայքարողներից յուրաքանչյուրն էլ պատրաստ է իր ձևով օգնել նրանց:
    Իսկ եթե առավոտ աչքդ բացես ու տեսնես, որ բազմաբնակարան շենքում, երրորդ հարկում, հենց քո դռան շեմին փողոցային մի շուն միանգամից 7 ձագ է հանել ու ամբողջ շքամուտքը այլանդակել, ինչ կանես? Հուսով եմ չես ասի, որ կտանես տուն ու կսկսես խնամել:
    Ես ոչինչ չեմ ուզում...

  8. #38
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Կենդանին պետք ա ապրի բնության մեջ, ոչ թե քաղաքում: Քաղաքը մարդիկ են սարքել իրանց համար, առավել ևս շենքը: Հիմա ես որ գնամ օձի բնի մոտ քնեմ ինձ չի կծի՞: Կամ արջի որջի մոտ, մանավանդ եթե արջը ձագեր ունի: Կհարձակվի վրես: Շենքն էլ մերնա, մենք էլ իրանց ենք քշում մեր տան մոտից: Ամեն կենդանի իրա տարածքը ունի, հալա նշում ա սահմանները(չիշիկ ա անում սահմանին հիմնականում) ու պաշտպանում ա իրա տարածքը: Մենք էլ մեր տարածքն ունենք(ճիշտ ա սահմանները նշելուց չիծիկ չենք արել), ու պաշտպանում ենք: Հիմա մենք ավելի խելացի ենք, կարում ենք իշխենք: Բնության օրենք ա:
    էսպես չի մնա

  9. #39
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Երեխաները խաղում են էդ թափառական շների հետ, իսկ դրանց վրա ինչքան տիզ, բակտերիաներ ու տարատեսակ հիվանդություններ կան ոչ-ոք չգիտի… Հարցի մյուս կողմն էլ նայա, որ շան հետ խաղացող երեխայի տեսնելով, ակամայից հարցա ծագում "Էս երեխան ծնող չունի՞". Երեխաներին պետք է պահպանել էդ վարակներից, ու եթե հաշվի առնենք նաև որ մի քանի շաբաթ առաջ մեր բակում երկու շուն օրը ցերեկով կատվի ձագ գզեցին ու գլուխը մարմնից անջատելով կերան, պատկերն ամբողջանում է… Համաձայն եմ, որ շներին լրիվ ահետացնել բակերից պետք չի, թե չէ սանիտարահիգիենիկ վիճակը մեկ էլ տեսար կտրուկ վատացավ, բայց քանակը պետք է վերահսկել.

  10. #40
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    մի քանի շաբաթ առաջ մեր բակում երկու շուն օրը ցերեկով կատվի ձագ գզեցին ու գլուխը մարմնից անջատելով կերան, պատկերն ամբողջանում է…
    Պահպանենք կենդանիներին: նրանք այնքան քնքուշ են: Կենդանուն մարդացնել չի կարելի, նրանք առաջին հերթին գազան են, ու պետք է ապրեն մարդուց առանձին:
    էսպես չի մնա

  11. #41
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Հարգելի կենդանասերներ
    Փողոցային կենդանիների վիճակը գնալով ավելի է վատանում Հայաստանում: Տեղի է ունենում անխնա սպանդ:
    Քաղաքակիրթ երկրներում վաղուց արդեն դադարել է գործել սպանդի մեթոդը: Անգամ Թուրքիան է դադարեցրել 2002 թվականին: Մնացել է չորս երկիր, որտեղ դեռ գործում է սպանդի մեթոդը, որից մեկը Հայաստանն է:
    Սակայն արդեն ունեցած 20 տարվա փորձը ցույց է տալիս, որ սպանդը հարցի լուծում չէ: 20 տարի է կրակում են, բայց չեն կարողանում վերացնել փողոցային կենդանիներին: Իսկ արդյո?ք պետք է վերացնել նրանց: Հատկապես երբ խոսքը վերաբերվում է Երևանի նման “աղբանոց” քաղաքին: պատկերացրեք քաղաքը առանց փողոցային շների և կատուների… աղբերի շուրջ վխտում են առնետները:
    Ուզում եմ նշել, որ փողոցային շների և կատուների սպանդը հերթական հայկական բիզնես է, որը այդպես էլ չի դադարի, եթե մենք չփորձենք որևէ բան ձեռնարկել:

    Առաջարկում ենք այլընտրանքային տարբերակ լուծելու փողոցային կենդանիների քանակի կարգավորման հարցը: Այդ տարբերակը ստերիլիզացիան է: Սակայն միայն ստերիլիզացիան դեռ բավական չէ, քանի որ կրակում են նաև ստերիլիզացված կենդանիներին: Անհրաժեշտ է մտածել նաև ստերիլիզացնելուց հետո կենդանիներին բնակեցնելու մասին, ինչի մասին արդեն մտածել է Լալա Պողոսյանը:

    Նա առաջարկում է մի հետաքրքիր ծրագիր, որին շատ ցանկալի է կենդանասերների հասարակության մասնակցությունը:
    Ծրագիրը կայանում է հետևյալում.
    Ստերիլիզացնելուց հետո կենդանիներին վերադարձնել այն բակը, որտեղից նա վերցվել է և բակի բնակիչները /բակի ամենակենդանասեր որևէ անդամի գլխավորությամբ/ պահում են այդ կենդանուն:
    Այդպիսով ամեն բակում կլինեն փոքրիկ կացարանների, որտեղ կապրեն 2-3 կենդանի:

    Կենդանիների հետ լավ հարաբերությունները մեր երեխաների լավ ապագայի ամենամեծ գաղտնիքն է:

    Ծրագրով հետաքրքրվողներին խնդրում եմ անպայման անձագանքել, քանի որ ծրագիրը մշակման պրոցեսի մեջ է և ձեր առաջարկություններն ու թարմ մտքերը կարող են շատ օգտակար լինել:

    Սպասում ենք ձեր արձագանքներին
    [email protected]

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փողոցային շներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 49
    Վերջինը: 09.04.2019, 17:05
  2. Փողոցային երաժշտություն (բասկինգ)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 22.03.2016, 01:06
  3. Փողոցային արվեստ (Street art)
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 09.03.2014, 20:49
  4. Փողոցային եռաչափ նկարներ
    Հեղինակ՝ nenush, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 11.05.2011, 15:13
  5. Գրառումներ: 19
    Վերջինը: 04.03.2010, 23:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •