Այսօր այսպիսի հայտարարություն ստացա

Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության միջազգային օրն է: Գաղտնիք չէ, որ կենդանիների իրավունքների պաշտպանության հարցը դեռևս շատ թույլ է զարգացած ՀՀ-ում: Չկա համապատասխան օրենսդրություն, որ պաշտպանի կենդանիների իրավունքները: Արդեն 20 տարի է, ինչ, մեր պետությունը փորձում է լուծել փողոցային կենդանիների քանակի նվազման հարցը սպանդի միջոցով: Սակայն միթե 20 տարին դեռ բավական ժամանակ չէ հասկանալու, որ այդ ձևով տվյալ հարցը երբևէ չի լուծվելու և առ այսօր ամեն ինչ շարունակվում է նույն տեմպով:

Կենդանիների իրավունքները բարձրաձայնելու նպատակով Հոկտեմբերի 4-ին տեղի կունենա երթ կենդանիների դիմակներով:

Երթի սկիզբը ժամը 17:30, Մոսկվա Կ/Թ-ի մոտից:

Ժամը 19:30 - Մոսկվա Կ/Թ-ի փոքր դահլիճում տեղի կունենա աշխարհահռչակ կինոռեժիսոր և կենդանիների իրավունքների պաշտպան Ջեննի Սթեյնի “ՎԿԱՆ” ֆիլմի ցուցադրությունը, որը ճանաչվել է աշխարհի լավագույն ֆիլմը կենդանիների պաշտպանության թեմայով (մուտքը հրավիրատոմսերով):

Ժամը 20:15 – Մամլո Ասուլիս