User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: փողոցային կենդանիներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    փողոցային կենդանիներ

    Այսօր այսպիսի հայտարարություն ստացա

    Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության միջազգային օրն է: Գաղտնիք չէ, որ կենդանիների իրավունքների պաշտպանության հարցը դեռևս շատ թույլ է զարգացած ՀՀ-ում: Չկա համապատասխան օրենսդրություն, որ պաշտպանի կենդանիների իրավունքները: Արդեն 20 տարի է, ինչ, մեր պետությունը փորձում է լուծել փողոցային կենդանիների քանակի նվազման հարցը սպանդի միջոցով: Սակայն միթե 20 տարին դեռ բավական ժամանակ չէ հասկանալու, որ այդ ձևով տվյալ հարցը երբևէ չի լուծվելու և առ այսօր ամեն ինչ շարունակվում է նույն տեմպով:

    Կենդանիների իրավունքները բարձրաձայնելու նպատակով Հոկտեմբերի 4-ին տեղի կունենա երթ կենդանիների դիմակներով:

    Երթի սկիզբը ժամը 17:30, Մոսկվա Կ/Թ-ի մոտից:

    Ժամը 19:30 - Մոսկվա Կ/Թ-ի փոքր դահլիճում տեղի կունենա աշխարհահռչակ կինոռեժիսոր և կենդանիների իրավունքների պաշտպան Ջեննի Սթեյնի “ՎԿԱՆ” ֆիլմի ցուցադրությունը, որը ճանաչվել է աշխարհի լավագույն ֆիլմը կենդանիների պաշտպանության թեմայով (մուտքը հրավիրատոմսերով):

    Ժամը 20:15 – Մամլո Ասուլիս
    ...

  2. #2
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Մեկն էլ լիներ մարդկանց իրավունքները պաշտպաներ: Էն օրն էր զանգեցինք եկան թաղի շների մեծ մասին տարան; Մի քանի հատ մնացել ա բայց, դա էլ մնա մյուս անգամ;

  3. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկն էլ լիներ մարդկանց իրավունքները պաշտպաներ: Էն օրն էր զանգեցինք եկան թաղի շների մեծ մասին տարան; Մի քանի հատ մնացել ա բայց, դա էլ մնա մյուս անգամ;
    Հիմա դու «թաղի շներ» ասելով ո՞ւմ նկատի ունեիր, մարդկանց, թե կենդանիներին։

  4. #4
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Թաղի շունը թաղի շունա.. ինչ կապ ունի մարդը?

  5. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Թաղի շունը թաղի շունա.. ինչ կապ ունի մարդը?
    Դե երբեմն մարդկանց որոշ տեսակի էլ են «շներ» անվանում։ Հատկապես որ Չայլդը միքտը սկսել էր մարդկանց պաշտպանելու մասին գրելով... ինչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս։

  6. #6
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Չէ մարդկանց մեջ շատ ավելի հաճախ շակալներ են հանդիպում: Շունը հավատարիմ ա..

  7. #7
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամը 19:30 - Մոսկվա Կ/Թ-ի փոքր դահլիճում տեղի կունենա աշխարհահռչակ կինոռեժիսոր և կենդանիների իրավունքների պաշտպան Ջեննի Սթեյնի “ՎԿԱՆ” ֆիլմի ցուցադրությունը, որը ճանաչվել է աշխարհի լավագույն ֆիլմը կենդանիների պաշտպանության թեմայով (մուտքը հրավիրատոմսերով):
    նայեցի էդ ֆիլմը... 40 րոպե էր, շատ տպավորիչ էր, բայց ահավոր ծանր էր.. վերջին 10 րոպեներին շատերը դուրս եկան դահլիճից...


    Բայց խորհուրդ կտամ նայել...

    ^^^^^^^^^^^^^^
    1000րդ գրառումս

  8. #8
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    ministr- ի խոսքերից
    Առաջ էին կրակում, հիմա ուղղակի որսում տանում են: Հետո չգիտեմ ինչ են անում:
    Մի քանի օր առաջ մեր թաղում էլ էին գիշերը կրակել շների վրա:Եվ ցավալին այն էր, որ գոնե նեղություն չէին քաշել տեղանքը մաքրել, ամբողջ արյունը թափված մնացել էր:Առավոտյան կրպակի տերն էր մաքրել:

  9. #9
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Սենց մեծ մեծ խոսում ես ո՞նց պաշտպանենք Շներին բան ման...

    Այ որ մի անգամ գիշերով տուն գաք ու մի 10 հատ շուն վրներդ հարձակվի դրանից հետո կտենամ ձեր խոսացածը....

    Ինչ անում են լավ են անում...

    Քարե դար չի որ փողոցներում շներ ֆռֆռան..

    Ով շատա սիրում թող իրա տանը պահի...
    Loading your personal settings....

  10. #10
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Սենց մեծ մեծ խոսում ես ո՞նց պաշտպանենք Շներին բան ման...

    Այ որ մի անգամ գիշերով տուն գաք ու մի 10 հատ շուն վրներդ հարձակվի դրանից հետո կտենամ ձեր խոսացածը....

    Ինչ անում են լավ են անում...

    Քարե դար չի որ փողոցներում շներ ֆռֆռան..

    Ով շատա սիրում թող իրա տանը պահի...
    Անկեղծ ասած այքան էլ չհավանեցի քո պատասխանը: Քաղաք կոչեցյալը աշխարհի մի մասն է, որն ինչքան մերն է, այքան էլ շներինն է: Հա, համաձայն եմ, որ շների գիշերային հարձակուներն այքան էլ հաճելի երևույթ չեն, բայց ոչ մի շուն էլ չի խնդրել, որ իրեն ընտելացնեն, բերեն բնակավայրերի մոտ: Քանի դեռ փոքր են, սիրում ենք, ընտելացնում մարդկանց, իսկ երբ մեծանում են, մեծանում է նաև նրանց ուտելու պահանջները, դուրս ենք շպրտում, համարում գլխացավանք ու դրանից ազատվելու միակ ճիշտ պարբերակը համարում սպանելը: Պատկերացրեք որ մարդկային հարաբերություններում էլ ամեն մի խոչընդոտ լուծվեր նման կերպ:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  11. #11
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Սամվել-ի խոսքերից
    Սենց մեծ մեծ խոսում ես ո՞նց պաշտպանենք Շներին բան ման...

    Այ որ մի անգամ գիշերով տուն գաք ու մի 10 հատ շուն վրներդ հարձակվի դրանից հետո կտենամ ձեր խոսացածը....

    Ինչ անում են լավ են անում...




    Ով շատա սիրում թող իրա տանը պահի...
    Իսկ կբացատրես ինչո՞վ են լավ անում:Որպեսզի չլինեն նման շնային հարձակումներ,ավելի ճիշտ կլինի հատուկ կազմակերպություն//ներ//ը// եթե իհարկե նման//ներ//ը կա//ն// մշակի մի էնպիսի ծրագիր, որով կարողանան և մարդկանց պաշտպանեն և կենդանուն:

    Քարե դար չի.
    Իս՞կ որ դարին է պատկանում այն փաստը, որ շներին սպանում և հենց էտպես էլ թողնում են փողոցում:Դրանով ինչ օրինակ ենք ցույց տալիս երեխաներին:Չէ՞, որ երեխան ինքը դա տեսնելով պիտի սպանի, կամ ամենաքիչը տանջի կենդանուն ու մեր քարոզները ուղղված վատ արաքների դեմ` մի կոպեկի արժեք էլ չեն ունենալու:

    որ փողոցներում շներ ֆռֆռան.
    Այլ երկրներում կան հատուկ տեղամասեր որտեղ պահվում են փողոցային շները:Վատ կլինի ինչ-որ օրինակ էլ նրանցից վերցնել:

  12. #12
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկեղծ ասած այքան էլ չհավանեցի քո պատասխանը: Քաղաք կոչեցյալը աշխարհի մի մասն է, որն ինչքան մերն է, այքան էլ շներինն է: Հա, համաձայն եմ, որ շների գիշերային հարձակուներն այքան էլ հաճելի երևույթ չեն, բայց ոչ մի շուն էլ չի խնդրել, որ իրեն ընտելացնեն, բերեն բնակավայրերի մոտ: Քանի դեռ փոքր են, սիրում ենք, ընտելացնում մարդկանց, իսկ երբ մեծանում են, մեծանում է նաև նրանց ուտելու պահանջները, դուրս ենք շպրտում, համարում գլխացավանք ու դրանից ազատվելու միակ ճիշտ պարբերակը համարում սպանելը: Պատկերացրեք որ մարդկային հարաբերություններում էլ ամեն մի խոչընդոտ լուծվեր նման կերպ:
    Դե ուրեմն թող դուրս նետողին տուգանքներ հասնի որ տենց բաներ չանեն.. թող դուս նետողը հասկանա որ վաղը մյուս օրը իրա շունը իրա ընկերների հետ մի հատ երեխու վրայա հարձակվելու ու էտ խեղճ երեխեն մահու չափ վախենալույա...

    Հիմա ես մեղավո՞ր եմ որ մարդիկ դա չեն հասկանում..

    Ես ուզում եմ հանգիստ տուն գնամ առանց շների հարձակումների ու որ տենում եմ մեկն էլ սպանումա.. ասում եմ թող սպանի որ վաղը մյուս օրն էլ իմ երեխեն իմ օրը չընկնի...

    ԻՆձ ճիշտ հասկացեք.. ես էլ եմ կենդանիներ շատ սիրում.. թե շներ/խելամիտ չափերի/ թե կատուներ.. ինքս տանը 5 տարուց ավելի կատու եմ պահել ու դեն նետելու միտք չեմ ունեցել ուղակի մի օր առավոտյան 10 հարկից ընկել սատկել էր...

    Բայց փողոցային շները չարիք են, որոնցից պետք է ազատվել ինչքան հնարավորա արագ ինչպես ցանկացած չարիքից.. ոչ թե բռնել կտրել համապատասան մասերը ու սպասել թե էտ շունը երբ ամոթից կմեռնի...

    Այսինքն ասածս ինչա երբ ազատվում են չարիքից դա անում են արագ.. այսինքն սպանում են ոչ թե ասուն եմ մի բազմացի բայց հլը մի 10 տարի էլ մարդկանց կծի ու հարձակվի վախացրա...
    Loading your personal settings....

  13. #13
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Քաղաք կոչեցյալը աշխարհի մի մասն է, որն ինչքան մերն է, այքան էլ շներինն է:
    Զարգացած երկրներում մեծ ուշադրություն է դարձվում 'քաղաքային' շների խնդրին: Մունիցիպալ իշխանությունների կողմից կա հատուկ պլանավորված գործողությունների ժամանակացույց, եւ այլն: Որ հասնենք դրան ` իհարկե լավ է; բայց հիմա մեզ մոտ այսպես է`մի երկու "գրանտակեր" կազմակերպություններ կզբաղվեն դրանով` ու վերջ:
    Life is too short...

  14. #14
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. փողոցային կենդանիներ

    Օրինակ ամերիկացիք լուծումը գտել են.. շներին հավաքել են տեղը սկյուռիկներ են բաց թողել ) Համ ստացվում ա որ կենդանիների հետ պրոբլեմ չունեն համ էլ էդ կենդանիները մարդ չեն ուտում )

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փողոցային շներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 49
    Վերջինը: 09.04.2019, 17:05
  2. Փողոցային երաժշտություն (բասկինգ)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 22.03.2016, 01:06
  3. Փողոցային արվեստ (Street art)
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 09.03.2014, 20:49
  4. Փողոցային եռաչափ նկարներ
    Հեղինակ՝ nenush, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 11.05.2011, 15:13
  5. Գրառումներ: 19
    Վերջինը: 04.03.2010, 23:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •