User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Այստեղ քննարկենք Պատմական Հայաստանի օտարացումը: Ի՞նչպէս Պ. Հայաստանը դադրեցաւ այդպիսին լինելուց:


    http://culture.azg.am/?lang=AR&num=2006090202
    Ստորեւ, Կարպիս Սուրենեանի յօդուածից մէջբերում, ուր ինքը մէջբերում է միջնադարեան պատմիչ ՄԱտթէոս Ուռհայեցուց.
    Միտքս գալիս է XI-XII դ.դ. մեր ժամանակագիր-պատմիչ Մատթեոս Ուռհայեցին: Խստորեն դատապարտելով Բյուզանդիային, թե իր անկուշտ հայահալած քաղաքականությամբ ոչ միայն կործանեց Հայոց թագավորությունը, այլեւ Հայոց տնից մեկ առ մեկ քակեց հանեց երկիրը պաշտպանող քաջ զորավարներին ու զորքերին, հափշտակելով նրանց տոհմային ամրոցներն ու գավառները, Մատթեոս Ուռհայեցին շատ դիպուկ բացատրություն է տալիս ներխուժած սելջուկ-թուրքերի նվաճումներին, բնորոշելով, թե բյուզանդացիները «ջանքեր ջանալով այն արեցին միայն, որ զուր քանդեցին կործանեցին Հայոց տան ամրության պարիսպը»: Այս պատկերավոր բնորոշումը բարձր է գնահատվում պատմաբանության մեջ որպես արժեքավոր բացատրություն, թե ինչու սելջուկ-թուրքերը կարողացան հեշտորեն նվաճել Հայաստանն ու Փոքր Ասիան, պարզապես «անտեր տեսան ամբողջ արեւելքը», ինչպես ավելացնում է Մատթեոս Ուռհայեցին: Ակամա տարվում ես մտածելու, թե Ռուսաստանը, որ Բյուզանդիայի ժառանգն է համարել իրեն, արդյո՞ք նման մի ընթացք չի բռնել հայերի ու Հայաստանի հանդեպ՝ թե՛ ցարական (չհիշե՞նք չարագուշակ «Հայաստանն առանց հայերի»-ն), թե՛ ահա բոլշեւիկյան ժամանակաշրջանի էլ իր քաղաքականությամբ...:

  2. #2
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչպէս Պ. Հայաստանը դադրեցաւ այդպիսին լինելուց:
    Պանդուխտ ջան, գուցե ի նկատի ունեիր՝ «ինչպես Պատմական Հայաստանը դադարեցավ Հայաստան լինելուց»..
    թե չէ, ինձ համար, այսօր էլ կա «Պատմական Հայաստան» գաղափարը..
    այն է՝ ՀՀ + ԼՂՀ + Թուրքիայում, Իրանում, Ադրբեջանում ու Վրաստանում մնացած այլ Հայկական տարածքներ..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  3. #3
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Ի սեր մարդկության խաղաղության՝ կարո՞ղ են Հայերը հեռանալ Հայաստանից, մոռանալ իրենց հողերը՝ պատմական, վերցնելով հոգսերը համայն մարդկության։ Այս վիճակից շատերն են սարսափում, քանզի այս հարցն է դրված Հայու արջեւ։

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Պանդուխտ ջան, գուցե ի նկատի ունեիր՝ «ինչպես Պատմական Հայաստանը դադարեցավ Հայաստան լինելուց»..
    թե չէ, ինձ համար, այսօր էլ կա «Պատմական Հայաստան» գաղափարը..
    այն է՝ ՀՀ + ԼՂՀ + Թուրքիայում, Իրանում, Ադրբեջանում ու Վրաստանում մնացած այլ Հայկական տարածքներ..
    Իմ մօտն էլ կայ այդ գաղափարը...
    Շօշափելով շատերիս մտածելակերպը, նկատում եմ, որ անհանգստանում են, երբ Պատմական Հայաստանը այժմ էլ Հայաստան անունով ճանաչեմ, մանաւանդ երբ, թուրքերի հետ հիմա բարեկամութիւն են անում, իբրեւ...
    Ինչ վերաբերի Արցախին, իրական ու գաղափարական Հայաստան է:
    Գաղթական, արի՛ իրատես լինենք, ու տեսնենք որ մեր պատմական հայրենիքը, այժմ, հիմնովին թուրքաբնակ ու քրդաբնակ է:
    Իսկ դադարել բառը օտարանալ բառից աւելի ճիշտ է: Ընդունում եմ, որ միշտ վերնագիր ընտրելու խնդիր ունեցել եմ, այստեղ եւ այլուր: Թեման մտածում եմ, բովանդակութիւնը պատրաստում եմ, վերնագիրը վերջին պահին հապճեպով մի բան գրում եմ:
    Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 02.10.2008, 11:29:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Բայց օտարացումն էլ կայ: Այժմ քիչերը գիտեն քարտէսը, քաղաքների, գետերի, լեռների գագաթների, լեռնաշղթաների, բնիկ հայկական անունները: Ուխտի են գնում Արեւմտեան Հայաստան ու Կիլիկիա, վերադառնալուց ետք պատմում են իրենց յուշերը, տալով թուրքական անուանումները իրենց պապերի երկրի տեղանուններին:
    Միթէ Արցախը, պատմական Առանը, Խաչենը, Հայոց Արեւելից Կողմնը օտարանալով թուրքահունչ Ղարաբաղ չի՞ եղել: Որքանով ճանաչում ենք մեր հայրենիքը, Արդի ու Պատմական Հայաստանը: Հարցման նշան:

  6. #6
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    երբ Պատմական Հայաստանը այժմ էլ Հայաստան անունով ճանաչեմ,
    Պետք է ընդունեմ, որ գոնե ինձ համար էլ, ՀԱՅԱՍՏԱՆը դա ԱՄԲՈՂՋ Հայաստանն է..
    թեև՝ շատ հաճախ «Հայաստան» ենք կոչում լոկ արդի Հայաստանի Հանրապետությունը.. զուտ խոսակցական առումով.. հեշտացնելով «Հայաստանի Հանրապետություն» «երկար» արտասանությունը..

    ինչ վերաբերում է «Պատմական Հայաստան», այո՝ գաղափարին՝ այն ինձ համար ո՛չ դադարել է, ո՛չ էլ, առավել ևս, օտարացել..
    գուցե հեռացել է.. ավելի շուտ՝ անվանափոխվել.. բայց ոչ՝ դադարել..


    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղթական, արի՛ իրատես լինենք, ու տեսնենք որ մեր պատմական հայրենիքը, այժմ, հիմնովին թուրքաբնակ ու քրդաբնակ է:
    ստիպված ենք ընկալել այդ հանգամանքը, որ մեր Պատմական Հայրենիքը այսօր բնակեցված է իրենց «թուրք» ու «քուրդ» համարողներով/կոչողներով..
    բայց ինձ սեփական աչքերովս ու ականջներովս լսածն էլ բավական է, որ այսօրվա այնտեղի բնակիչը իրեն համարում է որպես «Էրմենիստան-ի հողում ապրող»..
    բավական է, որ համարեմ, որ Պատմական Հայաստանը չի դադարել և ոչ էլ օտարացել ո՛չ միայն ինձ, այլև՝ այսօր այդ հողի վրա ապրող ու սերունդ տվող մարդու համար..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  7. #7
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Միթէ Արցախը, պատմական Առանը, Խաչենը, Հայոց Արեւելից Կողմնը օտարանալով թուրքահունչ Ղարաբաղ չի՞ եղել: Որքանով ճանաչում ենք մեր հայրենիքը, Արդի ու Պատմական Հայաստանը: Հարցման նշան:
    Պանդուխտ, դարձյալ պետք է խոսեմ իմ անունից..
    ես էլ, այսօր, կոչում եմ «Ղարաբաղ» պատմական Արցախի լեռնային հատվածը..
    համաձայն եմ՝ թուրքահունչ անունով եմ կոչում..
    բայց այն դրանից չի օտարանում գոնե ինձ համար..
    պարզապես սա է արդի իրականությունը..
    վաղը կհաստատվի ԼՂՀ-ն քարտեզի վրա Ադրբեջան կոչվող երկրից առանձին՝ հուսանք կվերանվանեն ու ես մեծ հաճույքով կսկսեմ այն կոչել Հայեցի անունով.. իրական անունով..

    ճիշտ ես՝ հաստատելով, որ քչերս գիտենք մեր Պատմական Հայրենիքի վայրերի այսօրվա թուրքահունչ անվանումների իրական Հայկական համարժեքները..
    բայց օրինակ ես, վերադառնալով Արևմտյան Հայաստանից, այցելածս քաղաքներից մեկը, Կարին կոչելու փոխարեն, պատմում էի՝ ..եղա նաև Էրզրումում, որի Հայկական անունն էր Կարին..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ստիպված ենք ընկալել այդ հանգամանքը, որ մեր Պատմական Հայրենիքը այսօր բնակեցված է իրենց «թուրք» ու «քուրդ» համարողներով/կոչողներով..
    բայց ինձ սեփական աչքերովս ու ականջներովս լսածն էլ բավական է, որ այսօրվա այնտեղի բնակիչը իրեն համարում է որպես «Էրմենիստան-ի հողում ապրող»..
    բավական է, որ համարեմ, որ Պատմական Հայաստանը չի դադարել և ոչ էլ օտարացել ո՛չ միայն ինձ, այլև՝ այսօր այդ հողի վրա ապրող ու սերունդ տվող մարդու համար..
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Պանդուխտ, դարձյալ պետք է խոսեմ իմ անունից..
    ես էլ, այսօր, կոչում եմ «Ղարաբաղ» պատմական Արցախի լեռնային հատվածը..
    համաձայն եմ՝ թուրքահունչ անունով եմ կոչում..
    բայց այն դրանից չի օտարանում գոնե ինձ համար..
    պարզապես սա է արդի իրականությունը..
    վաղը կհաստատվի ԼՂՀ-ն քարտեզի վրա Ադրբեջան կոչվող երկրից առանձին՝ հուսանք կվերանվանեն ու ես մեծ հաճույքով կսկսեմ այն կոչել Հայեցի անունով.. իրական անունով..

    ճիշտ ես՝ հաստատելով, որ քչերս գիտենք մեր Պատմական Հայրենիքի վայրերի այսօրվա թուրքահունչ անվանումների իրական Հայկական համարժեքները..
    բայց օրինակ ես, վերադառնալով Արևմտյան Հայաստանից, այցելածս քաղաքներից մեկը, Կարին կոչելու փոխարեն, պատմում էի՝ ..եղա նաև Էրզրումում, որի Հայկական անունն էր Կարին..
    Գաղթական, գրեթէ համաձայն եմ, բայց...չեմ կարծում որ ողջ բնակչութիւնը իրեն հայ, կամ հայկական ծագում է վերագրում:
    Այնումենայնիւ, ասածիդ մէջ ճշմարտութիւն կայ: Նրանց, երկրում մնացածներին, հայերի ու Հայաստանի հետ շաղախուելնին արգիլելու չյայտարարուած մտադրութեամբ՝ Թուրքիան սահմանը փակ է պահում:
    Ամաչում է, կամ նպատակահարմար չի տեսնում, մնացեալ պայմաններին աւելացնել այս մտավախութիւնը:

  9. #9
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Սա բարդ թեմա է, գուցե խոսենք ՀԱՅՔ-ի որպես տեղանվանման մասին? Որովհետեւ "Հայաստան" հասկացությունը որպես պետական կազմավորում հայտնվել էառաջին անգամ 1918թ, 28 մայիսին: Այդպես է կարծեմ? Իսկ մինչ այդ եղել են ՀԱՅՔ-ի տարբեր պատմական հատվածներ` Վասպուրական, Վանանդ, Շիրակ, Լոռի, եւ այլն:
    Life is too short...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (02.01.2010)

  11. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Չէ, եղբայր... Այնքան էլ չի օտարացել: Իսկ այն, որ շատերը պատմական քարտեզներից և փաստերից տեղյակ չեն - միշտ էլ այդպես է եղել: Անանիա Ծիրակացին իր ժամանակի առաջնագույն գիտելիքներն ուներ, բայց նրա ժամանակակից գյուղացին հազիվ գիտեր, թե կողքի քաղաքը որտեղ է...

    Դրա համար էլ կան մտավորական կոչվածները /ավաղ, այս հասկացությունը հիմա թքոտված է/... Իսկական մտավորականները
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #11
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    «Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից»
    Լավ հարցադրում է ,սակայն հարցին հարցով, աշխարհում քանի հայ կգտնվի որ համաձայնվի այս տեսակետի հետ:
    Ես ինքս փորձում եմ հասկանալ խնդրո առարկան և կարող եմ ասել, Պատնական Հայաստանի ներկա բնակիչները հաստատապես ահամոզված են որ հայը վերադառնալու է:Ահա այս մասից է սկսվում «օտարացման » հարցադրումը որը ամեն օր հացի և ջրի հետ կերակրում են մեզ:
    1828,1905,1915,1988, «ուռուսների» տված կուտը մնացել է մեր «բկին»:
    Փնտրեք օտարացման պատասխանը այս հատվածում և ազգովին ծառաելու ձգտման մեջ:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  13. #12
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Ամենևին չի օտարացել. այսօր էլ հայերը ու հատկապես հայ երիտասարդները ուխտի են գնում Արմ Հայաստան. չեն ասում, որ գնում են Թուրքիա, այլ ասում են, որ գնում են Արմ Հայաստան. տարբերությունը էական է Այսինքն մենք չենք ընդունում, որ այդ տարածքները թուրքական են, այլ գտնվում են նրա ձեռքում: Ու ոչ միայն այնտեղի բնակիչները, կարծում եմ, որ նաև մեր մեջ կա այն վստահությունը, որ մի օր հայը վերադառնալու է. գուցե դա լինի 100, 200... անգամ 1000 տարի հետո, բայց լինելու է
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենևին չի օտարացել. այսօր էլ հայերը ու հատկապես հայ երիտասարդները ուխտի են գնում Արմ Հայաստան. չեն ասում, որ գնում են Թուրքիա, այլ ասում են, որ գնում են Արմ Հայաստան. տարբերությունը էական է Այսինքն մենք չենք ընդունում, որ այդ տարածքները թուրքական են, այլ գտնվում են նրա ձեռքում: Ու ոչ միայն այնտեղի բնակիչները, կարծում եմ, որ նաև մեր մեջ կա այն վստահությունը, որ մի օր հայը վերադառնալու է. գուցե դա լինի 100, 200... անգամ 1000 տարի հետո, բայց լինելու է
    Լաւ է, շնորհակալ եմ:
    Թեմայի ստեղծման նպատակը, ինչպէս Գաղթականը նշեց, հասկանալ ու վերլուծելն է, թէ ի՞նչ կերպ ու միջոցով, Պատմական Հայաստանը դատարկուեց բնիկներից, այսինքն՝ հայաթափուեց: Այս գծով, եթէ պատմական վկայութիւններ կան, թէ հայեր ինչո՞ւ, ե՞րբ եւ ինչպէ՞ս են հեռացել Հայաստանից, խնդրեմ հրատարակէք այս թեմայում:
    Ընթացքում՝ կարող ենք զրուցել, խորհրդածել, դասեր քաղել...

  15. #14
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լաւ է, շնորհակալ եմ:
    Թեմայի ստեղծման նպատակը, ինչպէս Գաղթականը նշեց, հասկանալ ու վերլուծելն է, թէ ի՞նչ կերպ ու միջոցով, Պատմական Հայաստանը դատարկուեց բնիկներից, այսինքն՝ հայաթափուեց: Այս գծով, եթէ պատմական վկայութիւններ կան, թէ հայեր ինչո՞ւ, ե՞րբ եւ ինչպէ՞ս են հեռացել Հայաստանից, խնդրեմ հրատարակէք այս թեմայում:
    Ընթացքում՝ կարող ենք զրուցել, խորհրդածել, դասեր քաղել...
    ինչ պատմական վկայություններ են պետք, Պանդուխտ ջան? թիվ մեկ հանգամանքը ցեղասպանությունն էր. հիմա այնտեղ կան համշենահայեր` ծածուկ հայեր, կան մահմեդական դարձած հայեր... նույնիսկ կան այնքան հեռավոր վայրերում ապրող հայեր, որ չգիտեն էլ, որ ՀՀ գոյություն ունի

    իսկ եթե ցեղասպանությունից առաջ ընկած ժամանակահատվածի մասին ես խոսում, դրա վերաբերյալ էլ շատ հանգամանքներ կան
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  16. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Koms
    Հայք-ը նոյն Հայաստան-ն է, ինչպէս գիտես, անուան տարբերանքը գալիս հայերէնում տեղի ունեցած փոփոխութիւններից:

    Աստղ
    Հայաստանի պարբերաբար հայաթափումը նպաստել է Ցեղասպանութեան իրականացմանը:
    Երբ Հայքը կառավարւում էր հայերով, հայ մշակոյթը ստորադասուած չէր, ուստի Հայքում եկուոր տարրերը ձուլւում՝ հայանում էին, ապագայում նպաստելով երկրի զարգացմանն ու պաշտպանութեանը:
    Որոշ դարաշրջանից ետք, հայի կրած մշակոյթի տիպը ստորագնահատուեց, Հայքում բնակուող եկուորները առաջուայ նման չէին ձուլւում ու հայանում: Ահա այս դարաշրջանում սկսկուող գործընթացը. Հայոց Ցեղասպանութեան գիտակցուած կամ չգիտակցուած գործընթացի սկիզբն է եղել:
    Որեւէ երկրի անվտանգութիւնը կայանում է սեփական պետութեան գոյութեամբ:
    Հարազատ պետութեան վերացման զուգահեռ, սկիզբ առաւ յարատեւ արտագաղթի մի ընթացք, որը հանգեցրեց Հայաստանի՝ որպէս ազգ-տարածքի անախընթաց խոցելիութեան: Համիդեան կոտորածներից ետք, չպատժուած Թուրքիան կազմակերպեց եւ գործադրեց Հայոց Ցեղասպանութիւնը, իր ժամանակի տեխնոլոգիաների սպաս դրած բոլոր միջոցներով: Մի կերպ ազատածներ, ժամանակ անց, դարձեալ չկարողացան Երկրում ապրել, կամ հայօրէն ապրելու համար գաղթեցին Պոլիս (Իստանբուլ):
    Առաջին աշխարհամարտի նախօրէին իսկ, Պատմական Հայրենիքից ընդարձակ տարածքներ հայաթափ էր արդէն: Օրինակ՝ Բայազետի Դութաղ գաւառը, որ գտնւում է Պատմական Հայաստանի կենտրոնում:
    -Արաբական արշաւանքները
    -Սելջուկ թուրքեր
    -Մոնղոլ թաթարներ
    -Բիւզանդիա
    -Մեմլուքներ
    -Թուրքմենական իշխանութիւններ
    -Թուրք-պարսկական պատերազմներ
    -Ռուս-պարսկական պատերազմներ
    Սրանք բոլորը չեն, որպէս օրինակներ եմ նշել: Սրանք պատճառ հանդիսացան Հայրենիքի հայաթափմանը, որ անխուսափելիօրէն խոցելի դարձրեց Հայաստանը, ու նպաստեց Հայոց Ցեղասպանութեան հեշտ գործադրմանը:
    Ահա այս թեման, որ գտնւում է «Պատմութիւն» բաժնում կարող է ուռճանալ, տարբեր պատմական յիշատակների վկայում-մէջբերումներով:
    Ընթացքում, կարող ենք հասկանալ, որ առանց Հայի Հայաստանը չի կարող Հայաստանի նմանուել:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պատմական Հայաստանի քարտեզներ
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 68
    Վերջինը: 23.06.2012, 16:39
  2. Համահայկական պրոյեկտ`պատմական խաղ
    Հեղինակ՝ TigranTheGreat, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 06.06.2009, 11:50
  3. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»
    Հեղինակ՝ ըշտը, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 27.07.2008, 07:59
  4. Պատմական բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 25.07.2008, 17:46
  5. Պատմական իրադարձություն
    Հեղինակ՝ Վարդանանք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 17.04.2008, 13:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •