User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

  1. #16
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    ես համաձայն չեմ, որ հայաթափումն է ցեղասպանության պատճառ եղել. շատ պատճառներ կան` սկսած կենցաղային ու ավարտած քաղաքական հիմքերից:
    Ճիշտն ասած` չհասկացա, թե ինչի էիր գրել էս տեղեկությունները ես ուղղակի հետաքրքրվում էի, թե քեզ ինչ փաստեր են պետք Արևմտյան Հայաստանի հայաթափվելու վերաբերյալ` ցանկանալով օգնել դրանք գտնել
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #17
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը

    Պատճառ չէ: Խոցելի ենք եղել հայաթափութեան պատճառով:

  3. #18
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատճառ չէ: Խոցելի ենք եղել հայաթափութեան պատճառով:
    Պանդուխտ ջան, բայց էդ հայաթափությունը ինչի եղավ? ստեղծված պայմանների պատճառով չէ? այսինքն` հայի համար այլևս անհնար էր ապրել սեփական հողում. ինչ էր մնում նրան անել. ուղղակի հեռանալ
    բաաաաաայց. մի հատ մեեեեեծ բայց. եթե հայերը ամեն մի խաչի փոխարեն իրենց տանը սուր ունենային, տենց չէր լինի. վախկոտ քուրդը կյանքում չէր համարձակվի, մտքով էլ չէր անցնի հայի վրա ձեռք բարձրացնել, հայ աղջիկներին իր հարեմ տանել... սենց երկար կարելի է շարունակել. միանշանակ Թուրքիան հանցագործ է, բայց հայը չպիտի ոչխարի նման քշվեր....
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. #19
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Պանդուխտ ջան, բայց էդ հայաթափությունը ինչի եղավ? ստեղծված պայմանների պատճառով չէ? այսինքն` հայի համար այլևս անհնար էր ապրել սեփական հողում. ինչ էր մնում նրան անել. ուղղակի հեռանալ
    բաաաաաայց. մի հատ մեեեեեծ բայց. եթե հայերը ամեն մի խաչի փոխարեն իրենց տանը սուր ունենային, տենց չէր լինի. վախկոտ քուրդը կյանքում չէր համարձակվի, մտքով էլ չէր անցնի հայի վրա ձեռք բարձրացնել, հայ աղջիկներին իր հարեմ տանել... սենց երկար կարելի է շարունակել. միանշանակ Թուրքիան հանցագործ է, բայց հայը չպիտի ոչխարի նման քշվեր....
    Այո սա եմ ուզում զրուցել, որ մի անգամից չեղաւ ամեն ինչ. «այդ ամպերն էին որ բերեցին այս անձրեւը»:

  5. #20
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո սա եմ ուզում զրուցել, որ մի անգամից չեղաւ ամեն ինչ. «այդ ամպերն էին որ բերեցին այս անձրեւը»:
    գոնե կասես, թե որ շրջանից սկսած ես ուզում զրուցել?, թե չէ Բագրատունիների անկումից հետո /Կիլիկիան մի կողմ/ սկսվեց էդ լայնամասշտաբ հայաթափությունը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. #21
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Կարելի է սկսել Մեծ Հայքի տրոհումից սկսած, երբ բաժանեցին երկու գերտէրութիւնների միջեւ՝ Հռոմի ու Պարսկաստանի:
    Բայց բուն խնդիրը որ ուզում եմ զրուցել Հայաստանի հողում օտար ժողովուրդների բնակեցումն է, որ սկսեց Իսլամական արշաւանքներից յետոյ...
    Բուն Աղուանքը, Փայտակարանը կորցրեց երբեմնի դիմագիծը: Աւելի շատ փոխուեց դաշտային բարեբեր շրջանների ազգագրական դիմագիծը, իսկ բնիկները բարձրացան լեռները, ուր մշակութիւն անելը այնքան շահաբեր չէ, որքան դաշտում:

  7. #22
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    http://www.akumb.am/showthread.php?t=34206
    Բագավանում է կաrուցված Ս. Հովհաննես տաճարը՝ հեթանոսական մեհյանի տեղում։ Այն հիմնվել է 801 թվականին, այլ խոսքով հասակակից է Էջմիածնին ։

    Մինչև Բագրևանդի գավառի (Ալաշկերտի) հայաթափ լինելը վանքին կից կար հայկական գյուղ, որին տեղացիները Վանքի գյուղ էին անվանում։ Թուրքերը դա Ուչ Քիլիսա (երեք եկեղեցի) էին անվանում, նկատի ունենալով տաճարի երեք սեղանները կամ խորանները։ Այդ հոյակապ վանքը, որը հայ ճարտարապետական կոթողներից է, մինչև այսօր էլ կանգուն է։

    Ս. Հովհաննես վանքը ուներ ընտիր ձեռագրերի մատենադարան, որոնք դեռ 1877 թվականի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ փչացել և կորստի են մատնվել։
    Հայաստանի ռուսական կիսկատար գրաւումը, պատճառ հանդիսացաւ, Հայաստանի օսմանեան հատուածում, ընդարձակ գաւառների հայաթափմանը, ինչը անկասկած կաղացրեց ու ձախողեցրեց ապագայում մղուելիք ազգային ազատագրական պայքարն ու ինքնապաշտպանութիւնը, ու անհամեմատելի աւելի խոցելի դարձրեց հայերին:

  8. #23
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Ժող շտապ պետք ա էս թեմաների մասին նյութեր`Սելջուկ թուրքերի նվաճումները և Հայաստանը:Խաչակրաց արշավանքները և մոնղոլական արշավանքները:Որտեղ կարամ գտնեմ?

  9. #24
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Մեջբերում G.l.o.b.a.l-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող շտապ պետք ա էս թեմաների մասին նյութեր`Սելջուկ թուրքերի նվաճումները և Հայաստանը:Խաչակրաց արշավանքները և մոնղոլական արշավանքները:Որտեղ կարամ գտնեմ?
    Գրքերի անուննե՞ր են պետք, թե՞ պատրաստի կուրսային կամ դիպլոմային աշխատանք:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. #25
    Լիարժեք անդամ Աինի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2009
    Գրառումներ
    97
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    . միանշանակ Թուրքիան հանցագործ է, բայց հայը չպիտի ոչխարի նման քշվեր....
    Համաձայն եմ հաշվի առնեով այն փաստը, որ նրանց ոչխարի պես քշողներին հենց իրենք հայերը իշխանության բերեցին, ամենագլխավոր միամիտն էկ մեռավ ամենադաժան մահով եթե մյուս մտավորականներին գնդակահարեցին, ապա նրա գլուխը ջախջախվեց
    Ողջ աշխարհը լի է Սոխերով, որոնք ատում են Սխտորներին

  11. #26
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Իրականում Պատմական Հայաստանը չի օտարացել և երբեք չի օտարանա Հայ ազգից: Պարզապես ոմանց մոտ թուլանում է ազգային ինքնագիտակցությունը և ոմանց մոտ մնում նույնը և ավելին, ուժեղանում:
    Թեման ինքնին սխալ թեմա է այնքանով, որ մոլորված հայորդիներին էլ ավելի է մոլորեցնում և օտարացնում հայորդիներից:
    Քանի դեռ մենք գիտակցում ենք և նշում ենք որ այն պատմական Հայաստան է` ՀԱՅԱՍՏԱՆ, ապա այն օտար չէ մեզնից:
    Կարծում եմ որ թեման իր կառուցվածով և վերնագրի դրվածքով շատ սխալ է:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (01.01.2010)

  13. #27
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում Պատմական Հայաստանը չի օտարացել և երբեք չի օտարանա Հայ ազգից: Պարզապես ոմանց մոտ թուլանում է ազգային ինքնագիտակցությունը և ոմանց մոտ մնում նույնը և ավելին, ուժեղանում:
    Թեման ինքնին սխալ թեմա է այնքանով, որ մոլորված հայորդիներին էլ ավելի է մոլորեցնում և օտարացնում հայորդիներից:
    Քանի դեռ մենք գիտակցում ենք և նշում ենք որ այն պատմական Հայաստան է` ՀԱՅԱՍՏԱՆ, ապա այն օտար չէ մեզնից:
    Կարծում եմ որ թեման իր կառուցվածով և վերնագրի դրվածքով շատ սխալ է:
    Սիրելի Լեռնցի,
    Թոյլ տուր ասել՝ ոմանք թուլանում են: Մօտակայքում եթէ ինչ-որ բան թուլանում է, գոնէ իմանանք ի՛նչ է՝ անուանենք այն (դիտէ՛ք «Մեր լեզուն մեր խօսքը» հաղորդաշարը usARMENIA հ/կ-ով):
    Սիրով կը ջնջէի թեման, որովհետեւ ես էլ չեմ հաւանում նրա կազմուածքն ու վերնագիրը:
    Թերեւս այն լինէր՝ «Ինչպէ՞ս Պատմական Հայաստանը հայաթափուեց» (մի անպէտք հարց էլ սա կլինէր, որովհետեւ` վերիվարոյ բոլորս գիտենք):
    Ուստի՝ եթէ որեւիցէ կենսունակութիւն ապրում է թեման, կուզենայի նպաստել՝ յստակեցնելով, որ ի մտի եմ ունեցել տեղանունների հայկական անուանումները:
    Շնորհակալութիւն:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Invisible man (02.01.2010)

  15. #28
    Սկսնակ անդամ Marine-24-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2009
    Հասցե
    գ. Քարինջ
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Ըստ իս պատմական Հայաստանը չի օտարացել մեզնից, բայց ինչ-ինչ մարդիկ ձգտում են օտարացնեն, նոր սերնդին այլ դաստիարակություն են տալիս: Ցանկանում են անել այն ինչ չկարողացան անել կոմունիստները և ինձ թվում է մեր ժողովուրդը այս փորձությունը ևս կհաղթահարի:

  16. #29
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Վակիֆլի գյուղը միակ հայկական գյուղն է Կիլիկիայում գտնող Անթակիա քաղաքի շրջանում: Ամեն տարվա օգոստոս ամսվա կեսերին հազարավոր հայեր թուրքիայի տարբեր շրջաններից հավաքվում են այստեղ և տոնում Աստվածածնի տոնը: Առաջին օրը եկեղեցու քահանան օրհնում է "աղը" ի նշան տոնակատարությունների սկզբի: Գյուղի կանայք պատրաստում են ավանդական ճաշատեսակ հարիսան, որը յոթ կաթսաների մեջ եփում են ամբողջ գիշերվա ընթացքում: Յոթը խորհրդանշում է նախկինում Մուսա լեռան շրջանում գտնվող յոթ հայկական գյուղերը: Ամբողջ գիշեր մարդիկ պարում են ու երգում հայկական ավանդական երգեր: Երկրորդ օրը քահանան եկեղեցու բակում ծիսակատարությամբ օրհնում է խաղողը, որից հետո օրհնում է հարիսան, մինչ այն կբաժանվի ժողովրդին: Դրանից հետո գյուղացիները բաժանում են հարիսան ...
    Նկարները կարող եք նայել այստեղ, իսկ ներկայիս թուրքիայի տարածքում ապրող հայերի մասին կարող եք կարդալ նաև այստեղ: Այսքանից հետո ես ասում եմ. պատմական Հայաստանը չի օտարացել և չի օտարանա մեզանից:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (09.02.2010), Շինարար (10.02.2010)

  18. #30
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ի՞նչպէս Պատմական Հայաստանը օտարացաւ մեզնից

    Այսքանից հետո ես ասում եմ. պատմական Հայաստանը չի օտարացել և չի օտարանա մեզանից:
    Անթակիայի հայերէնն է Անտիոք: Սելեւկեանների մայրաքաղաքն է եղել: Քրիստոնէութեան տարածման կենտրոն է եղել:
    Կիլիկիայի հայկական թագաւորութեան ժամանակ եղել է խաչակրական լատին իշխանութիւն:
    Երբ արաբական երկրները ազատագրուեցին օսմանեան տիրապետութիւնից, Անտիոքի շրջանը ներառուեց Սիրիայի կազմում, ինչը հնարաւորութիւն ընձեռեց շրջանի հայ բնակչութեանը վերադառնալ ու շէնացնել հայրենի շէներն ու տուները՝ հարեւան արաբ (ալեւի եւ սուննի), յոյն եւ թուրք բնակչութեան առկայութեամբ: ֆրանսիական գաղութարար իշխանութիւնը, որ գրաւել էր Սիրիան, ինչ-ինչ քաղաքականութիւնից դրդուելով, Երկրորդ Աշխարհամարտի նախօրէին շրջանը յանձնեց Թուրքիայի հանրապետութեանը: Անտիոքի շրջանի (Իսքենդերունի սանջակ, կամ, հայերէն՝ Ալեքսանդրետի շրջան) հայերը, ի դժբախտութիւն նրանց, վերջին անգամ ու վերջնականօրէն հայրենազրկուեցին՝ հեռանալով դարաւոր հայրենիքից ու սփռուեով Սիրիայի միւս շրջաններում, Լիբանանում: Մուսա Լեռան հայերի բնակեցին Լիբանանի Այնճար աւանում: Հետագայում, ինչպէս բոլոր հայերը, ներգաղթեցին, արտագաղթեցին ու ամէն տեղ բնակեցին:
    Յիշողութեամբ ասեմ տեղեկացածս՝ 1939 թուին մօտաւորապէս 40 000 հայ Անտիոքի շրջանից հեռացաւ՝ տարածքը Թուրքիային բռնակցուելուց յետոյ:
    Հիմա Վակիֆլիում 40 հայ ընտանիք կապրի՝ մեծամասնութեամբ տարեց մարդիկ: Երիտասարդ ընտանիքները ապրում են Կոստանդնուպոլսում եւ այլուր: Այնպէս որ նշեցիր, Արիացի, Աստուածածնի տօնին դառնում են գիւղ, ուխտի, միասնաբար տօնելու:
    Մի կարեւոր պարագայ: Վակիֆլիում հայեր ապրում են, քանի որ, նրանց հայրեւանների մեծ մասը թուրքեր չեն. ալեւի արաբներ են: Եղեռնի տարիներին, ալեւիների շեյխին առաջարկուել է մասնակցել հայկական ջարդերին: Բայց նա մերժել է, քանի որ հնուց աւանդուած բաեկամութեան դաշինք կայ ալեւիների եւ հայերի միջեւ: Այս շրջանի հայերը ալեւիներին անուանում են Թաթ: Աւելիները քիչ-շատ բարեացակամ են քրիստոնեաների հանդէպ, քան թուրք գիւղացիները՝ ինչի պատճառով ուրիշ եւ ոչ մի տեղ հայերը չեն կարողանում ինքնարտայայտուել, բացայայտուել, ուստի ուծանում եւ օտարանում են, շատերն արդէն ձուլուել են:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (09.02.2010)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պատմական Հայաստանի քարտեզներ
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 68
    Վերջինը: 23.06.2012, 16:39
  2. Համահայկական պրոյեկտ`պատմական խաղ
    Հեղինակ՝ TigranTheGreat, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 06.06.2009, 11:50
  3. «Ինչպէ՞ս», թէ՞ «Ի՞նչպէս»
    Հեղինակ՝ ըշտը, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 27.07.2008, 07:59
  4. Պատմական բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 25.07.2008, 17:46
  5. Պատմական իրադարձություն
    Հեղինակ՝ Վարդանանք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 17.04.2008, 13:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •