http://www.akumb.am/showthread.php?t=34206
Բագավանում է կաrուցված Ս. Հովհաննես տաճարը՝ հեթանոսական մեհյանի տեղում։ Այն հիմնվել է 801 թվականին, այլ խոսքով հասակակից է Էջմիածնին ։

Մինչև Բագրևանդի գավառի (Ալաշկերտի) հայաթափ լինելը վանքին կից կար հայկական գյուղ, որին տեղացիները Վանքի գյուղ էին անվանում։ Թուրքերը դա Ուչ Քիլիսա (երեք եկեղեցի) էին անվանում, նկատի ունենալով տաճարի երեք սեղանները կամ խորանները։ Այդ հոյակապ վանքը, որը հայ ճարտարապետական կոթողներից է, մինչև այսօր էլ կանգուն է։

Ս. Հովհաննես վանքը ուներ ընտիր ձեռագրերի մատենադարան, որոնք դեռ 1877 թվականի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ փչացել և կորստի են մատնվել։
Հայաստանի ռուսական կիսկատար գրաւումը, պատճառ հանդիսացաւ, Հայաստանի օսմանեան հատուածում, ընդարձակ գաւառների հայաթափմանը, ինչը անկասկած կաղացրեց ու ձախողեցրեց ապագայում մղուելիք ազգային ազատագրական պայքարն ու ինքնապաշտպանութիւնը, ու անհամեմատելի աւելի խոցելի դարձրեց հայերին: