Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Ամենևին չի օտարացել. այսօր էլ հայերը ու հատկապես հայ երիտասարդները ուխտի են գնում Արմ Հայաստան. չեն ասում, որ գնում են Թուրքիա, այլ ասում են, որ գնում են Արմ Հայաստան. տարբերությունը էական է Այսինքն մենք չենք ընդունում, որ այդ տարածքները թուրքական են, այլ գտնվում են նրա ձեռքում: Ու ոչ միայն այնտեղի բնակիչները, կարծում եմ, որ նաև մեր մեջ կա այն վստահությունը, որ մի օր հայը վերադառնալու է. գուցե դա լինի 100, 200... անգամ 1000 տարի հետո, բայց լինելու է
Լաւ է, շնորհակալ եմ:
Թեմայի ստեղծման նպատակը, ինչպէս Գաղթականը նշեց, հասկանալ ու վերլուծելն է, թէ ի՞նչ կերպ ու միջոցով, Պատմական Հայաստանը դատարկուեց բնիկներից, այսինքն՝ հայաթափուեց: Այս գծով, եթէ պատմական վկայութիւններ կան, թէ հայեր ինչո՞ւ, ե՞րբ եւ ինչպէ՞ս են հեռացել Հայաստանից, խնդրեմ հրատարակէք այս թեմայում:
Ընթացքում՝ կարող ենք զրուցել, խորհրդածել, դասեր քաղել...