Չէ՛, կոնկրետ թեմա ենք քննարկում ու կոնկրետ օգնություն: Խոսքս, օրինակ, որևէ բան թարգմանելիս որևէ մեկի օգնությունը ստանալը չէ կամ նման այլ բան: Խոսում ենք կոնկրետ «համախտանիշով» «տառապողների»՝ մարդկանց հետ հարաբերություններում ունեցած դժվարությունների ժամանակ օգնության կարիք ունենալ-չունենալու մասին:Մենք էստեղ ինչ–որ կոնկրետ անձի դե՞պքն ենք քննարկում, ես խաբար չեմ։ Թեման կարծես ընդհանուր էր ու ոչ մեկի մասին չէր։
Մտադիր չե՞ս, թե՞ չես կարող: Անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում: Ուզում եմ հասկանալ, թե ինչպես է կատարվում այդ օգնությունը: Մարդ ես, գուցե դրա կարիքը ե՞ս էլ ունեմ, որովհետև քիչ թե շատ Հերմիոնա էլ ես եմ, կամ էլ գուցե իմ շրջապատու՞մ կան այդպիսիք, և ես կուզենայի օգնել:Ճիշտն ասած՝ մտադիր չեմ էստեղ մանրամասն նկարագրել էդ օգնության ընթացքը։ Ու չեմ կարծում, թե էդքան դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել այդ օգնությունը։
Չէ՛, կարող ես անուններ չլսել: Դեպքերի օրինակներ եմ ուզում:Ի՞նչ օրինակներ։ Մարդկանց անուննե՞ր ես ուզում։
Էջանիշներ