Բյուր, եթե քո ասածով առաջնորդվենք ու մտածենք, թե մենք ով ենք, որ ընդհանրապես որևէ մեկին օգնենք, ուրեմն ոչ մեկի երբեք չպիտի օգնենք։ Եթե մեկին օգնում ես, դա չի նշանակում, թե համարում ես, որ նա քեզնից ինչ–որ բանով պակաս է։ Էս ի՞նչ նորություն էր։ Եթե դու ուրիշի օգնությունը նման կերպ ես ընկալում, այսինքն՝ իրեն քեզնից վեր դասելու ու քեզնից ավել լինելու դրսևորում, ապա դա քո խիստ սուբյեկտիվ վերաբերմունքն է ու հաստատ ոչ առողջ։
Ես բոլոր դեպքերի մասին չեմ ասում, այլ կոնկրետ այս մեկի: Տվյալ դեպքում ստացվում է՝ դու թերանում ես մարդկային հարաբերություններում, ես՝ ոչ, բեր օգնեմ: Իսկ կարո՞ղ ես ասել, թե էդ օգնելը որն է, ինչ ես անում, որ օգնում ես:

Կյանքը ցույց է տվել, որ այդպիսի մարդիկ, այո՛, հենց շատ դեպքերում նման օգնության կարիք ունենում են։ Էլի եմ ասում. ոչ միշտ, բայց շատ դեպքերում։ Իսկ եթե չունեն, ապա ոչ ոք էլ նրանց զոռով չի կարող «օգնել»։ Իսկ պարզելը՝ դրա կարիքն ունեն, թե ոչ, կարծում եմ, այնքան էլ բարդ ու երկարատև գործընթաց չի, և պետք չի դրանից լուրջ խնդիր սարքել ու բորբոքվել։
Օրինակնե՞ր