User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Հերմայոնի Գրեյնջերի սինդրոմը, կամ գիտունիկներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,056
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերմայոնի Գրեյնջերի սինդրոմը, կամ գիտունիկներ

    Հերմայոնին... հմմ... ես կնախընտրեմ Հերմիոնա տարբերակը։ Ուզում էի ասել, որ Հերմիոնան քիչ կապ ունի այն քննարկումների հետ, որոնք արվում են այս թեմայում։ Խոսքը անպոչ գդալների ու դուրսպրծուկների մասին չի, ովքեր անընդհատ մեջ են ընկնում՝ փորձելով տպավորություն թողնել դասախոսների վրա՝ իրականում լինելով տգետ։

    Հերմիոնան իսկապես խելացի էր ու գիտուն։ Ի դեպ, իմ սիրած կերպարներից մեկն է։
    Հա, սկզբում Հերմիոնան ընկերներ ունենալ չէր կարողանում, որովհետև լրիվ ապրում էր իր գրքերի ու գիտելիքների աշխարհում, որոնք էլ իր միակ ընկերներն էին։ Բայց հետո ամեն ինչ փոխվեց, ու եթե չլինեին Հերմիոնայի խորը գիտելիքները, նրա նոր ընկերները հազար անգամ կընկնեին ու կմնային փորձանքի մեջ։ Ինձ թվում է՝ հենց սա էլ փորձել է ցույց տալ հեղինակը, որ «կրծողները» իրականում կարող են լավ ընկերներ լինել, եթե նրանց հնարավորություն տալ, իսկ խելացի ու գիտուն լինելը շատ օգտակար է ոչ միայն այն կրողի համար, այլև նրա շրջապատողների։

    Հերմիոնայի նման մարդիկ ապրում են մեր շուրջը, մեզնից շատերն են։ Ես միշտ հարգանքով եմ վերաբերվում նրանց, ովքեր խորը գիտելիքներ ունեն, ոչ միայն ուղղակի խելացի են, այլ իսկապես բանիմաց են, նման են հանրագիտարանի։ Ինչպիսի սոցիալական խնդիրներ էլ նրանք ունենան, միևնույն է արժանի են հարգանքի։ Իսկ այդ սոցիալական խնդիրները սովորաբար առաջանում են հասարակության մեջ նրանց հանդեպ գոյություն ունեցող ստերեոտիպների պատճառով, իհարկե նաև այն պատճառով, որ գիտունիկները իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են գրքերի հետ։ Բայց հասարակության դերը այստեղ մեծ է, և եթե իսկապես օգտնել այդ մարդկանց՝ ձեռք բերելու ընկերներ և մտերմանալու մյուսների հետ, ապա դա կնպաստի նախ և առաջ հենց հասարակության զարգացմանը։

    Հերմիոնայի սինդրոմը, եթե կուզեք դա այդպես անվանել, իմ կողմից չի դիտվում ՝ որպես բացասական։ Ընդունում եմ, որ այդ մարդկանց հետ հեշտ չի, նրանք երբեմն շատ փակ են, չգիտեն ինչպես շփվել, բայց հենց այստեղ է, որ մյուսները, ովքեր չունեն հաղորդակցման խնդիր, պիտի օգնեն նրանց, իսկ Հերմիոնաներն էլ իրենց հերթին կօգնեն ուրիշներին՝ լինելու ավելի բանիմաց և դուրս գալու դժվար իրավիճակներից, որտեղ անհրաժեշտ են գիտելիքներ։

    Ինչ վերաբերում է ամեն տեղ քո գիտելիքները ցույց տալու ցանկությանը, ապա ես դա չեմ մեղադրում. ինձ թվում է՝ լրիվ բնական ցանկություն է, երբ իսկապես ունես լավ գիտելիքներ։
    Վերջին խմբագրող՝ ivy: 04.10.2008, 14:00:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (07.10.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •