Ով չգիտի` ով է Հերմայոնի /կամ Հերմիոնա/ Գրեյնջերը, ասեմ, որ դա Ջ. Ռոուլինգի գրքի հերոսուհի է, որը շատ է սիրում սվորել և ամեն տեղ ցույց տալ, ավելի շուտ մարդկանց աչքը մտցնել իր գիտելիքները…
Ըստ գրքի, սկզբում այդ աղջիկը շատ միայնակ է լինում, նրան ոչ ոք չի սիրում` անվանելով գիտունիկ: Հետո, սկսում է քողարկել իր մեջից ժայթքող` բոլորին իր գիտելիքները ապացուցելու մոլի ցանկությունը, ձեռք է բերում ընկերներ, դառնում է շփվող:
Դուք ինչպես եք վերաբերվում այդպիսի մարդկանց, որոնք ամեն ինչում համարում են իրենց ճիշտ, ամեն քայլին փորձում են ցույց տալ` ինչքան խելացի են, երբեմն` նույնիսկ մի բան չիմանալով պնդում են իրենցը անբեկում…
Էջանիշներ