Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց ի՞նչ վատ բան կա բարձր կուրսեցիների տետրերից կարդալու մեջ: Հակառակը, նա մնացած 84-ից ավելի ձգտող է, որովհետև, փաստորեն, նրան չի բավարարում այն, ինչ սովորեցնում են տվյալ կուրսում, առաջ է անցնում: Այն, որ նա պատասխանում է հարցին, դեռ չի նշանակում, որ դասախոսն ասել է: Կոնկրետ մեզ մոտ շատ ծիծաղելի է, երբ ուսանողները պատասխանում են այն հարցին, որի պատասխանն արդեն դասախոսն ասել է:
վատ բան չկա, ես էլ գնահատում եմ այդ ձգտումը, բայց գիտելիքները կարելի է ցույց տալ, երբ կոնկրետ քեզ են հարցնում, պարզ ա` չես ուզի անբավարար ստանալ. օրինակ` քննությանը
ճիշտն ասած` ես էլ եմ ամաչում կրկնել դասախոսի ասածները... փորձում եմ իմ բառերով, այլ հիմնավորումներով, բայց էլի մինչև ինձ չի հարցնում, ես իմ ձեռքը չեմ ջարդում: Լավ օրինակ բերվեց <<Ես իմ անուշ Հայաստանի>> - ի վերաբերյալ. նենց պրիմիտիվ հարցերի պատասխանելու համար իրանց կկոտորեն....
Իսկ ինչու՞ ցույց չես տա: Քեզ հաճելի՞ է անգրագետ երևալը: Ինձ հաճելի չէ:
հաճելի չէ, բայց առավել տհաճ է տարբերվել այդ պահին` զգալով, որ քո ընկերներին գցեցիր անհարմարության մեջ
Հա՛, ցույց տուր
երևի դու ինձ ճիշտ չհասկացար. ուրեմն դրանք հիմնականում աղջիկներ են, առավելապես վերնահարկ չունեցող, հատուկ այդ օրը գալիս են պճնված, շատ բաց հագուստով, որ դու էլ ես կասկածում` արդյոք դա քննություն է, թե դիմակահանդես.... երևի պետք չի շարունակել