Մտքովս չի էլ անցել, թե ինձ ես նկատի ունեցելԻզուր ես քո վրա վերցնում, ես այս թեման բացելուց բնավ քեզ չեմ նկատի ունեցել, Բյուր.![]()
Բայց դրա մեջ ի՞նչ վատ բան կա:Ու ընդհանրապես, կուզեի խոսել մարդկանց մասին, ովքեր իրենց համարում են գիտակ ամեն հարցում, ու իրենց քիթը խոթում են ամեեեն ինչի մեջ, իրենց կարծիքներով, որի վրա շատ դեպքերում ասենք մարդիկ թքած ունեն ու ոչ էլ իրանց հետաքրքրում է, թե դու ինչպես ես արտահայտվում, բայց չէ, կան մարդիկ, որ անկախ ամեն ինչից պետք է իրենց էքսպերտային կարծիքը ասեն, ընդ որում կրիտիկայի ենթարկելով:
Ընդհանրապես, ինձ համար էլ է Հերմիոնան շատ դրական կերպար: Ճիշտ է՝ ես գրքերը չեմ կարդացել, մենակ ֆիլմերն եմ դիտել, բայց հենց առաջինից էլ նա ինձ դուր է եկել: Ես ընդհանրապես «կրծող» բառի տակ ուրիշ բան եմ հասկանում, այն է՝ օր ու գիշեր նստել ու նույն բանն անընդհատ կարդալ՝ մինչև տեղ հասնի: Իսկ Հերմիոնան այդպիսին չէր: Բացի դրանից, որ գիտելիքներն անընդհատ ավելացնում էր, նաև խելացի էր: Ու ընդհանրապես, էդ տեսակետից ես Հերմիոնային նման եմ ու շատ էլ լավ է: Ռիփը ճիշտ նկատեց. մեր միակ տարբերությունը երևի էմոցիոնալ ոլորտն է:
Ռի՛փ, ես համաձայն չեմ, որ նրանց պետք է օգնել: Կարծում եմ՝ էդ մեկուսացվածությունն իրենք են ընտրում, և դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Սեփական փորձից եմ ասումԻնչպիսի սոցիալական խնդիրներ էլ նրանք ունենան, միևնույն է արժանի են հարգանքի։ Իսկ այդ սոցիալական խնդիրները սովորաբար առաջանում են հասարակության մեջ նրանց հանդեպ գոյություն ունեցող ստերեոտիպների պատճառով, իհարկե նաև այն պատճառով, որ գիտունիկները իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են գրքերի հետ։ Բայց հասարակության դերը այստեղ մեծ է, և եթե իսկապես օգտնել այդ մարդկանց՝ ձեռք բերելու ընկերներ և մտերմանալու մյուսների հետ, ապա դա կնպաստի նախ և առաջ հենց հասարակության զարգացմանը։![]()
Էջանիշներ