User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 78 հատից

Թեմա: Էլի մի գազանային սպանություն.

  1. #1
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էլի մի գազանային սպանություն.

    Մի քանի օր առաջ ռուսական Իվանտեևկա քաղաքում ռուս ֆաշիստների ձեռքով սպանվել է ևս մի հայ պատանի՝ Նարեկ Քոչարյանը:

    http://www.sarinfo.org/nov078.htm

    Ցավակցում ենք, նրա հարազատներին ու հույս ունենք, որ հերթական բացահայտ հակահայ արարքը հերթական անգամ սոսկ իբրև խուլիգանություն չի որակվի:

  2. #2
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էլի մի գազանային սպանություն.

    ........................................
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էլի մի գազանային սպանություն.

    Էհ, ի՞նչ ասեմ, ուղղակի զարհուրելի է...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էլի մի գազանային սպանություն.

    Ի՞նչ անել…
    Հետո էլ ասում ենք «Ռուս եղբայրներ»
    Իսկ ի՞նչ են ասում ռուս լրագրողները կամ իշխանությունները: Երևի, ամենաշատը, իրենք էլ իրենց «խորին ցավակցությունները» կհայտնեն Նարեկի ընտանիքին ու հարցը կմոռացվի:

  5. #5
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էլի մի գազանային սպանություն.

    Զզվում եմ ռսներից !
    15 տարեկան, դեռ երեխա...
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  6. #6
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    16
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էլի մի գազանային սպանություն.

    Ես էլ եմ միանում բոլորիդ ցավակցություններին:
    Երբ իմացա լուրը անմիջապես միացրեցի ռուսական ալիքները և երկու օր հետևում էի նրանց լրաբերներին, կարծեմ ոչինչ չասացին կամ էլ եթե ասել են ապա շատ կարճ և ընդհանուր կերպով: Հաճախ ինձ թվում է թե այս սպանությունները պատահական չեն այլ մանրամասն կազմակերպված(ռուս իշխանությունների կողմից) մի ինչ որ զարհուրելի միջոցառման սկիզբն են տա աստված որ ես սխալվեմ բայց այսքանն էլ ավելին է քան բավարար, որպեսզի մտածելու և գործելու տեղիք տա:

  7. #7
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էլի մի գազանային սպանություն.

    ցավակցում եմ...

    p.s. ինչ լավա իմ եղբայրը արտաքինից ռուսի նման ա, ու ուժեղ ա, ու ... ու թու-թու-թու...
    qui sine peccato est?

  8. #8
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էլի մի գազանային սպանություն.

    Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից
    Ես էլ եմ միանում բոլորիդ ցավակցություններին:
    Երբ իմացա լուրը անմիջապես միացրեցի ռուսական ալիքները և երկու օր հետևում էի նրանց լրաբերներին, կարծեմ ոչինչ չասացին կամ էլ եթե ասել են ապա շատ կարճ և ընդհանուր կերպով: Հաճախ ինձ թվում է թե այս սպանությունները պատահական չեն այլ մանրամասն կազմակերպված(ռուս իշխանությունների կողմից) մի ինչ որ զարհուրելի միջոցառման սկիզբն են տա աստված որ ես սխալվեմ բայց այսքանն էլ ավելին է քան բավարար, որպեսզի մտածելու և գործելու տեղիք տա:
    Ես էլ չեմ լսել, որ ռուսական հեռուստաալիքները գոնե մի խոսք ասեն էդ մասին: Բայց ինձ չի թվում, թե էս դեպքերը հատուկ իշխանությունների պատվերով ա լինում, ուղղակի նրանց ձեռք ա տալիս, որ դրսից եկածները վախի մեջ ապրեն էնտեղ, դրա համար էլ աչք են փակում: Մի կողմից իրանց ձեռք ա տալիս, ԱՊՀ-ից աշխատուժի ներհոսքը Ռուսաստան (դրանով նրանք մի շարք պրոբլեմներ են լուծում, այդ թվում դեմոգրաֆիական), մյուս կողմից էլ ամեն ինչ անում են, որ էդ միգրանտները "իրանց տեղն իմանան":

  9. #9
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էլի մի գազանային սպանություն.

    Մարդ չեմ էլի դրանք… խոսքեր չեմ գտնում ասելու…

  10. #10
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էլի մի գազանային սպանություն.

    Նախ, խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված հայ երիտասարդի հարազատներին:

    Մեր սիրտը հատկապես ցավում է ու զայրանում ենք Ռուսաստանում հայերի սպանությունների մասին լսելիս: Փաստերը դատապարտելի են և դրանց դեմ պետք է լուրջ պայքարել: Բայց եկեք անաչառ լինենք ու նկատենք, որ Ռուսաստանում ամեն օր սպանվում, ծեծի են ենթարկվում ինչպես այլազգիները, այնպես էլ բազմաթիվ ռուսներ: Ռուսաստանը լիքն է բազմաթիվ քրեական տարրերով ու այլասեռված գաղափարախոսություններով, որոնք պատուհաս են դարձել ինչպես հայերի, այնպես էլ ռուսների գլխին: Որոշ ուժեր փորձում են դրանց միջոցով թշնամանք ու ագրեսսիա սերմանել ռուս ու հայ ժողովուրդների միջև: Բայց եկեք զգոն լինենք ու չենթարկվենք նման սադրանքների: Չգիտեմ, թե ինչքանով են այդ ամենի մեջ խառնված ռուսական իշխանությունները (կարծում եմ, որ ռուսական իշխանությունները ուղղակի չեն կարողանում գլուխ հանել այդ ամենից ու անհրաժեշտ ձևով հակազդել քրեական տարրերին), բայց նորից եմ ասում. չի կարելի այդ ամենը որակել որպես գլոբալ առումով ռուս ժողովրդի թշնամական վերաբերմունք հայերի նկատմամբ: Դրանից տուժում են և՛ հայերը, և՛ ռուսները: Պետք է միացյալ ուժերով պայքարել չարիքի դեմ:
    Բայց ամեն դեպքում գտնում եմ ռուսական իշխանությունները պարտավոր են պաշտոնապես իրենց խիստ բացասական վերաբերմունքն արտահայտել այդ սպանությունների մասին ու հնարավորինս քայլեր ձեռնարկել նոր սպանությունները կանխելու համար:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Էլի մի գազանային սպանություն.

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Բայց ամեն դեպքում գտնում եմ ռուսական իշխանությունները պարտավոր են պաշտոնապես իրենց խիստ բացասական վերաբերմունքն արտահայտել այդ սպանությունների մասին ու հնարավորինս քայլեր ձեռնարկել նոր սպանությունները կանխելու համար:
    Չեն հայտարարել ու չեն էլ հայտարարի: Հայտարարելու դեպքում էլ դա կլինի ձևական, քանի որ հենց Ռուսաստանի իշխանության սատարմամբ և Պուտինի բարձր հովանու ներքո է այդ ամենը իրականացվում:


    Հերիք եղավ էլի Ռուսաստանի տակ պառկել: Հենց որևէ թուրք կամ ադրբեջանցի է սպանում որևէ հայի, ընդ որում էական չէ, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել սպանությունը, մեր վայ հայրենասերները ձայները քցում են ամբողջ աշխարհով մեկ: Իսկ երբ Ռուսաստանում է սպանվում անօգնական 15 տարեկան երեխա, նույն գոռացողները սկսում են պաշտպանել Ռուսաստանի կառավարությանը աբսուրդային հայտարարություններով: Թքած ունեմ, թե Ռուսաստանում ում ու ինչքան են սպանում: Նրանից, որ ասենք 15 հնդիկ են սպանել ու 14 հայ ոչինչ չի փոխվում: Ու արդարացնել ու ուրախանալ, որ տեսեք հայերին քիչ են սպանում, առնվազն հիմարություն է և ստրուկի մտածելակերպ: Ինչո՞ւ վրացիներին չեն սպանում նույն Ռուսաստանում: Կարո՞ղ է որևէ մեկը ինձ բացատրի դա: Ինչո՞ւ: Պարզապես նրանք գիտեն, որ դա հայերը չեն ու սուսութուս չեն նստի, այլ դա նույնպես նրանց դեմ կուղղվի:

    Սուս ու փուս նստեք, ու սպասեք, «... մինչ կմնա մեկ հայ, այն էլ թանգարանում»:

  12. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էլի մի գազանային սպանություն.

    Արշակ ջան, ես քեզ հետ լիովին համաձայն եմ: Ռուսի սպանածը քաղցր է, իշխանությունները ոնց էլ չլինի, իրենց բացասական վերաբերմունքը կարտահայտեն, ամեն ինչ կանեն, որ սրանից հետո ոչ թե 15 տարեկաններ սպանվեն, այլ գոնե չափահասներ:

  13. #13
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էլի մի գազանային սպանություն.

    Առնվազն կույր պետք է լինել, ինձ ստրկամտության մեջ մեղադրելու ու չնկատելու համար, որ գրառմանս մեջ մի քանի անգամ շեշտել էի, որ պետք է պայքարել այդ սպանությունների դեմ:
    Բայց այդ պայքարը չպիտի լինի ագրեսսիա ու թշնամանք տարածելը: Այդպես միայն կհասնենք նրան, որ Հայաստանում էլ կսկսեն ռուս երեխաներին մորթել: Հետո՞: Ո՞վ կշահի դրանից:

    Հ. գ.
    Նախորդ գրառումս անելիս շատ լավ գիտակցում էի, որ հակառուսական քաղաքականության վրա խփնված բազմաթիվ երիտասարդների արյունը գլխներին կխփի գրածս կարդալիս: Բայց ես նրանց համար չեմ գրել Քաղաքական անիմաստ ու անպտուղ վիճաբանությունների մեջ մտնելու ժամանակ չունեմ:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  14. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էլի մի գազանային սպանություն.

    Բայց այդ պայքարը չպիտի լինի ագրեսսիա ու թշնամանք տարածելը: Այդպես լավագույն դեպքում կհասնենք նրան, որ Հայաստանում էլ կսկսեն ռուս երեխաներին մորթել: Հետո՞: Ո՞վ կշահի դրանից:
    Արշա՛կ, դու էլ մյուս ծայրահեղության մեջ ես ընկնում: Հավատա՛ ինձ, որ ռուսները բարի պտուղ չեն: Ճիշտ է՝ պետք է պայքարել այս ամենի դեմ, բայց ոչ էլ պետք է իշխանություններին արդարացնել:

  15. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էլի մի գազանային սպանություն.

    հ.գ.
    ՆԱՐԵԿ ների սպանությունը ՀՀ ում ,նման սահմանափակ ռեակցիա կունենար տեսնես

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դաժան սպանություն Գյումրիում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 333
    Վերջինը: 14.08.2015, 17:13
  2. Ավիավթար Սմոլենսկում. դժբախտ պատահա՞ր, թե՞ միտումնավոր սպանություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 08.04.2015, 14:21
  3. Սպանություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 15.07.2009, 09:56
  4. Սպանություն Ջավախքում
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 26.09.2008, 20:19
  5. Նոր նախագահ և... հին պատմություն, կրկին սպանություն...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 20.06.2008, 02:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •