Ինչ եք կարծում ինչու Հայաստանի մեծ մասը օգտվում է "одноклассники" - ից և ոչ թե "Facebook" -ից?
Ինչ եք կարծում ինչու Հայաստանի մեծ մասը օգտվում է "одноклассники" - ից և ոչ թե "Facebook" -ից?
vkontakte.ru
Loading your personal settings....
Վոլտերա (27.12.2012)
հենց նոտ կատաղած փակեցի ֆեյսբուքը, որովհետև իսկական դեբիլություն ա, ու դրա հետ մեկտեղ, սկսել ա չաշխատել
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Որովհետև Հայաստանի մեծ մասն անգլերեն չգիտի
Ինքս ժամանակին ֆեյսբուքից ավելի շատ էի օգտվում. մի շարք առավելություններ ունի: Բայց որովհետև հայազգի գրեթե բոլոր ընկերներս ադնակլասնիկիում են, ստիպված սկսեցի այնտեղ ավելի հաճախ հայտնվել: Իսկ Ֆեսյբուքն անգնահատելի է արտասահմանցի ընկերների հետ շփվելու համար:
Մի ժամանակ ֆեյսբուքում գրանցվեցի, հետո ժամանակ չեղավ քչփորելու ու տեսնելու, թե ինչեր կան-չկան, ինչ առավելություններ ունի… հետո էլ արդեն հավես չունեի, տենց էլ չհետազոտված մնաց…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
facebook.com Ադնակլասնիկներում չկամ, որովհետև բնավ ցանկություն չունեմ համադասարանցիներիս հետ շփվելու. նրանք անգլերեն չգիտեն, և փառք աստվածներին
Իսկ ում հետ ուզում եմ և ով ինձ հետաքրքիր է, կարող եմ հանդիպել ու իրականում խոսել:
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Rhayader (31.05.2010)
Հատկապես որ բոլորովին վերջերս ես նրանցից ազատվել, չէ՞։
Ադնակլասնիկներում մի քանի ամիս առաջ եմ գրանցվել, իսկ Ֆեյսբուքում՝ մոտ մի տարի առաջ։ Նախընտրում եմ Ադնակլասնիկները։ Դե, եթե համեմատենք, երկուսն էլ ունեն իրենց թե՛ առավելությունները, թե՛ թերությունները, բայց Ֆեյսբուքում, օրինակ, չափից դուրս շատ են զիզի–բիզի ու անձամբ ինձ համար ներվեր սղոցող բազմապիսի բաները, որոնցով բացարձակապես չեմ հետաքրքրվում ու որոնցից ընդհանրապես չեմ օգտվում։ Մի ժամանակ ամեն օր լիքը նամակներ էի ստանում Ֆեյսբուքի տխմար feature–ների հետ կապված, ու ամեն անգամ ներվայնացած ջնջում էի, լավ էր, վերջը ֆայմեցի, disable արեցի էդ նամակների մեծ մասը, հատկապես էն ամենօրյա ներվերի դեղ բաները, որոնցից արդեն կաթված էի ստանում... Հիմա հանգիստ ապրում եմ, մենակ մեկ–մեկ եմ ստանում՝ քիչ թե շատ կարևոր իրադարձությունների մասին։
Չգիտեմ, Ադնակլասնիկներն ինձ ավելի շատ է դուր գալիս, ավելորդ զիզիբիզիություններից հնարավորինս զերծ է ու ավելի հարմար։ Նկարների գնահատման համակարգը չեմ սիրում. ինչպես և Ակումբում, ես լինեի, գնահատականները լրիվ կհանեի, կթողնեի մենակ մեկնաբանությունները։
Թեև ընդամենը մի քանի դասարանցի եմ գտել, որոնցից միայն երկուսի հետ եմ շփվում՝ ամեն մեկը տարբեր դպրոցներից, բայց ահագին ուրախ եմ նրանց գտնելու համար։ Լիքը կուրսեցիների, կորած–մոլորած ծանոթների ու ազգականների էլ եմ գտել։ Ուրիշի էջը թաքուն նայելու հնարավորության բացակայությունն էլ է մինուսներից, իհարկե, բայց Ֆեյսբուքն էլ դրա փոխարեն թույլ չի տալիս նայել ո՛չ քո ընկերների էջերը, ինչը, իմ կարծիքով, հեչ լավ չի։
Մի խոսքով՝ Ադնակլասնիկները գերադասում եմ Ֆեյսբուքից, իսկ լեզուն ինձ համար նշանակություն չունի։ Պատճառները ուրիշ են, որոնց մասին արդեն ասացի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Միանշանակ Facebook, նամակներն ու notification-ները disable եմ արել ու ամեն ինչ տեղն է ընկել:
Իսկ Օդնոկլասնիկիից զզվում եմ, իմ պրոֆիլը ամիսը մի անգամ եմ մտնում, ոչ մեկի գրածին չեմ պատասխանում, ոչ մեկի նկարը չեմ գնահատում.... Մի քանի օր մտածում եմ, ջնջեմ պրոֆիլս, բայց ձեռքս հլը չի գնում....
I may be paranoid but no android!
Rhayader (31.05.2010)
Մոդերատորական: Թեման «Ժամանց»-ից տեղափոխվում է «Դեսից-դենից» բաժին:
Սկսել է վատ աշխատել Ֆեյսբուքը կախվում է մեկմեկ:
Համ էլ էնքան են տափակացել մեջի խաղերը ու հարցումները, արդեն ներվայնանում եմ
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
ադնակլասնիկում շատ ավելի շատ ծանոթներ ունեմ
մյուս կողմից ֆեյսբուքում խոսելը չատի տեսքով ա, ադնակլասնիկում
Մի քիչ մասնագիտական աչքով ասեմ. օդնօկլասնիկը բագոտ ա,սխալներ շատ ունի, բայց իր մեջ ներառում ա նախկին ԽՍՀՄ-ի բնակչին հատուկ ինչ-որ գծեր....... /չեմ մանրացնում/. Ֆեյսբուքն էլ /նոր տարբերակով/ ունի սխալներ, բայց սրա պրայվիսին հզոր ա ու ավելի կիրթ. օրինակներից մեկն ասեմ. եթե ինչ-որ մեկին ջնջում ես ընկերներիդ ցանկից կամ ուղղակի ըքսեփթ չես տալիս, ինքը ետ չի տենում. Հետո էս գլազնիկում մեկի նկարը մեկնաբանում ես, ուզում ես տեսնես ինչ ա պատասխանել, բայց մոռանում ես, այսինքն նոթիֆիքեյշն չի գալիս թե ով ինչ ասեց նկարի տակ. Էտ անկյունով ավելի ճկուն ա Ֆեյսբուքը, ինքդ ես ընտրում ով քեզ տեսնի, ով քեզ գտնի, ով տեսնի կամ չտեսնի քո գործունեությունը և այլն: Իսկ Ուլուի նշած հյուրերի երևալ չերևալու հարցը ավելի լավ ա ֆեյսբուքում. չի երևում ով ա մտել ու հանգիստ քո համար ապրում ես էլի, թեմա չի լինում էլի անիմաստ ծավալվելու թե ինչի ա Պողոսը մտել իմ էջ, եթե մտել ա ինչի չի գնահատել բլա բլա բլա....:
Օգտվում եմ երկուսից էլ: Մոդայա չէ՞ հիմա «էլիտար» արտահայտությունը.....այ ֆեյսբուքն ուղղակի էլիտար ցանց ա
ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...
Պատճառը շատ պարզ է պարզապես հայերս ավելի լավ գլուխ ենք հանում ռուսերենից քան թե անգլերենից հետո էլ եթե անգամ դու անգլերեն շատ լավ գիտես ապա քո ընկերների մեծ մասը չգիտի ու իրան հարմար չի օգտվելը այդ հարցում օդնակլասնիկը ունիվերսալա…
Իսկ ինչ վերաբերվումա ինձ ես տենց էլ չհասկացա էտ Facebook-ի առավելությունները, ինձ համար ինքը շատ անհարամարա սարքած, ես սիրում եմ որ ամնինչ աչքիդ առաջա լինում կարևոր ֆունկցիաները և այլն ու էդքան անկապ բաներ չլինեն, որ դրանց մեջ չկարողանաս գտնել «կապվածները»;
Օդնակլասնիկի մեջ էլ թերություններ կան բայց իմ կարծիքիով կշտկվեն ժամանակի հետ ու ավելի հարմարավետ կդառնա
Love has an enemy, but it is already defeated!
Ես նախընտրում եմ vkontakte.ru և myspace.com.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ