Հայկօ-ի խոսքերից
Մի կնոջ խոստովանություն.
Ի՞նչ են ուզում 22 տարեկան կանայք տղամարդուց.
1. Սիրուն է
2. Հմայիչ է
3. Ֆինանսապես ապահովված է
4. Ուշադիր լսում է
5. Սրամիտ է
6. Գերազանց մարզավիճակում է
7. Լավ է հագնվում
8. Գնահատում է գեղեցիկը
9. Ինձ հաճելի անակնկալներ է մատուցում
10. Երազկոտ, ռոմանտիկ սիրահար է
Ի՞նչ են ուզում 32 տարեկան կանայք տղամարդուց.
1. Լավ տեսք ունի (հատկապես գլխի մազերը)
2. Կնոջ համար բացում է մեքենայի դուռը, աթոռ է մատուցում
3. Բավականաչափ փող ունի՝ ճոխ ընթրիքի համար
4. Ավելի շատ լսում է, քան խոսում
5. Ծիծաղում է իմ կատակների վրա
6. Խանութում ինքն է ձեռքիցս վերցնում տոպրակները
7. Ունի առնվազն մեկ փողկապ
8. Գնահատում է համեղ, տնական ուտելիքը
9. Հիշում է ծննդյան օրերը
10. Առնվազն շաբաթական մեկ անգամ պատրաստ է տրվելու քնքուշ հարաբերությունների
Ի՞նչ են ուզում 42 տարեկան կանայք տղամարդուց.
1. Ոչ այնքան անդուր ու քաչալ գլուխ ունի
2. Քանի դեռ լրիվ չեմ մտել մեքենայի մեջ՝ տեղից չի պոկվում
3. Աշխատանքի վայրում մշտապես զբաղված է. հազարից մեկ ճաշի փող է ողորմում
4. Երբ խոսում եմ, գլխով է անում
5. Սովորաբար հիշում է, թե այդ կատակի որ մասն էր ծիծաղելի
6. Բավականաչափ լավ մարզավիճակում է՝ կահույք քարշ տալու համար
7. Հագած վերնաշապիկը ծածկում է փորը
8. Գիտի, որ խանութում ոչ միայն օղի են վաճառում
9. Չի մոռանում ունիտազի կափարիչն իջեցնել
10. Գրեթե բոլոր հանգստյան օրերին սափրվում է
Ի՞նչ են ուզում 52 տարեկան կանայք տղամարդուց.
1. Կտրում է քթի ու ականջների մազերը
2. Հասարակության մեջ չի գխտում ու օդը չի պղտորում
3. Ոչ այնքան հաճախ է պարտքով փող ուզում
4. Չի քնում, երբ ես արտահայտում եմ իմ մտքերը
5. Միևնույն կատակը բազում անգամներ չի պատմում
6. Բավականաչափ լավ մարզավիճակում է՝ կիրակի օրերին բազմոցից իջնելու համար
7. Սովորաբար՝ գուլպաները փոխում է ներքնաշորերի հետ միաժամանակ
8. Լավ ճաշը ունակ է գնահատելու միայն հեռուստացույցի առջև նստած
9. Հիշում է իմ անունը
10. Որոշ հանգստյան օրերի սափրվում է
Ի՞նչ են ուզում 62 տարեկան կանայք տղամարդուց.
1. Չի վախեցնում փոքրիկ երեխաներին
2. Հիշում է, թե որտեղ է զուգարանը
3. Իրեն պահելու ծախսն այնքան էլ մեծ չէ
4. Միայն քնած ժամանակ է խռռացնում
5. Հիշում է, թե ինչու է ծիծաղում
6. Բավականաչափ լավ մարզավիճակում է՝ ինքնուրույն վեր կենալու համար
7. Սովորաբար հագնում է շորերը
8. Սիրում է փափուկ ուտելիք
9. Հիշում է, թե ատամները որտեղ է թողել
10. Հիշում է, որ այսօր հանգստյան օր է
Ի՞նչ են ուզում 72 տարեկան կանայք տղամարդուց.
1. Շնչում է
2. Ունիտազից չի վրիպում
Էջանիշներ