User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Ի՞նչ են ուզում կանայք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #9
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ են ուզում կանայք

    Մի կնոջ խոստովանություն.

    Ի՞նչ են ուզում 22 տարեկան կանայք տղամարդուց.


    1. Սիրուն է
    2. Հմայիչ է
    3. Ֆինանսապես ապահովված է
    4. Ուշադիր լսում է
    5. Սրամիտ է
    6. Գերազանց մարզավիճակում է
    7. Լավ է հագնվում
    8. Գնահատում է գեղեցիկը
    9. Ինձ հաճելի անակնկալներ է մատուցում
    10. Երազկոտ, ռոմանտիկ սիրահար է

    Ի՞նչ են ուզում 32 տարեկան կանայք տղամարդուց.

    1. Լավ տեսք ունի (հատկապես գլխի մազերը)
    2. Կնոջ համար բացում է մեքենայի դուռը, աթոռ է մատուցում
    3. Բավականաչափ փող ունի՝ ճոխ ընթրիքի համար
    4. Ավելի շատ լսում է, քան խոսում
    5. Ծիծաղում է իմ կատակների վրա
    6. Խանութում ինքն է ձեռքիցս վերցնում տոպրակները
    7. Ունի առնվազն մեկ փողկապ
    8. Գնահատում է համեղ, տնական ուտելիքը
    9. Հիշում է ծննդյան օրերը
    10. Առնվազն շաբաթական մեկ անգամ պատրաստ է տրվելու քնքուշ հարաբերությունների

    Ի՞նչ են ուզում 42 տարեկան կանայք տղամարդուց.

    1. Ոչ այնքան անդուր ու քաչալ գլուխ ունի
    2. Քանի դեռ լրիվ չեմ մտել մեքենայի մեջ՝ տեղից չի պոկվում
    3. Աշխատանքի վայրում մշտապես զբաղված է. հազարից մեկ ճաշի փող է ողորմում
    4. Երբ խոսում եմ, գլխով է անում
    5. Սովորաբար հիշում է, թե այդ կատակի որ մասն էր ծիծաղելի
    6. Բավականաչափ լավ մարզավիճակում է՝ կահույք քարշ տալու համար
    7. Հագած վերնաշապիկը ծածկում է փորը
    8. Գիտի, որ խանութում ոչ միայն օղի են վաճառում
    9. Չի մոռանում ունիտազի կափարիչն իջեցնել
    10. Գրեթե բոլոր հանգստյան օրերին սափրվում է

    Ի՞նչ են ուզում 52 տարեկան կանայք տղամարդուց.

    1. Կտրում է քթի ու ականջների մազերը
    2. Հասարակության մեջ չի գխտում ու օդը չի պղտորում
    3. Ոչ այնքան հաճախ է պարտքով փող ուզում
    4. Չի քնում, երբ ես արտահայտում եմ իմ մտքերը
    5. Միևնույն կատակը բազում անգամներ չի պատմում
    6. Բավականաչափ լավ մարզավիճակում է՝ կիրակի օրերին բազմոցից իջնելու համար
    7. Սովորաբար՝ գուլպաները փոխում է ներքնաշորերի հետ միաժամանակ
    8. Լավ ճաշը ունակ է գնահատելու միայն հեռուստացույցի առջև նստած
    9. Հիշում է իմ անունը
    10. Որոշ հանգստյան օրերի սափրվում է

    Ի՞նչ են ուզում 62 տարեկան կանայք տղամարդուց.

    1. Չի վախեցնում փոքրիկ երեխաներին
    2. Հիշում է, թե որտեղ է զուգարանը
    3. Իրեն պահելու ծախսն այնքան էլ մեծ չէ
    4. Միայն քնած ժամանակ է խռռացնում
    5. Հիշում է, թե ինչու է ծիծաղում
    6. Բավականաչափ լավ մարզավիճակում է՝ ինքնուրույն վեր կենալու համար
    7. Սովորաբար հագնում է շորերը
    8. Սիրում է փափուկ ուտելիք
    9. Հիշում է, թե ատամները որտեղ է թողել
    10. Հիշում է, որ այսօր հանգստյան օր է

    Ի՞նչ են ուզում 72 տարեկան կանայք տղամարդուց.

    1. Շնչում է
    2. Ունիտազից չի վրիպում
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.02.2011), E-la Via (12.02.2011), Monk (12.02.2011), Moonwalker (08.02.2011), Skeptic (08.02.2011), VisTolog (08.02.2011), Դարք (17.04.2010), ԿԳԴ (12.02.2011), Մանուլ (02.02.2010), Նաիրուհի (12.02.2011), Ուլուանա (09.02.2011), Ռուֆուս (08.02.2011), Ֆոտոն (20.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆուտբոլիստները և նրանց կանայք
    Հեղինակ՝ Սերխիո, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 27.11.2013, 03:48
  2. Կանայք սպորտում....
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 01.08.2010, 13:02
  3. Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.01.2010, 23:13
  4. Ծխող աղջիկներ կամ կանայք
    Հեղինակ՝ Adam, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 63
    Վերջինը: 11.07.2008, 22:12
  5. Հայ կանայք գրում են...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.07.2007, 14:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •