Բոլոր խախտողներին չեք արգելափակում։ Մի մասը նկատողություն են ստանում, մի մասն էլ ընդամենը զգուշացվում են։ Կարաք սխալ վարկանիշի համար էլ զգուշացնեք, ի՞նչ պարտադիր ա վռազ արգելափակել։
Հետո էլ գրառումների ու վարկանիշների մեջ կա մի հատ շատ մեծ տարբերություն. գրառումների խախտումները 90%-ով ակնհայտ են, իսկ վարկանիշներինը` ոչ։
Մի խոսքով ջանջալ գործ ա, ավելի լավ ա վարկանիշը էս ֆորումից հանի, պրծնենք։
Հ.Գ. Հետաքրքիր ա, ուրիշ ֆորումներում սենց հարց բարձրացվել ա՞ երբեւիցե։
Չուկ ջան այսքան ժամանակ այդ քո նշած խնդիրները չե՞ն եղել, նո՞ր են առաջացել:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
եղել են, հիմա ուշադրության են առաջանում: Այս մասին նույնպես գրված է թեմայի էջերում: Ժողովուրդ, ձանձրալի ա նույն բաները հարյուր անգամ կրկնելը, խղճացեք զիս:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Morpheus_NS-ի հետ որոշ առումով համաձայն եմ, ու կարծում եմ, որ կարելի է ուշադրություն դարձնել նաեւ շատ այլ բաների։
Եթե սկսենք ամեն ինչում էսքան մանրանալ, ապա էսօր վարկանիշերն են, վաղը կսկսեք հետեւել, որ գրառումներում տառասխալներ չլինեն, մյուս օրը կսկսեք հետեւել կետադրությանը, հետո կհետեւեք, որ կետադրական նշաններից հետո «պռաբել» դրվի ԵՒ ԱՅԼՆ..............
Ժողովուրդ ջան, ախր սա ֆորում ա, ու հնարավոր չի` ամեն ինչ լինի մաթեմատիկական ճշտությամբ։
Նոր մի բան անցավ մտքովս. ինչպես կարելի է անիմաստ գրառման համար վարկանիշ ստանալ, եթե մոդերատորների պարտականությունների մեջ ա մտնում այդ անիմաստ գրառումների ջնջումը եւ նախազգուշացումների տալը: Ստացվում է, որ եթե մոդերները լավ կատարեն իրենց աշխատանքը(չեմ ասում, որ վատ են կատարում), նման խնդիրներ չեն առաջանա:
Ավելացվել է 2 րոպե անց
Չէ չթողենք, որ քանդվի, բայց եւ չհանենք շենքի հիմասյունը, այլ փորձենք ամրացնել այն:
Եթե մարդու գլուխը ցավում է, ապա ցավը վերացնելու համար չի կարելի կտրել նրա գլուխը(մի անգամ արդեն ասել եմ):
Վերջին խմբագրող՝ Morpheus_NS: 06.10.2008, 11:57: Պատճառ: Գրառման ավելացում
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
[QUOTE=Morpheus_NS;1217977]Նոր մի բան անցավ մտքովս. ինչպես կարելի է անիմաստ գրառման համար վարկանիշ ստանալ, եթե մոդերատորների պարտականությունների մեջ ա մտնում այդ անիմաստ գրառումների ջնջումը եւ նախազգուշացումների տալը: Ստացվում է, որ եթե մոդերները լավ կատարեն իրենց աշխատանքը(չեմ ասում, որ վատ են կատարում), նման խնդիրներ չեն առաջանա:
Ճիշտ ա, բայց հո մենակ անիմաստ գրառումնե՞րը չեն։ Կարող ա վարկանիշը տրվում ա նորմալ գրառմանը, բայց վարկանիշի տեքստը գրվում ա օրինակ «Բարեւ ախպերս»։ Այ սա իրանք կհամարեն սխալ վարկանիշ։
Գիտեմ, այստեղից էլ բխում է, ար այս թեման ամիմաստ է ու աննպատակ։
Մադը խախտում ա արել, պատժեք, էլ ի՞նչ կարիք կար սենց թեմա բացելու։
Ընդ որում կարծում եմ եթե մեկը պատժվում է, կարիք չկա, որ այդ այդ բանը հրապարակվի, քանի որ պատժամիջոցը կայանում է ոչ թե տվյալ մարդուն վարկաբեկելու մեջ, այլ նրա հնարավորությունները կրճատելու։
Rammstein, եթե խոսելու մեծ ծարավ ունես, ինչպես նաև վրեժխնդրութան զգացում, գնա զրուցարան:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ