User Tag List

Էջ 5 14-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 205 հատից

Թեմա: Վարկանշային նոր քաղաքականություն

  1. #61
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վարկանշային նոր քաղաքականություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ո՞նց եմ իմանալու ինձ սիրո՞ւմ են, թե՞ չէ: Հո չե՞մ նստելու ու կարդամ պմներս: Արտ, եթե ոմանք չարաշահել կամ սխալ են օգտագործել այդ համակարգը, պատժիր հենց դրանց, իսկ անմեղներիս հանգիստ թողեք:
    Ո՞նց ես իմանալու: Եթե մեկնաբանության կողքը կանաչ կուբիկ եղավ, ուրեմն դրական ա, կարմիր, բացասական: Համ էլ դա սիրել կամ չսիրելու համակարգ չի Արթ ջան, այլ գրառումը դրական կամ բացասական գնահատելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #62
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վարկանշային նոր քաղաքականություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞նց ես իմանալու: Եթե մեկնաբանության կողքը կանաչ կուբիկ եղավ, ուրեմն դրական ա, կարմիր, բացասական: Համ էլ դա սիրել կամ չսիրելու համակարգ չի Արթ ջան, այլ գրառումը դրական կամ բացասական գնահատելու:
    Դե հենց գրառումը ի նկատի ունեմ: Այսինքն ամեն մի գրառումը տալու են ու անցնի գնա: Առանց որևէ դրական կամ բացասական հետևանքի...

  3. #63
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարկանշային նոր քաղաքականություն

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    մոդերները հարազատ մարդիկ են հիմնականում, աստծուց թաքցնեմ, իրենցից ո՞նց թաքցնեմ համ էլ նույնը չի չէ՝ քսան հոգի տեսնի, թե մի քանի հարյուր...
    չեղավ ավելի լավ է անջատել համակարգը, քան թե իմ տված կամ ինձ տված վարկանիշները կարդան դա նույնն է թե ՊՄ-ները կարդան

  4. #64
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարկանշային նոր քաղաքականություն

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    չեղավ ավելի լավ է անջատել համակարգը, քան թե իմ տված կամ ինձ տված վարկանիշները կարդան դա նույնն է թե ՊՄ-ները կարդան

    Վայյյ, Դայան ջան, վերջը իմացանք` ով ա վարկանիշները օգտագործում ՊՄի փոխարեն
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  5. #65
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարկանշային նոր քաղաքականություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուկ, ինձ անձամբ քո, Բրիգադի, Աստղի կամ Սերխիոյի վարկանիշները կամ կուբիկները չեն հետաքրքրում ու չեն կարող հետաքրքրել: Ինձ հետաքրքրում է երևույթը և ինձ հետաքրքրում է համակարգի ըստ նշանակության օգտագործումը:
    Արտ, զարմանալի ա, որ չի հետաքրքրում, ու ավելի զարմանալի ա, որ չհետաքրքրելով հանդերձ` թեմայի առաջին իսկ գրառմանդ մեջ նշվել ա հենց էդ չորս մականունները: Ու իմ մոտ տենց տպավորություն ա, որ թեման էդ մի երկու կուբիկի դեմա բացվել, եթե իմ մականունը չլիներ, ուրիշինը լիներ, միևնույնն ա, տենց տպավորություն էր լինելու մոտս: Հա, բայց մեկա` լավ չի, որ քեզ չի հետաքրքրում մեր վարկանիշների հարցը. ինչի մեր վարկանիշները չի մտնո՞ւմ էս ֆորումի վարկանիշային համակարգի մեջ, մերը առանձին ա՞:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #66
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վարկանշային նոր քաղաքականություն

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    չեղավ ավելի լավ է անջատել համակարգը, քան թե իմ տված կամ ինձ տված վարկանիշները կարդան դա նույնն է թե ՊՄ-ները կարդան
    Նույնը չի Դայ, եթե դու էդ նպատակով ես օգտագործել վարկանիշները, ցավում եմ... Չնայած մեկա հներդ չենք կարդալու

    Ավելացվել է 54 վայրկյան անց
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, զարմանալի ա, որ չի հետաքրքրում, ու ավելի զարմանալի ա, որ չհետաքրքրելով հանդերձ` թեմայի առաջին իսկ գրառմանդ մեջ նշվել ա հենց էդ չորս մականունները: Ու իմ մոտ տենց տպավորություն ա, որ թեման էդ մի երկու կուբիկի դեմա բացվել, եթե իմ մականունը չլիներ, ուրիշինը լիներ, միևնույնն ա, տենց տպավորություն էր լինելու մոտս: Հա, բայց մեկա` լավ չի, որ քեզ չի հետաքրքրում մեր վարկանիշների հարցը. ինչի մեր վարկանիշները չի մտնո՞ւմ էս ֆորումի վարկանիշային համակարգի մեջ, մերը առանձին ա՞:
    Կուկ, դժվա՞ր ա հասնում, ինձ ոչ թե կուբիկներդ են հետաքրքրում, այլ երևույթը, որի վառ կրողներից եք էդ չորսդ, ըստ որոշ դիտարկումների:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 01.10.2008, 16:52: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #67
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարկանշային նոր քաղաքականություն

    էհ, սխալ հասկացաք
    Եկեք օրինակով ասեմ:

    Ես գրառում եմ անում, որը ասենք ինչ-որ թաքնված միտք ունի, ու այն մարդը կամ մարդիկ, ովքեր հասկանում են այդ միտքը, կարող են վարկանիշի տեսքով ինչ-որ բան գրել ստացվում է դա ՊՄ պետք է գրվեր ? Եթե այո, ապա ինձ համար շատ թանկ վարկանիշ կջնջվի ու շատ տանկ մարդ նկատողություն կստանա

  8. #68
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վարկանշային նոր քաղաքականություն

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    էհ, սխալ հասկացաք
    Եկեք օրինակով ասեմ:

    Ես գրառում եմ անում, որը ասենք ինչ-որ թաքնված միտք ունի, ու այն մարդը կամ մարդիկ, ովքեր հասկանում են այդ միտքը, կարող են վարկանիշի տեսքով ինչ-որ բան գրել ստացվում է դա ՊՄ պետք է գրվեր ? Եթե այո, ապա ինձ համար շատ թանկ վարկանիշ կջնջվի ու շատ տանկ մարդ նկատողություն կստանա
    Եվ այստեղ Չուկն ընկավ տուպիկ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #69
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարկանշային նոր քաղաքականություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուկ, դժվա՞ր ա հասնում, ինձ ոչ թե կուբիկներդ են հետաքրքրում, այլ երևույթը, որի վառ կրողներից եք էդ չորսդ, ըստ որոշ դիտարկումների:
    Չորսս ենք, չորսիս վարկանիշները ջնջի քցի մի կողմ, էդքանով հարցը փակի, իսկ եթե բոլորն են կամ մեծամասնությունը կամ շատերը, էդ դեպքում չեմ կարծում, որ պետքա հաշվեիր ու չորսիս անունը տայիր, որ բոլորի մոտ տպավորություն ստեղծվեր, թե չորսիս պատճառով իրանք զրկվում են իրանց ստացած գնահատականներից, որոնք կարող են իրենց համար թանկ լինել, ես էլ ունեմ վարկանիշներ, որոնք թանկ են ինձ համար` անկախ դրանց միավորային չափի: Ունեմ նաև վարկանիշներ, որոնց մեջ մեկնաբանություն չկա, բայց էլի թանկ ա էնքանով, որ գիտեմ էդ մարդը էդ գրառումս գնահատել ա, հիմա ի՞նչ` պետքա ջնջե՞ս էդ վարկանիշը: Էլի եմ ասում` դեմ չեմ, ջնջի նշված երեք անդամների տված վարկանիշները, ինձ զրկի վարկանիշ ստանալու հնարավորությունից, կփակեմ` կուբիկներս չի երևա, բայց մի ջնջի ստացածս վարկանիշների մեկնաբանությունները ու վարկանիշ տալու հնարավորությունից մի զրկի, որտև անարդար կլինի, կդառնամ կես ակումբցի
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #70
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վարկանշային նոր քաղաքականություն

    Կուկ, չորսդ չեք: Չորսդ մեր նկատած ամենավառ չարաշահողներից եք ու ես ճիշտ եմ արել որ նշել եմ Ձեր անունները, որպեսզի ինքներդ էլ հետևեք վարկանիշային համակարգից Ձեր օգտվելու եղանակին ու չհասցնեք նրան, որ անջատենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #71
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարկանշային նոր քաղաքականություն

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա որ կուբիկները չեն երեվալու, ո՞նց ենք տենալու:
    Քո ղեկավարման վահանակում տեսնելու ես, խոսքը ավատարի տակ երևացող կուբիկների կամ կլորակների մասինա՝ դրանք չեն լինելու։

    Եթե իհարկե էս առաջարկն ընդունվի էլի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. #72
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարկանշային նոր քաղաքականություն

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո ղեկավարման վահանակում տեսնելու ես, խոսքը ավատարի տակ երևացող կուբիկների կամ կլորակների մասինա՝ դրանք չեն լինելու։

    Եթե իհարկե էս առաջարկն ընդունվի էլի։
    Մենակ ես տենամ, որ ի՞նչ: Գրառմանը դրական կամ բացասական վերաբերմունքը պետք ա բոլորը տենան: Հենա տենց ՊՄ կգրեմ կասեմ ապրես: Որ չեմ կարում մարդուն վարկանիշ տամ հենց տենց էլ վարվում եմ: Ինձ էլ են մեկ մեկ ՊՄ-ով ասում "ապրես լավ էիր գրել", բայց էդ մոռացվում գնում ա, իսկ վարկանիշը մնում ա, ու բոլորը տենում են:

    Կամ ես չեմ ուզում որ իմ կուբիկները մի հատ ֆլուդերի հետ հավասար լինեն, կամ ընդհանրապես չերևա, ով ա լուրջ գրառումներ անում, ով ա ֆլուդեր:
    էսպես չի մնա

  13. #73
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարկանշային նոր քաղաքականություն

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ ես տենամ, որ ի՞նչ: Գրառմանը դրական կամ բացասական վերաբերմունքը պետք ա բոլորը տենան: Հենա տենց ՊՄ կգրեմ կասեմ ապրես: Որ չեմ կարում մարդուն վարկանիշ տամ հենց տենց էլ վարվում եմ: Ինձ էլ են մեկ մեկ ՊՄ-ով ասում "ապրես լավ էիր գրել", բայց էդ մոռացվում գնում ա, իսկ վարկանիշը մնում ա, ու բոլորը տենում են:

    Կամ ես չեմ ուզում որ իմ կուբիկները մի հատ ֆլուդերի հետ հավասար լինեն, կամ ընդհանրապես չերևա, ով ա լուրջ գրառումներ անում, ով ա ֆլուդեր:
    Քո ասածը լավ կլիներ, եթե մարդիկ բավականաչափ օբյեկտիվ լինեին վարկանիշներ տալուց։ Բայց փաստն էնա, որ օբյեկտիվ չեն ու չեն էլ լինի։ Ու վարկանիշները շատ հաճախ չեն արտահայտում տվյալ գրառման բովանդակալից ու օգտակար լինելը։
    + լիքը ուրիշ տհաճ երևույթներ, որ առաջացնում է վարկանիշի միավորամոլությունը։

    Իսկ ՊՄ–ի ու վարկանիշի միջև ահագին տարբերություն կա։
    Շատ քչերը զահլա կանեն մի քանի բառանոց մեկնաբանության համար նամակ գրեն (մեկը ես չեմ անի), հատկապես, որ ստիպված ես լինելու լինք էլ դնել կամ բացատրել, թե որ գրառման մասին է խոսքը։ Համ էլ վարկանիշը տեխնիկապես շատ ավելի հարմար ու արագ է։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  14. #74
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարկանշային նոր քաղաքականություն

    Սկսեմ նրանից, որ երկու ոտքով-ձեռքով կողմ եմ Ուլուանայի առաջարկած տարբերակին, այն է՝ վարկանիշներ առանց միավորների ու կուբիկների, մեկնաբանություններով:

    Նախ ասեմ, որ ես էլ եմ եղել «չարաշահողներից». եղել է ժամանակ, երբ Ակումբում գրառումներ չեմ արել, ալարել եմ pm գրել, ստիպված վարկանիշով «թեմային պատասխանել»: Եղել են դեպքեր, երբ իմ սիրելի մարդկանց ավելի հաճախ էի դրական տալիս, չսիրելիներին՝ ավելի հազվադեպ (հիմնականում պատահաբար էր ստացվում, բայց դե…), բայց գրեթե վստահ եմ նաև, որ եղել են դեպքեր, երբ ինչ-որ մեկի կոնկրետ դուր եկածս գրառման համար վարկանիշ եմ տվել, ու երևի դիտվել է որպես չարաշահում, որովհետև… Մեջբերում եմ Դայուշի գրառումը.

    Մեջբերում Դայուշ-ի խոսքերից
    Ես գրառում եմ անում, որը ասենք ինչ-որ թաքնված միտք ունի, ու այն մարդը կամ մարդիկ, ովքեր հասկանում են այդ միտքը, կարող են վարկանիշի տեսքով ինչ-որ բան գրել ստացվում է դա ՊՄ պետք է գրվեր ? Եթե այո, ապա ինձ համար շատ թանկ վարկանիշ կջնջվի ու շատ տանկ մարդ նկատողություն կստանա
    Ավելին՝ ադմինները կարող են ստուգել ու տեսնել, որ Բյուրը, ասենք, Էմոյին (հատուկ հնացած օրինակ եմ բերում) ինչ-որ շատ հաճախ է վարկանիշ տալիս, ուրեմն չարաշահում է, մինչդեռ Բյուրն այդ վարկանիշը տալիս է, որովհետև նրա՝ գրեթե յուրաքանչյուր գրառում արժանի է դրան (ըստ Բյուրի):

    Կտրականապես դեմ եմ, որ այդ մեկնաբանություններն ուրիշները տեսնեն: Ավելին՝ դեմ եմ, որ ավագ մոդերներն ու ադմինները տեսնեն, այլ ուզում եմ, որ դրանք լինեն պմ-ների նման, այսինքն՝ կարդացվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Բացատրեմ. ինչքան էլ վարկանիշը գրառման համար տրվի, ոչ թե մարդուն, երբ մեկնաբանություն ես գրում, ինչ-որ անձնական բան ես մտցնում մեջը, որը հաստատ չես ուզում ուրիշները կարդան: Ավելացնեմ, որ տառապանքս փորձ ունի, թեև հին պատմություն է:

  15. #75
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարկանշային նոր քաղաքականություն

    Հետաքրքիր է, մի ժամանակ երբ վարկանշային հիվանդագին մրցության ու առևտրի մասին խոսք էր բացվում, բոլորը պնդում էին, թե իրենց միավորներն ու դրանցից ստացված կուբիկները/կլորակները չեն հետաքրքրում, կարևորը մեկնաբանություններն են։ Հիմա, երբ խոսք եղավ կլորակները ջնջելու, իսկ մեկնաբանությունները թողնելու մասին, հանկարծ պարզվեց, որ, փաստորեն, մարդկանց լա՜վ էլ հետաքրքրում են էդ կլորակները ու գուցե ավելի շատ, քան հենց մեկնաբանությունները։ Ու հետաքրքիր է նաև այն, որ շատերը պնդում են, որ վարկանշային կլորակները մնան՝ միաժամանակ այն կարծիքը հայտնելով, որ դրանց քանակով չի որոշվում մարդու գրառումների որակը, այսինքն՝ մի կողմից ստացվում է, որ էդ կլորակները ոչինչ չեն ասում, մյուս կողմից՝ ոչ մի դեպքում չեն ուզում դրանցից հրաժարվել... Հակասությունը նկատու՞մ եք։

    Իմ կողմից ասեմ, որ ես միշտ հետևել ու հետևելու եմ բոլորի վարկանիշներին, և հստակ պատկեր ունեմ, ըստ որի վարկանիշները շատ դեպքերում տրվում են ամենևին ո՛չ դրա համար նախատեսված նպատակով, թե ինչ մղումներով ու պատճառներով՝ Chuk–ն իր գրառումներում արդեն նշել է, չկրկնեմ։ Իսկ դրա հետևանքով արդեն ստացվում է, որ վարկանշային կլորակների քանակը բնավ ոչ միշտ է արտացոլում տվյալ մարդու գրառումների իրական գնահատականը, հետևաբար զգալի չափով կորցնում է իր իմաստը։ Բայց սա ընդամենը խնդրի մի մասն էր։ Ներկայացնեմ նաև մյուս մասը...

    Իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հատկապես վերջին ժամանակներս գնալով շատանում են հատուկ վարկանիշ ստանալու համար նախատեսված գրառումները։ Գրառում կարդալիս զգում ես, որ մարդն էս գրառումն արել է հենց վարկանիշ ստանալու համար, հակառակ դեպքում կամ չէր անի, կամ ուրիշ ձևով կաներ։ Տպավորություն ստեղծելու, դեմք երևալու, ուրիշներին հաճոյանալու և նմանատիպ նպատակներ հետապնդող գրառումները, որոնք, ի դեպ, գնալով շատանում են, բոլորովին չեն նպաստում ֆորումի ընդհանուր դրական, հատկապես՝ անկեղծության մթնոլորտի պահպանմանը։ Եթե առաջարկված տարբերակի ընդունման դեպքում այդպիսի գրառում անողները մտածեն, որ իրենք այլևս լուրջ խթան չունեն (կամ խթանը պակասել է) լավ գրառումներ անելու, ապա դա միայն ցույց կտա, որ նրանք գրառում անում էին զուտ վարկանիշ ստանալու համար։ Այդ դեպքում ավելի լավ, կմնան միայն անկեղծ ու անհավակնոտ գրառումները, ինչից Ակումբի որակը, համոզված եմ, միմիայն կբարձրանա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 5 14-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եթերային քաղաքականություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 03.10.2008, 21:21
  2. Քաղաքականություն VS Ժողովուրդ
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 03.05.2008, 15:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •