Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ակամա հարցումը ասոցացվեց փոքր երեխաներին տրվող «մամայի՞ն ես ավելի շատ սիրում, թե՞ պապային» հարցի հետ: Ըստ իմ ուսումնասիրությունների ինտերնետում նորմալ տեղեկատվություն փնտրող մարդկանց բացարձակ մեծամասնությունը համահավասար օգտվում է երկու կայքերից էլ և թերևս նրանք իրար հավասարազօր են: Ավելի հետաքրքիր կլիներ տարբեր դիրքորոշումներ ունեցող կայքերի համեմատության մասին թեմաները:
Ընդհանուր առմամբ համաձայն եմ: Հայալեզու նորմալ այլ սայթ ես չգիտեմ (Ազատությունը չհաշված), գուցեև կա: Հաճույքով համեմատության մեջ կդնեի Ռեգնումը, Լենտա.ռու-ն և այլ նման սայթեր: Այս երկու սայթերն եմ դրել համեմատության մեջ, որովհետև նրանք իրոք արտաքուստ թվում են հավասարազոր: Ուզում եմ հասկանամ իրո"ք դա այդպես է: Իմ տպավորությամբ որոշ էական սկզբունքային տարբերություններ կան նրանց մեջ, մասնավորապես գործի նկատմամբ պարտաճանաչության և ազնվության առումով, հրապարակումների նկատմամբ պատասխանատվության և հակադարձումներին պատրաստ լինելու առումով և այլն: Այսօրինակ տեսանկյուններից հետաքրքիր կլիներ քննարկել սույն հարցը:
Հետո ավելի մանրամասն կփորձեմ բացահայտել տպավրություններս: