Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ, եթե Պանդուխտը պնդում է, որ թուրքը փրկում է հային՝ թրքացնելով նրան, ես մի ուրիշ պատմություն կպատմեմ:

Իմ մեծ տատին թուրք հարևանը թաքցրել է, որ ցեղասպանության զոհ չդառնա: Հետագայում, երբ ամեն ինչ քիչ թե շատ հանդարտվել է, երբ մորաքույրը եկել է նրա հետևից, տատիս ողջ և առողջ հանձնել է մորաքրոջը:

Մեծ տատս կյանքի մի հատված Հունաստանում է անցկացրել: Այնտեղ ամուսնացել է Ցեղասպանությունից փրկված մի հայ երիտասարդի հետ: Հետո եկել են Հայաստան: Նրա ամուսնուն սպանել է հայ հարևանը…
Պանդուխտը չի պնդում մի բան որ չի եղել: Նա պարզապէս փորձում էր հասկանալ, թէ ի'նչից են փրկուել, ու ինչից՝ ոչ: Ահա օրինակ քո պատմածով, թէ՛ որպէս մարդ (ֆիզիկական գոյութիւն) եւ թէ՛ որպէս հայ փրկուել են, ինչի շնորհիւ հետդ հայերէն զրուցում եմ: