Մի քիչ ժամանակ գտա, որոշեցի կիսել մտքերս հետևյալի մասին: Հաճախ օգտվելով Google-ի հայերեն էջերից` դժվար է անտարբեր լինել առկա «հայերեն» թարգմանությունների հանդեպ: Ուշադրություն դարձրե՞լ եք արդյոք, թե ինչպիսի «բարձրակարգ» լեզվական դրսևորում է ստացվել այդ տքնաջան աշխատանքի արդյունքում: Բերեմ մի քանի օրինակ. more - առավել, people - մարդիք, hobbies...ըը, ներողություն` preferences - նախասիրություններ, more results - առավել արդյունքներ, Try Google Experimental Փորձեք Google Փորձը (հոյահրաշ է, ինչ խոսք), Դուք կարող եք ձեր որոնման լեզուն ճշտել (այսինքն` եթե մինչ այժմ խաբար չէիք, որ հայկական Google-ից եք օգտվում, համեցեք, ճշտեք) ևն: Չի բացառվում, որ սա մեքենայական թարգմանություն լինի, բայց ամեն դեպքում չի սազում ըստ իս: