Մորաքրոջս երեքամյա թոռնիկը առավոտյան արթնանում է, քիչ անց աչուկից հանած ճպուռը ձեռքին գալիս է ու մայրիկին հարցնում, թե սա ինչ է: Մայրն էլ աում է, որ դա ճպուռ է, աչուկներին լինում է, երբ նոր են արթնանում քնից, ու էտպես ձեռքից վերցնում է, գցում ճպուռը: Էս խեղճ պստլոն մի երկու ժամ լաց է լինում ու ասում.
-Տո՛ւր իմ ճպուռը, տո՛ւր:
Մայրը չի իմանում, թե էլ ոնց երեխայի ձայնը կտրի, համոզում է երեխային, որ երևի ճպուռը տատիի տուն է գնացել, ու վեր են կենում մայր ու տղա գնում տատիկի տուն՝ ճպուռի հետքերով
Մտնում են տատիկի տուն, հանկարծ մայրը գետնին տեսնում է ընկույզի փոքրիկ, սպիտակ կտոր, ու ասում է.
-Ահա, բալես, էս էլ քո ճպուռը:
Երեխան ոնց է ուրախանում, վերցնում է ճպուռը, դնում անձեռնոցիկի մեջ ու ասում.
-Մամա, տանեմ ցանեմ ճպուռս, հա
Հ.Գ. Երեխաները աշխարհի ամենաիսկական քայլող հրաշքներն են![]()
Էջանիշներ