Smergh-ի խոսքերից
Մի օր, Երևանի ընկերներով որոշեցինք Եղեգնաձորցի մեր ընկերոջը հյուր գնալ: Նախաձեռնողը Հակոբն էր, որն այնքան գեր է, որ իր տաբաթի գոտին փորի մեծության պատճառով չի կարողանում տեսնել, մենք նրան Ակո ենք կոչում: Գիտեինք, որ ճոխ ընդունելություն է սպասվում` մենք էլ լավ պատրաստված մեկնեցինք:Մարատը /տանտերը/ մեզ զգուշացրեց, որ գիշերելու ենք իրենց մոտ, իսկ առավոտյան խաշ ենք ուտելու:
-Հենա,տոտիկնրը մաքրված ու բակի ջրի ծորակի տակ դրված լվացվում են:
Սեփական տան մեծ պատշգամբում մոտ 4 ժամ քեֆ էինք անում, արդեն մութը վաղուց ընկել էր:Բոլորիս քեֆն ինչպես ասում են հազար էր: Ակոն ականջիս շշուկով ասաց
-Ես իջնեմ բակի զուգարանում ջուր թափեմ գամ, չանհանգստանաք, - ու գնաց:
Չեմ կարող ասել թե ինչքան ժամանակ էր անցել` սակայն Ակոն չկար ու չկար: Ես անհանգստացա ու իջա բակ: Փայտաշեն զուգարանի բաց դռնից մթության մեջ հազիվ նշմարեցի Ակոյին: Մոտեցա, տեսնեմ տաբաթի կոճակներն արձակած, ձեռքերը գոտկատեղին դրած, միզողի դիրքով անշարժ կանգնած է:
-Այ Ակո, ես ի՞նչ ես անում այսքան ժամանակ, -հարցրի նրան:
-Արա մեռա, ես կես ժամ ա միզում եմ , չի պրծնում, չե՞ս լսում ճլճլոցը:
Ես մոտեցա խաշի տոտիկների վրա բացած ջրի ծորակին ու փակեցի այն:
-Օ~ֆ, հազիվ պրծա, ապե դու որ չգայիր` եսի անվերջ երկարելու էր,- ասաց նա տաբաթի կոճակները կոճկելով:
- Դու իրավացի ես,- ասցի ես ջրի ծորակը կրկին բացելով:
Էջանիշներ