Ինձ հետ վերջերս մի հետաքրքրիր դեպք պատահեց:
ՈՒրեմն մեր (իմ և քրոջս) ընկերուհու ծննդյան օրվա կապակցությամբ ծով պիտի գնայինք, որ համ լողանանք համ էլ խորոված անենք: Քանի որ մեքենաները շատ էին մենք մերը չվերցրինք ու պայմանավորվեցինք, ուր հայրս մեզ կտանի ճանապարհին մեքենայով կսպասենք, մինչև մյուսները կգան, մեզ էլ կվերցնեն ու կգնանք: Դուրս ենք եկել գլխավոր ճանապարհ, մեքենան կանգնեցրել ու սպասում ենք մյուսներին: Ի միջի այլոց տղաներից մեկը, որի մեքենայում պիտի նստեինք, վերջերս էր նոր մեքենա գնել, և մենք չգիտեինք ինչ մակնիշի է: Զանգահարեցինք ու նրանք ասացին, որ 5 րոպեից այնտեղ կլինեն: Սպասում էինք: Մեկ էլ մի Նիսսան ավտոմեքենա եկավ ու մեր առջև կանգնեց: Մենք մեր մեքենայից վերցրինք մեր պայուսակները ու մեքենայի սառնարանը ու իջանք, որպեսզի դրանք տեղավորենք մեր ընկերոջ մեքենայի բեռնախցիկում ու նստենք իր մեքենան: Բացեցինք բեռնախցիկը, տեղավորեցինք ամեն ինչ, հայրս վերադարձավ մեր մեքենան, որպեսզի գնա տուն, մեկ էլ էս մեքենայի վարորդն իջել ա (պարզվեց մեր ընկերը չէր).
-Կներեք,- ասում ա- էս ի՞նչ դրիք իմ մեքենայում:![]()
Ես ու քույրս, որ արդեն պատրաստվել էինք նստել նրա մեքենային, նոր հասկացանք ինչ է կատարվել, գույն տվինք գույն առանք ամոթից:
Դե իհարկե ներողություն խնդրեցինք, պարզվեց ինքն էլ կանգնել էր իր եղբորն էր սպասում:Եկավ՝ գնացին:
Դե իհարկե հետո մեր ընկերներն էլ եկան, պատմեցինք, ահագին ծիծաղցինք..... բայց շատ էինք ամաչել.....
Էջանիշներ