Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
Պատմում է մորաքրոջս ընկերուհին գյուղում: Երբ սկսեցին սոցքարտեր պահանջել բոլորից, որպեսզի աշխատավարձ տան կամ աշխատանք, եհովայի վկաները հրաժարվել են գյուղում սոցքարտեր հանել ու բոլորը զրկվել են աշխատանքից: Գյուղ ասվածը Բերդ քաղաքն է: Ուրմն մորաքրոջս ընկերուհին պատահաբար լսում է իր վերևի հարևանի՝ ամբողջ ընտանիքով եհովայի վկաների, խոսաքցությունը .
–Մամ ինչ ենք անելու է, տանը մի կտոր հաց էլ չկա ուտենք, բա սենց կլինի, սաղս գործից դուրս եկանք, ինչի խաթե՞ր:
–Մի վհատվեք աղջիկս, աստված մեծ է մեզ մի տեղից մի ճար կանի սոված չենք մնա…
Եվ այսպես շարունակ՝ նրանք սոված բողոքել են, իսկ մայրը մխիթարել է:
Մորաքրոջս ընկերուհին էլ նոր իր հողամասից վերադարձել և լոբի է բերած եղել, մտածել, մտածել է, խղճացել է նրանց և որոշել է լոբու կեսը իրնց տալ:
Լոբին ամանի մեջ լցրած բարձրացել է հարևանի տուն ու դեռ բառ չի հասցրել անի երբ հարևանը խլել է լոբով ամանը ու վազել աղջիկների մոտ բարձրաձայն կգոչելով.
–Բա, որ ասում էի, աստված մի բան կանի, տեսեք աստված մեզ լոբի բերեց, որ մենք սոված չմնանք:
Մորաքրոջս ընկերուհու ֆազերը խփելա, երբ լսելա այդ ամենը, ու այնքան ջղայնացած է եղել, որ սուսուփուս գնացել լոբին վերղրել է ու հետ է տարել:
Վերջն էր: Էս էն կարգին հաղորդման պատմությունն ա դառնում, "Աստված ջան, էլ փողը թաղաայինի հետ չուղարկես, ինքը փողի կեսը իրան ա պահում": Լավ ա, իրանք էլ չեն ասել, Աստված ջան, էլ էս մեր հարևանի հետ չուղարկես, ինքը լոբիի կեսը իրան ա պահում: