Հենց նոր Հովոյի հետ խոսալուց մի դեպք հիշեցի, որ կապված է իմ նախքին ընկերոջ հետ: Քույրս նրան տանել չէր կարողանում, ընդհանրապես չէր սիրում, բայց իմ խաթրից դուրս չգալու համար մեկ մեկ շփվում էր: Այդ օրերից մեկն է երբ մի քանի ընկերներով հավաքվել ենք ու կինոթատրոն պիտի գնանք: Բոլորը եկել են, սպասում ենք նրան: Ու տեսանք որ հեռվից արագ-արագ քայլելով գալիս է, դեռ չի նկատել մեզ, մենք կանգնած ենք ծառի հովանու տակ: Նա այդպես արագ արագ մոտենում է, դե ես էլ նրա աչքերի մեջ եմ նայում, տեսնեմ երբ կնկատի, բայց շաատ զարմանալի էր, որ նա այդպե էլ վրաս չնայեց եկավ մոտեցավ քրոջս ու ուզում էր համբուրել: Քույրս մի այնպիսի ճիչ արձակեց ու այնպես փախավ, որ նա էլ վախեցավ, իսկ մենք՝ կողքինները, ծիծաղից փլվել էինք:
Հ.Գ. Նա մի քիչ վատ է տեսնում, ու առանց ակնոցի կարող էր շփոթել երկու քույրիկների, որ բոլորովին իրար նման չեն:
Էջանիշներ