Նոր հիշողությունների գիրկն էի ընկել:
Ուրեմն մի քանի տարի առաջ վրացի ընկերուհուս հետ Նյու Յորք էինք գնացել: Առավոտից իրիկուն Մանհեթենում թրև գալուց հետո վերջը «իջանք» Times Square: Էստեղ մարդիկ էնքան շատ էին, էնքան բազմազան ու հետաքրքիր, ամենահավանական ու անհավանական գույներով, մազերով ու հագուստներով, որ մեկ-մեկ ուղղակի հնարավոր չէր չտեսի պես աչքերը չպլշել: Մեկ էլ էսքան մարդու մեջ որտեղից որտեղ երկու տղա մոտեցան մեզ: Մեկը սևամորթ էր, սիրուն խուճուճներով, շոկոլադագույն մաշկով, մյուսն էլ լրիվ էս մեկի կոնտրաստը ոնց որ լիներ՝ սպիտակամաշկ, դեղին մազերով: Իրենց ուսապարկերի վրա մեծ պաստառներ էին կպցրած, վրաները գրած Obama CondomsՊարզվեց ակցիա էին անում: Մոտենում էին մարդկանց, պահպանակներ օգտագործելու կարևորությունից խոսում, հետո առաջարկում էին իրենց Obama պահպանակներից գնել (նոր մտքովս անցավ, ասենք Հայաստանում Սերժ պահպանակներ լինեին, ինչ կլիներ
):
Բայց ամենախոխմն էն էր, որ էս սևամորթ տղան միանգամից նկատեց, որ տարօրինակ ակցենտներ ունենք ու հարցրեց, թե որտեղից ենք: Ես էլ ձանձրացած դեմքով ասեցի, որ Հայաստանից եմ. արդեն սովոր էի, որ Հայաստանի տեղը համարյա մարդ չգիտեր ու նախօրոք ձանձրանում էի էդ հարցից ու դրանից հետո եկող հարցերից: Բայց ինչքան մեծ եղավ զարմանքս, որ էս տղեն Հայաստանի անունը լսած-չլսած միանգամից նենց ոգևորվել ոգևորվեց, որ քիչ չի կոնկրետ տեղն ասեց, մի բան էլ սկսեց մեծ քաղաքները թվարկել ու հայերեն բարևեց: Պարզվեց պապան եղել ա Հայաստանում, Սպիտակի երկրաշարժից հետո օգնություն ա բերել, մարդիկ էլ իրեն տարօրինակ են նայել մաշկի գույնի պատճառով ու էսպես սկսեց Հայաստանից հարցուփորձ անելը: Նենց խնդալու տեսարան էր, հայ ու վրացի երկու աղջիկ Մանհեթենի կենտրոններում կանգնած Օբամա պահպանակներ վաճառող երկու անծանոթ տղաների հետ Հայաստանի մասին էին զրուցում![]()
Վերջում երկու հատ պահպանակ գնեցի իրենցից, երրորդն էլ նվիրեցին: Էս պահպանակներից մեկը պապայիս նվիրեցի, մյուսը հյուրընկալող ամերիկյան ընտանիքիս պապային, իսկ մեկն էլ պահեցի ինձ: Ի դեպ, մինչև հիմա էլ պահում եմ, նայում եմ էդ չօգտագործվելու դատապարտված պահպանակին, էս պատմությունն եմ հիշում ու տրամադրությունս ահագին բարձրանում ա![]()
Էջանիշներ