Մամայենք մեծ ընտանիք են եղել. հինգ երեխա են եղել՝ չորս քուր մի ախպեր: Մեծերով պուճուրներին ուղարկել են քնելու, իրիկունը նստել կինո նայելու, քանի դեռ իրանց մաման ու պապան գործի են եղել: Մի օր գիշերվա հազարին էս երեքի սիտը կոմպոտ ա ուզում, գնում բերում են: Բանկան շատ մեծ ա լինում, երեքով չեն կարողանում խմել, տակը երբու բաժակ մնում ա ու մտածում են, որ իմանան էդ գիշերով իջել կոմպոտ են բերեք պադվալից, կջղայինանան: Ուզում են թափեն, մեծ մորքուրս չի թողնում, ասում ա ափսոս ա: Բոլորով գնում փոքր քրոջը հանում են քնից, էդ կոմպոտով բաժակը բերանին մոտեցնում, խմացնում քնացնում են: Առավոտը վեր են կենում, մեծ մորքուրս քնած մորքուրիս ասում ա.
-Գոհար երազիս էն Անոն կոմպոտ էր ինձ խմացնում(Անոն հարևանն ա):
-Հա լսի ես էլ եմ տենց բան հիշում, ինձ էլ էր խմացնում, տենաս էդ ինչ ա Սուսան
****
Մի օր էլ փոքր մորքուրիս առավոտը վեցին քնից հանել են, խաբել ասել ութն ա, խեղճին էդ ժամին դպրոց ուղարկել
****
Մի օր չորս քուրիկնեով սև ու սպիտակ հեռուստացույցով ինչ-որ արտասահմանյան երգի մրցույթ են նայելիս լինում ու ախպորը քնացնելու ժամանակն ա լինում, չեն կարում կտրվեն հեռուստացույցից, հերթափոխով արագ օրորում են, որ գան նայեն, դուրս են գալիս մի րոպե չի անցնում քեռիս լացում ա... ու տենց անընդհատ չի թողում նայեն էդ մցույթը: Մեծ մորքուրս վերջը ջղայինացած գնում ա թափով մի հատ հրում ա էդ օրորոցը, որ մի քիչ երկար օրորվի, հասցնի գնա նայի տեսնի ինչ եղավ, մինչև հասնում ա, քեռիս սկսում ա ուժեղ լացել, գնում են տեսնում քեռուս շուռ են տվելՏատիս «շան լափը գլխներին ա լցնում
» ու ցտեսություն մրցույթ, հեռուստացույցն անջատվում ա
****
Երկրորդ մորքուրս դեմք ա եղել. տան կռվարարն ա եղելԱսում են հենց մեկի հետ կռվում էր ասում էր. «Դե էն տվածս հետ տուր է, դե հետ տուր»: Մի օր էլ էլի ասել ա. «Դե որ տենց ա Սուսան, էն իմ տված գրիչը հետ տուր»: Սուսանն էլ խելոք բերել հետ ա տվել: Հետո մեղայական բովանդակությամբ նամակ ա գրել, բազում բազմահազար ներողություններ շռայլել ու որպես պատիժ էդ գրիչից մի հատ էլ ա տվել
Մեկ էլ էդ մորքուրս կոնֆետը հոտով գտել ա
Էդ ժամանակ տունը տաս երեխա են եղել, իրանց հինգին գումարվել են նաև Տատիիս քրոջ հինգ երեխեքը, որոնք մեկը մեկից չար են եղել: Տատիս հյուրասենյակի դուռը կողպել ա, որ տան ՀՍԿԱՅԱԿԱՆ քանակության շոկոլադը միանգամից չիրացնեն: Մորքուրս գնացել ա հյուրասենյակի հակառակ կողմի դռան փականը տատի տանն եղած ժամանակ աննկատ բացել ա ու տատի տունը չեղած ժամանակ կոնֆետների վրա հարձակում են գործել
ՈՒ վերջում. «Շատ-շատ մի ծեծ ուտենք, անցնի գնա. բայց զա տո կանֆետը կերանք
» : ՈՒ մի օր էլ գազը մաքրելուց են եղել, էն վրայի չորս սև կլոր բաներից վերջում մեկը պակասել ա, չեն կարողացել գտնել, վերջը էդ մորքուրիս են կանչել թե հոտով գտի
Էս մորքուրս էլ յանի կատակի ա տվել սկսել ա հոտ քաշելով գնալ դեպի գազը, հասել ա էն մասը որտեղ էդ սև կլորը չի եղել, գլուխը թեքել ա ու տեսել ա որ մի հատի վրա երկու հաս են դրլ հանել տվել ա
) և ինքը համարվել ա տաղանդավոր հոտով գտնող անձնավորություն:
****
(էս դեպքերից երկար ժամանակ անց)
Մորքուրներիս երեխեքը չորսով՝ երկու աղջիկ, երկու տղա հավաքվել են տատիիս տանը ամառային արձակուրդներին ու էնտեղ են մնացել իննսունականներին: Տանը ապրել են նաև տատիս, պապիս, քեռիս ու փոքր մորքուրս: Մի օր չորսով խաղալուց են եղել թաղում, թաղի երեխեքն սկսել են փոքս փայտի կտորներ շպրտել իրանց վրա, մի քանի անգամ ասել են խելոք մնացեք, չեն լսել, սրանք էլ չորսով բռնել են էդ սաղ թաղի երեխեքին մի լաաավ ծեծելէն կարգի են պատերազմել, որ ամբողջ թաղը մորքուրիս վրա կռիվ ա եկել, ասում են չէին հանգստանում րոեն մեկ, մեկը գալիս էր, կռվում մորքուրիս հետ: Մորուրս բոլորին տուն ա կանչում ու վախացնում, որ քեռն գա պետք ա ասի: Իսկ քեռիս ահ ու սարսափ ա եղել երեխեքի համար: Բոլորը սրտատրոփ սպասել են քեռիի գալստյանը: Նստել են սեղանի շուրջ հաց ուտելու. անխոս, շունչները պահած, սառած...Էս քեռիս հազացել ա, երեխեքից մեկը մի կերպ կմկմալով ասել ա առողջություն
ՈՒ էդտեղ ծիծաղները չեն կարողացել պահել փռթկացել են: Մորքուրս էդտեղ ասում ա. «Էսօր իմանաս գլխիս ինչ են բերել, սաղ թաղը կռիվ ա եկել»: Քեռին ասում ա. «ինչ ա եղել», մորքուրն ասում ա. «էն թաղի Համլետին են ծեծել ու վապշե լրիվ երեխեքին ծեծել են»: ՈՒ ստեղ դադադադաաաամ... բոլորը սառած սպասել են, որ հեսա պատժվում են: Քեռին ասել ա «Լավ են արել, ապրեն իրանք»: ՈՒ էդտեղ մե քեֆ մե ուրախություն
****
(Ավելի անց)
Մի օր ես ու քուրս տունը մենակ ենք, ինքը մի երեք-չորս տարեկան ա, ես էլ դպրոցական եմ: մի երեք ժաշ աթոռին թռվռում էր, չէր հանգստանում ու մտադրված խանգարում էր, չէր թողում դաս անեմ: Ես էլ էդ ընթացքում չէի կարում դաս անեմ ու չէի էլ կարում ձենը կտրեմ: Վերցրեցի քրոջս բերանը սկոճեցի ու հեեենց էդ պահին տատը մտավ տուն ու էէէն վերևի «շան լափից» մի հատ էլ մ գլխին լցրեց: ԻՍկ քուրս անմեղ զոհի դերում սկսեց լացել: Տիպ էր...
****
Մի օր էլ քուրս դրսից տուն ա գալիս ու տեսնում ա սառնարանի դուռը բացած ա ու մեղրի մեեծ բանկան ջարդված ա: Տատս էդ պահին գալիս ա, ասում ա ինչի ե ջարդել, ասում աես չեմ. տատս պնդում ա որ չխաբի, ասի որ ինքն ա, քուրս էլ չի հանձնվում ասում ա ինքը չի: Վերջում տեսնում ա չի կարում ապացուցի ասում ա քիրս ա արել: Գնացի տուն ու սաղ իմ վրա կոտրվեց, «վկայությունների» համաձայն:
****
Ես էլ սուրբ չեմ եղել. մի օր քրոջս խաբել ասել եմ մեկին հրել գցել եմ երրորդ հարկից մահացել ա, հիմա ինձ են ման գալիս, որ տանեն ինձ բանտ: Փախած եմ, բախչում են սրանից հետո ապրելու, ոչ մըկին չասես, որ էստեղ եմ ու ինձ թաքուն հաց ու ջուր բեր: Էս խեղճը հոնգուր-հոնգուր լացում էր
Մի օր էլ խաբլ ասել եմ օձը հետևիցդ ա ընկել խոտերի միջով վազում ա հետևիցդ, մինչև տուն շնչակտուր վազլով եկել էր![]()
հ.գ. կարող ա շատ ծիծաղալու չեն ձեր համար, բայց ես ահագին ծիծաղել եմ մամայենց վրա: Դեմք են եղել, կուզեի իրենց փոքր ժամանակ տեսնել: Հա մեկ էլ տատիս մաման հենց տեսել ա պապս տուն ա գալիս, ասել ա «Վայ բալա ջան, հերներդ եկավ վայ այ վայ հլը խելոք մնացեք, ես վախում եմ» ու սկսել ա իրան դզել, շորերն ուղղել ու ձիգ նստել![]()
Էջանիշներ