Մեր ճուտիկը կլինի 4 տարեկան։ Ընտանիքով Լեհաստանում են ապրում: Երբ Հայաստան են գալիս, բոլոր բարեկամները խառնվում են իրար ու ճուտն ինչ ուզում է, անում են։ Մի օր "իքիբիր" են պատրաստում, համը մնում է երեխու բերանը, ու ամեն օր իքիբիր ասելով ման է գալիս։
Մի օր երեկոյան տանը նստած նարդի են խաղում տնեցիներով, ու խաղացողներից մեկը զառի հետևից ասում է՝ իքիբիր։ Էս ճուտը լսում է թե չէ, գալիս է, զառը վերցնում ու ասում՝ ձվածեղ![]()
Էջանիշներ