Իմ օրվա սկիզբն ու վերջը տարբեր են իրարից էնքան՝ ինչքան գիշերն ու ցերեկը:
Ուրեմն,էսօր ամբողջ ցերեկն ինձ էի հատկացրել: Նախ՝ գեղեցկության սրահ,հետո՝ հյուր գնալ,հետո՝ սկայպով զրույց... Մտածում էի,թե էսօր լրիվ սուպեր էլ կմնա:
Տուն եմ գալիս: Արդեն երեկո է: Երեխաներին լողացնելուց հետո հարմար տեղավորվում եմ գիրք կարդալու: Մեկ էլ... Մի դմփոց,ու խոհանոցում անձրևա գալիս: Նենց էլ անձրևա,որ լամպը նույնիսկ վառվեց: Ոչ մի բան չի օգնում,կաթումա ու կաթում: Լենինականցիքի խոսքն եմ հիշել.
-Տունը զոտիգով ման գուքանք:
Համ լացսա գալիս,համ ծիծաղս: Բարձրանում եմ վերևի հարկ: Հարևանի դուռը թակում եմ ու մի,մեղմ ասած,անջատված դուռը բացումա: Բացատրում եմ,որ մեր տանը չոր տեղ չկա,մի բան արեք,էլի: Սա էլ.
-Խնդրում եմ,մեզ հիմա ներեք,թե հարց կա,էգուց բազառ կանենք,հա՞:
Ինչևէ,անձրևը մի կես ժամից դադարեց,բայց քանի որ ես էս հարևաններիս սիրեմ գը,մի բան էլ պատմեմ:
Մի երկու ամիս առաջ նույն հարևանը դռան զանգը տալիսա ու խնրում,որ թույլ տամ պատշգամբ դուրս գա:
_Ինչի՞:
-Մեր տան բանալին կորցրել եմ,ձեր պատշգամբով բարձրանամ մեր տուն ու դուռը բացեմ:
Նայում եմ ու հասկանում,որ ինքը մեր պատշգամբից ավելի շուտ առաջին հարկ կիջնի,քան վերև կբարձրանա:
-Չի կարելի,կընկնեք: Ուրիշ ձև դուռը բացեք:
Համառումա,անվերջ խնդրում: Ստեղ սրանից ազատվելու համար խորամանկության գնացի: Ռուսները հաճախ հայերին խառնում են մուսուլմանների հետ,իսկ նրանք ադաթ ունեն,որ մենակ կինը տղամարդու ներս չի թողում:
-Ես մենակ եմ,չի կարելի,որ ձեզ ներս թողեմ:
Ի զարմանս ինձ՝ միանգամից հասկացավ:
Անցնումա երկու ժամ: Նորից դռան զանգը:
-Ո՞վա:
-Ձեր հարևաննա: Ես արդեն մրսեցի երկու ժամ աստիճաններին նստելով: Ինչ կլնի,զանգի ձերոնց,տես,թե երբ են գործից գալու:![]()
Էջանիշներ