ուսանող ժամանկվանիցս հետս էնքան ծիծաղելի դեպքեր են եղել, որ էս մեկը թարմ նյութերիցա, նրանք հետո կպատմեմ, սա ավելի շատ անհարմար իրավիճակա քան ծիծաղելի, ինձ համար իհարկե ծիծաղելիյա, որովհետև ուշքի չէի գալիս կատարվելուց հետո...
գնում եմ աշխատանքի, ու արդեն մոտենում եմ Մաշտոցի այգուն , ու մինչ մոտենալս, մի տղա կողքովս անցավ նենց հազաց, ինձ թվաց ականջակալով ականջս կախ ընկավ գլխիցս, վախեցած հայացքով կողք նայեցի. եկավ արագ կողքովս անցավ, դեե ես էլի շարունակեցի քայլերս, ու մինչ Մաշտոցի պուրակին կից գտնվող կրպակին կմոտենայի, տեսա, որ մի մոտոցիկլետ է կանգնած, իսկ գլխի կրելունը վրան դրված, դե ինձ համար մոտենում եմ, մեկ էլ ինչ տեսնեմ, էն մարդը, որը հազում էր ականջիս տեսնեմ մոտեցավ, ու էդ մոտոցիկլավարի գլխինը վերցրեց, իձն էլ թվաց նստում է ու գնա, իրենն է, դե ճանապարհիսա ուզած չուզած տեսնում եմ ,տեսնեմ ինչ...
սա վերցրելա ու գնումա, ու մի հատ էլ վերցնելուց առաջ պտտվեց հետ, ծիծաղելով ինձ նայեց, հոգեկանի դեմքով ու գնաց. ես էլ խառնվեցի իրար ու արագ մոտեցա տիրոջը, որը անջատված առևտուր էր անում կրպակից.
- Մոտոն ձերնա?
- Հա,- ժպիտով ասումա մի երիտասարդ տղա.
- Ձեր էդ գլխի բանը գողացան,
- Ոնց , ով գողացավ, - ու մոտենում եմ, որ ցույց տամ, մեկ էլ ինքը մոտենումա իրա ընկերոջը, ու ...
- Ախպեր , դե լավ էլի, յանիմ ինչ ես անում, - ու ծիծաղալով ինձ են մոտենում էդ գողացողը ու տերը, որը ըստ երևույթին ընկերոջ գլխին սարքել էր, ես էլ շփոթված ու անջատված,կարմրած կանգնած եմ, իբր կրպակից բան էի ուզում առնեյի , մեկ էլ գողացողը.
- Ինչ խաբարբզիկ աղջիկ ես, իբր խի ասեցիր, այ խաբարբզիկ,- երևի էդ պահին հովհարային անջատումենր էր մոտս, որ ես մենակ լսում էի, չէի հասկանում ինչա կատարվում, ասա տնաշեն թող գնա գործիդ, ուր էլ կանգնել ես
. ու շարունակումա, - բայց մեկա ախպեր էս աղջիկը լավնա, որ ասեց , պիտի մի հատ մաղարիչ անես, - ու ես ոչ նայում եմ, ոչ էլ ուղղակի կանգնած եմ,- մեկ էլ տերը պտտվեց, ու .
- Մերսի,- ես գլխով եմ անում, ու շարունակումա,- ճիշտա մաղարիչ եմ անելու, մոտոյով պտույտ Երևանով, մոտոյից չես վախում,- ու ես էդ պահին նենց եմ չէ ասում, ոնց որ պատասխանում եմ իրա վերջին նախադասությանը,բայց հետո անջատումներս ավարտվում են ես ասում եմ չեմ ուզում,
ու անհետանում եմ էդտեղից, ինչքան կարող էի շուտ....
հ.գ՝ վատն էնա, որ էս ժամանակ, խոսելու կորղությունս ամոթից կորցնում եմ...![]()
հ.գ.գ՝ մտածում եմ կարողա թաքնած տեսախցիկային մի բան էր, բայց էդ դեպքում գոնե կասեյին, որ նկարել են, ուֆֆ, ով իմանա է
![]()
Էջանիշներ