Մի 2 օր առաջ էր , գազելի մեջ էի ու գնում էի տուն : Ահավոր շոգ էր մեքենայում , համարյա թե օդ չկար , ես էլ կանգնած եմ ՝ այսինքն 3 տակ ծալված, մի հատ չաղո կին եկավ , բնականաբար ինքն էլ պետք է կանգնի : Դե ուղիղ հետևս է կանգնել , ու ինձ սեղմել է դիմացի նստատեղին : Մեկ էլ պտտվել ասում է - Աղջիկ ջան , ես հիվանդ եմ չեմ կարողանում ինձ պահել , դու էլ վրաս ես ընկել ՞: Դե ես էլ զարմացել եմ , , բայց դե չուզեցի կոպտել , ինչքան կարացի հետ գնացի
: Մեկ էլ , մյուս կանգառում մի հատ տղա նստեց , էս կինը նույնը էդ տղաին ասեց : Չէի դիմանում ուզում էի մի բան ասեի , մեկել էլ էդ տղան բարցր -բարցր էդ կնոջն ա ասում -- Մորքուր ջան , հերիք չի ձեր սաղ եղածով ձեր հետևի աղջկան եք ճզմում , ու սաղ մարմնով վրաս եք պառկել մի հատ էլ դուք եք բողոքում ՞
: ՈՒ այ էդտեղ ես ինձ չեմ կարում պահեմ , ծիծաղս էնքան ա գալիս , չեմ կարում թե ինձ զսպեմ , ու համ ես եմ ծիծաղում , համ էդ տղան : էդ կինը ամբողջ ճանապարհին ինչ ասեց չասեց երիտասարդին , բայց դե ես ու ինքն էլ ամբողջ ճանապարհին ծիծաղում էինք
![]()
Էջանիշներ