Ընտանիքի միակ երեխան թեման տեսա, մի դեպք հիշեցի ինձ հետ կապված:
Եղբայրս նոր էր ծնվել, սկսել էի ահավոր խանդել: Քանի որ ուշադրության կենտրոնում չէի այլևս, ամեն ինչ անում էի, որպեսզի բոլորը տնգլը տնգլը անեին ինձ: Օրերից մի օր չդիմացա, գնացի ու էրեխիս քիթը թեթև կծեցի: Հմի հո չի ճչում, ձենն աշխարհով մեկ ա արել: Արածիցս փոշմանելով՝ սկսեցի ախպորս այտերը շոյել, որպեսզի հանգստանա: Մեկ էլ, չգիտեմ՝ որտեղից, տատս հայտնվեց ու հո չսիլլեց ինձ, աչքերիցս կայծերը թռան:
Ու դրա համար տարիներ շարունակ տատս ինձ անընդհատ երեսով էր տալիս, լեննականցուն բնորոշ չափազանցությամբ, չոփը գերան դարձրած, բոլորին պատմում միջադեպի մասին: Ինձ էլ ամեն անգամ, բա թե՝ բալա ջան, բայց քու մեջդ ինչխոր մանյաչըսկի բաներ կան, էն պիջիկ ախպորդ ընչի՞ էիր ժամերով սիլլա քաշում:
Սիլլա, էն էլ՝ ժամերով:
Հորս արև, էսօրվա պես հիշում եմ, ընդամենը թեթև կծեցի:
Էջանիշներ