Մարշուտնով գնում ենք, կարմիր լույսի տակ կանգնավ. մայթից մի կին արագ-արագ եկավ, դուռը բացեց որ նստի
Շուտ արա շուտ մայրիկ, կողքից մեքենայա գալիս (չնայած ոչ մի մեքենա էլ չկար)
Կինը նստեց - ապրես տղես
Վարորդ - Ուրեմն մի հատ կանֆետ ստանամ
Կինը - Կանֆետ չունեմ, բայց կարամ պիցցա տամ, ուզու՞մ ես
Վարորդ - Հաաա, ուզում եմ
Էդ կինը հանեց մի կտոր պիցցան ու տվեց: Կերավ պրծավ, կատակով ասեց - էլ չկա՞
Էս կինն էլ - կա, ոնց չկա, հեսա էս մեկն էլ տամ
Վարորդ - չէ չէ այ մորքուր, չեմ ուզում
Կինը - դե վերցրա, հո ձեռքս սենց չեմ պահելու
Երկար չեմուչումից հետո դա էլ վերցրեց:
Ես - կլնի՞ դուք ամեն օր նստեք
Կինը - հա տղես, դու՞ էլ ես ուզում
Ես - դե չէի հրաժարվի
Կինը - վաղը կգաս Պեպինո, կտամ![]()
Մինչև էդ շոֆերն ասում էր - գնամ տու~ն, հաց ուտեմ, պարկեմ քնեմ
Ես էլ - լավա, էլ տուն չես գնա, մի անգամ էլ կարաս իջնես
Ինքը - հաա ախպեր, հաստատ: Էս մեր մորքուրն էլ աչքիս էսօր ձրի գնաց տուն
Ես էլ - աչքիս մի բան էլ դու պետքա իրան տաս:
Սենց ուրախ-զվարթ գնացինք պրես եղած 44-ով: Ու եթե նստեք 44, տեսնեք աջ կողմում կպցվածա թուղթ ու վրան գրած`
077/ 017726
Պատվերով
ուրեմն իմացեք, նստել եք մի կայֆարիկ տղու մարշուտկա:![]()
Էջանիշներ