Երթուղայինի դուռը բացվեց: Բարձրացան 1-2 դասարանի տղան ու իր պապը՝ պայուսակը իր ձեռքին: Թոռը գնաց ձեռքերը տարածած նստեց երկրորդ շարքի ազատ նստարանին: Նայեց տեսավ ամենահետևը տեղ կա.
- Պապ հետևը տեղ կա, գնա նստի
Պապը մի կերպ տեղավորվեց: Էս երեխեն իրանից գոհ նստելա կողքերնա նայում, մեկ էլ հանեց հեռախոսն ու սկսեց ինչ-որ խաղ խաղալ: Տեսնելով որ տետրիսային խաղը մարդկանց ուշադրությունը չի տանում իր կողմը, դրեց ականջին ու սկսեց յանմ խոսալ:
- Մամ հեռախոսիս մեջ փող չկա, բայց սաղ նորմալա: Էն ոչխար դասատուի դասից էլ էսօր չունեինք:
Անջատեց, գլուխը հենեց դիմացի նստարանին, միացրեց մի հատ «Վայ մամա ջաաաան, վայ դաժաաաան կյանք» տիպի մի հատ երգ ու սկսեց տառապյալ դեմքի հայացքով նայել շուրջը:
Իջնելուց դուռը բացեցին, երեխեն ձեռքը պարզած հեռախոսնա ցույց տալիս համ մինչև իջնելը, համ էլ իջնելուց հետո (մնումա հեռախոսը թողեր մեջը, հետո հետ գար վերցներ):
Էհ:![]()
Էջանիշներ