Էսօր աշխատանքային օրվա վերջում, բոլոր գործերս ավարտել էի, զբաղվելու բան չկար: Խելքիս փչեց, որ կարելի ա ականջակալներով երգ լսել
Իմ աշխատասենյակից դեպի կողքի սենյակ էլ մի հատ փոքրիկ պատուհան ա բացվում, որ թղթերը տեղով փոխանցեմ: Բայց քանի, որ ես մեջքով եմ նստած ոչ մեկ չի տեսնում, թե ես ինչ եմ անում:
Փաստորեն երգը բավականին բարձր էի միացրել ու կողքից ոչ մի ձայն չէի լսումՄեկ էլ տեսնեմ մեկը սլանում ա դեպի իմ սենյակ: Ականջակալները հանեցի, զարմացած հայացքով նայեցի:
Գործընկերս սկսեց ծիծաղել: Ասում ա. «Երգ ե՞ս լսում: 5 րոպե ա քեզ ենք կանչում: Մենք էլ ասում ենք էս աղջկան ինչ եղավ, քիչ առաջ լավ էր»![]()
Էջանիշներ