մի պատմություն պատմեմ, որը երկու թե երեք տարի առաջ է եղել…ուրեմն ֆիզիկայի ընդունելության քննություններն են ընթանում ու ինչ-որ դասախոս իբրև ծնող մտնում է այն դահլիճը, որտեղ անցկացվում են քննությունները ու այսպես ասած աչքով-ունքով հարցնում է իր մոտ պարապող տղային "թե՞ լավ ա վիճակդ" էս տղան ցույց ա տալիս մի ձեռքով ու առանց այս սմայլի նման ծիծաղելով սա`
դասախոսը ուրախ դուրս ա գալիս ու ասում ա ծնողներին, որ ամեն ինչ լավ ա լավ տոմս ա ընկել…երբ տղան դուրս ա գալիս, դե բոլորը մոտենում են, որ իմանան ո՞նց ա, էս տղան ասում ա, որ շատ վատ եմ գրել, դե դասախոսն էլ ներվայնանում ա ասում ա "բա ինչի՞ էիր ասում լավ ա վիճակդ" էս տղան էլ ասում ա " էդ ուզում էի ասել, որ բութ եմ, բութ"
հա մի պատմություն էլ, նորից ընդունելության ֆիզիկայի քննությունների հետ կապված / սա ինձ պատմել են/
Հայոց լեզվի մասնագետը հրավիրված ա լինում ֆիզիկայի քննություններին իբրև կարգ ու կանոնին հետևող: Քննությունից անցնում ա մոտավորապես մեկ ժամ, այս մարդը վախեցած մոտենում ա հանձնաժողովի նախագահին ու հարցնում ա " Այս երեխաները գի՞ժ են, էդ ի՞նչ են ձեռքերով անում ու օդում նկարում" դիմացինն էլ ծիծաղելով ասում ա, որ ուղղակի ֆիզիկայի մեջ կան այսպես կոչված ձախ ձեռքի կանոն, աջ ,խցանահանի և այլ կանոններ, իսկ օդում նկարելը ուղղակի գծագրերն են պատկերացնում…![]()
Էջանիշներ