Առաջին կամ եկրորդ դասարան էի,մեր բակում գողոցկության մրցույթ էինք անցկացնում և ,չգիտես ինչու,մրցման մեջ կար փուլ,թե ով արագ կուտի խնձորը...Ես ճանաչվեից մեր բակի գեղեցկուհին,որովհետև ամենաարագը ես էի խնձորը կերել![]()
Առաջին կամ եկրորդ դասարան էի,մեր բակում գողոցկության մրցույթ էինք անցկացնում և ,չգիտես ինչու,մրցման մեջ կար փուլ,թե ով արագ կուտի խնձորը...Ես ճանաչվեից մեր բակի գեղեցկուհին,որովհետև ամենաարագը ես էի խնձորը կերել![]()
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Մի քանի օր առաջ,երեկոյան կռվով -դավով ինձ խանութ ուղարկեցին,խանութը մեր փողոցի անկյունում է...արդեն մութ էր...մեր փողոցում մի անհոգ գիժ տղա կա,որը միշտ պտտվում է մեր տան կողքերով...նա խանութի մոտ էր...երբ դուրս եկա խանութից դեռ այնտեղ էր...ես էլ առանց նրան նայելու,գլուխս կախ անցա(շատ վախենալու հայացք ունի)...հետևիցս քստքստոց եմ լսում...սիրտս սկսեց արագ բաբախել,քայլերս արագացրեցի քստքստոցն արագանում էր,իսկ մեր տունը թարսի պես մոտենալու փոխարեն ավելի ու ավելի էր հեռանում...սիրտս կանգնում էր,իսկ ինձ հետապնդող ոտնաձայները չէին դադարում համարյա վազելով կիսալցակումած վիճակում շտապում էի տուն...զգալով,որ չէ..հետապնդողը համառ է 'ուժ հավաքեցի և որոշեցի շրջվել ու մի "սպանիչ"հայացք գցել վրան...Շրջվեցի...ոչ ոք չկար...միայն հողաթափիս կպած ինչ որ ծառի ճյուղ,որն էլ հետապնդում էր ինձ![]()
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
A.r.p.i. (11.04.2010), Ariadna (07.04.2010), Chilly (07.04.2010), Chuk (07.04.2010), DavitH (21.04.2010), Gayl (07.04.2010), h.s. (08.04.2010), helium (07.04.2010), Jarre (11.04.2010), Kita (10.04.2010), kyahi (07.04.2010), LoK® (07.04.2010), Milli (10.09.2011), Minerva (07.04.2010), Monk (07.04.2010), Morg (15.12.2010), NetX (10.04.2010), Rammstein (07.04.2010), Rhayader (08.04.2010), Smokie (03.11.2010), Yeghoyan (07.04.2010), Yevuk (07.04.2010), Աթեիստ (07.04.2010), Արևհատիկ (07.04.2010), Գաղթական (24.04.2010), Դեկադա (07.04.2010), Երկնային (07.04.2010), Ինչուիկ (07.04.2010), Հայկօ (08.04.2010), Մանուլ (07.04.2010), Ուլուանա (07.04.2010), Ռուֆուս (07.04.2010), Ֆոտոն (08.04.2010)
Երեկ Լուսաբերի պապան մի դեպք պատմեց, մինչև հիմա էլ հենց հիշում եմ, սկսում եմ ծիծաղել մարդկանց հիմարության վրա:
Իրենց մոտ մի քանի տարի առաջ մի խելքից պակաս մարդ էր աշխատում: Մի օր էս մարդը գնում ա գործի ու ընկերներին ասում ա.
-Էսօր բախտս բերել ա է՜:
Ընկերները հարցնում են.
-Վայ, էդ ի՞նչ ա եղել.
-երեխեքս թունավորվել են, չեմ տարել մանկապարտեզ![]()
![]()
Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում
A.r.p.i. (11.04.2010), DavitH (21.04.2010), Freeman (05.07.2010), Gayl (07.04.2010), h.s. (08.04.2010), Kita (10.04.2010), Milli (10.09.2011), Minerva (07.04.2010), Smokie (03.11.2010), SSS (07.04.2010), VisTolog (07.04.2010), Yeghoyan (07.04.2010), Yevuk (07.04.2010), Աթեիստ (07.04.2010), Դատարկություն (10.04.2010), Մանուլ (07.04.2010), Ռուֆուս (07.04.2010)
aerosmith (09.04.2010), AniwaR (07.04.2010), Ariadna (11.04.2010), Askalaf (17.07.2010), Chuk (07.04.2010), DavitH (21.04.2010), Kita (10.04.2010), Monk (07.04.2010), Rhayader (08.04.2010), SSS (07.04.2010), Yevuk (07.04.2010), Աթեիստ (07.04.2010), Դեկադա (07.04.2010), Երկնային (07.04.2010), Մանուլ (07.04.2010), Ուլուանա (07.04.2010)
Մի պատմություն հիշեցի: Չգիտեմ՝ իրականում եղել է, թե չէ, բայց պատմողներն ասում էին, որ անձամբ ներկա են եղել: Պատմում էին իմ համադասարանցի մի խումբ տղաներ՝ մեկ ուրիշի մասին: Ի դեպ, հենց այդ ժամանակվանից հասկացա, որ բամբասկոտ աղջիկը բամբասկոտ տղայի համեմատ իսկական երազանք է:
Ուրեմն, նախապես ասեմ, որ հերոսը՝ Ս.-ն, մի եղբայր ուներ՝ Դ.-ն: Ս.-ենք, մեղմ ասած, մաքրասիրությամբ չէին փայլում: Ու երբ «գործի» բերումով «բախտ վիճակվեց» գնալ նրանց տուն, համոզվեցի, որ Ս.-ն լավ հեռատես անձնավորություն է, որովհետև մշտապես գրիպոտ վիճակներում էր… Մի խոսքով:
Մի օր էս մեր դասարանցի տղաները գնում են Ս.-ենց տուն, երևի ինչ-որ տեղ կանչելու, թե ինչ, կարևոր չի: Դե գիտեք էդ տարիքի տղաներին, սիրում են իրար ձեռ առնել. թափթփված սենյակի մի անկյունում շպրտած նասկի տեսնելով՝ մատնացույց են անում.
- Ս., նասկիդ չես կորցրե՞լ, հեն ա… (կամ նման մի բան)
Ս.-ն մի հայացք ա նետում էդ նասկիին, ծայրից բռնում ա, մոտեցնում քթին…
- Էս իմը չի, Դ.-ինն ա, - ասում է անտարբեր ու նասկին շպրտում «իր տեղը»:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Մի 3-4 տարի առաջ հաստատ մեր գյուղում դեռևս «Մետրո» անունով շոկոլադե բատոն էին վաճառում...Ես որ լի՜քը կերել եմ...
Երեկ գնացել էի ակումբներից մեկում աշխատող ընկերոջս տեսնելու, բարմենի հետ էլ ծանոթացրեց, ու բարի մոտ կանգնած խոսում էինք:
Մի 15-20 րոպե հետո բարմենը հանկարծակի շրջվեց իմ կողմն ու.
-Երկա՞ր ես մնալու:
-Ինչո՞ւ
-Այ մարդ, չեմ կարողանում ազատ ընկերոջս հետ խոսել. անընդհատ մտածում եմ՝ հանկարծ մի անասուն բառ չասեմ...
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
A.r.p.i. (11.04.2010), Agni (11.04.2010), Ariadna (11.04.2010), Gayl (11.04.2010), Milli (10.09.2011), My World My Space (11.04.2010), Yeghoyan (11.04.2010), Yevuk (11.04.2010), Արևածագ (11.04.2010), Արևհատիկ (11.04.2010), Դատարկություն (15.04.2010), Դեկադա (11.04.2010), Մանուլ (11.04.2010), Ռուֆուս (11.04.2010), Ֆոտոն (11.04.2010)
Jarre (11.04.2010)
10-րդ դասարան, գրականության դասն է։ Թեման Համո Սահյանի ստեղծագործություննեն են։ Մեր դասարանցի երկու տղա (վատ սովորողներ էին) միասին նստել են առաջին նստարանին։ Ուսուցչուհին մեկին դաս է հարցնում– պիտի ինչ որ մի բանաստեղծություն անգիր ասի։ Պատրաստ չեր, բայց ելքը գտավ. կողքի տղան ցածրաձայն կարդում է, իսկ ինքը՝ կրկնում։ "Գնում ես, չես էլ ասում, թե մեկ էլ երբ ես գալու, Եկար էլ,.... ինչիս ես պետք...."–կողքի տղան էր որոշել սրամտել…Ինքը սկզբում գլխի չնկավ ու աչքով–ունքով հասկացնում է որ մյուսը շարունակի օգել, բայց օգնողից էլ բան չեր մնացել– ամբողջ դասարանի հետ ինքն էլ ծիծաղից թուլացել էր…
Վերջը իրեն էլ ասեցինք մեր ծիծաղի պատճառը, ինքն էլ կիսանեղացած "Լավ էլի,արա, իբր բան էր արիր…"
–նստեց տեղը…
Agni (11.04.2010), DavitH (21.04.2010), Gayl (11.04.2010), h.s. (13.04.2010), My World My Space (11.04.2010), Rammstein (12.04.2010), Yevuk (11.04.2010), Արևածագ (11.04.2010), Արևհատիկ (11.04.2010), Դատարկություն (15.04.2010), Երկնային (11.04.2010), Մանուլ (11.04.2010), Ուլուանա (11.04.2010), Ռուֆուս (11.04.2010)
Ես էլ նմանատիպ իրավիճակ հիշեցի մեր դասարանից։ Էլի վատ սովորող տղաներից մեկն էր դաս պատասխանում, Վահան Տերյան էինք անցնում՝ «Մի՞թե վերջին պոետն եմ ես...» բանաստեղծությունը, ինքն էլ երևի մոտավոր լսել էր, թե ինչ, բայց, ըստ երևույթին, լավ չէր լսել կամ հիշում, մեկ էլ ասեց. «Մի՞թե վերջին պոեզն եմ ես...»։Հիմա ամբողջ դասարանը ծիծաղից պայթում է, ինքն էլ շշմած էս կողմ–էն կողմ է նայում՝ իբր, ի՞նչ մի տարօրինակ բան ասեցի որ։
![]()
Տղաներից մեկ ուրիշն էլ սրամտեց, թե՝ մի՞թե վերջին էլեկտրիչկեն է Բ–ը։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես էլ մեր դասարանից հիշեցի: Մի տղա էր հետևս նստած ռուսերենի գրավորի ժամանակ, հիմա ես իրան թելադրում եմ, գրում ա: Քանի որ ինքը ահավոր վատ էր ռուսերենից, կետադրական նշաններն էլ էի ասում՝ որը որտեղ դնի: Տենց հաջորդ դասին, որ գրավորները բաժանվեց, պարզվեց որ էդ տղան տենց էլ գրել ա, "զապիտայա, տիրե, տոչկա": Ամբողջ գրավորի մեջ ոչ մի կետադրական նշան դրված չի, բայց ճիշտ տեղերում գրել ա "տոչկա, զապիտայա"![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
A.r.p.i. (11.04.2010), Alphaone (05.01.2013), Ariadna (11.04.2010), CactuSoul (11.04.2010), h.s. (13.04.2010), Kita (11.04.2010), Rammstein (12.04.2010), terev (11.04.2010), Yeghoyan (11.04.2010), Yevuk (11.04.2010), Արևածագ (11.04.2010), Արևհատիկ (11.04.2010), Դատարկություն (15.04.2010), Ինչուիկ (12.04.2010), Մանուլ (11.04.2010), Ուլուանա (11.04.2010), Ռուֆուս (11.04.2010)
աաաաաա ես էլ հիշեցի:Հայոց լեզվից ավարտական քննություններ էինք տալիս՝ երկու տասերրոդ դասարանցիները միասին: Իմ զուգահեռներից մի տղա կար՝ Խաչիկ անունով չէր փայլում գիտելիքներով, բայց գեղեցկությամբ գրավում էր առաջի տեղը: Էս Խաչիկը թելադրությունը գրել էր, իսկ կետադրական նշանները չէր դրել: Ինքը ամենավերջում գրել էր. « Կետադրական նշաններ փըշտ -փըշտ անցեք ձեր տեղերը»:
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Դպրոցական հուշերս արթնացան
Ուրեմն մեր դասարանից մի տղա առաջին դասարանից ինձ էր սիրում, ամեն տարի Վալենտինի օրը առաջարկություն էր անում: Էս տղան պոչիկներիցս քաշում էր միշտՄի անգամ էլ ընկերուհուս աղաչեց-պաղատեց՝ Արուսիկի գլխից մի հատիկ մազ կպոկե՞ս ինձ տաս, շա՜տ եմ խնդրում: Էս ընկերուհիս էլ պոկեց տվեց, հետո որ ինձ պատմեց, իրանից նեղացա:
Գնաց էդ տղային ասեց՝ քո պատճառով իմ ամենամոտիկ ընկերուհին նեղացել ա ինձնից
Մեկ էլ էս տղան գրպանից ինչ-որ տոպրակ հանեց, մեջից մի հատիկ մազ հանեց տվեց ընկերուհուս, ասեց՝ էս ա քո տվածը, վերցրու
![]()
Դու մի ասա մազերս պոկում հավաքում էր տոպրակի մեջ
![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Դերերում նույն ընկերուհիս ու նույն տղան
Տենց մի վեցերորդ դասարան էինք: Ես ու էդ ընկերուհիս իրար մոտիկ ենք շատ ապրել միշտ: Էս տղան մի օր ընկերուհուս զանգեց ասեց՝ որ գանք ձեր բակ, կկանչե՞ս Արուսիկին դուրս, որ իրան տեսնեմ: Էս ընկերուհիս էլ բա թե մի տոպրակ ցոգոլ եթե բերես, կկանչեմՈւ տենց եկել էր մի տոպրակ ցոգոլով, էն էլ ես տանը չէի եղել, իզուր տեղը ծախսի տակ էր ընկել տղեն:
![]()
Էդ ընկերուհիս մինչև հիմա ամենամոտ ընկերուհիս ա, բայց միշտ հիշացնում եմ, որ ինձ մի տոպրակ ցոգոլով ծախել ա հերիք չի, մի հատ էլ էն մարդուն քցել ա![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Alphaone (05.01.2013), CactuSoul (11.04.2010), erexa (10.10.2012), h.s. (13.04.2010), Kita (11.04.2010), Yevuk (11.04.2010), Արևածագ (11.04.2010), Արևհատիկ (11.04.2010), Դատարկություն (15.04.2010), Դեկադա (12.04.2010), Ինչուիկ (12.04.2010), Հայկօ (11.04.2010), Մանուլ (11.04.2010), Ռուֆուս (11.04.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ