Մի հարևանի տղա ունեինք, անունը Արթուր էր, բայց փոքր ժամանակ շատ պուպուշ երեխա էր եղել, «անուշիկ» էին ասել, անունը կպել-մնացել էր էս Արթուրին։ Մեկ-մեկ կրճատ Անի էլ են ասում
Մի խոսքով, էս Անուշիկս գյուղից եկել էր, ինչ-որ հարցով օգնությանս կարիքն էր զգում, հեռախոսն էլ, հակառակի նման, կորցրել էր։ Մի քանի անգամ տարբեր համարներից զանգեց 2 օրվա մեջ, 2-3 անգամ էլ ծնգացրեց։ Էդ օրերին էր, անծանոթ համարից զանգ եկավ, հետ զանգեցի՝ համոզված, որ էլի ինքն է։ Բավական թավ ձայնով մի տղա պատասխանեց, ես էլ, առանց ձայնի վրա կենտրոնանալու, միանգամից վրա տվեցի.
-Անուշի՞կ, դո՞ւ ես...
Մեկ էլ մի վիրավորված ձայն.
-Ի՞նչ Անուշիկ
Պարզվեց՝ բանակում գտնվող ընկերներիցս մեկն էր։ Մինչև բացատրեցի, որ ոչ թե իր ձայնն էր աղջկական, այլ Անուշիկն է տղա, հոգիս դուրս եկավ...![]()
Էջանիշներ