Ընկերուհուս փոքր ախպերը՝ 7 տարեկան Խաչիկը մեղմ ասած ինձ շատ ա սիրումգնացել ենք էս աղջկա ծնունդին, մենակ աղջիկներով, ու Խաչիկը մեր հետ… հիմա երգում-պարում-ուրախանում. դանդաղ պար ա, ես ասում եմ՝ դե գնացեք, մեր միջի միակ տղամարդը հեսա իմ հետ տանգո կպարի
հրավիրում եմ Խաչիկին, հավեսով պարում ենք…
մեկ էլ պարից հետո Խաչիկը վազում ա մյուս սենյակ ու զանգում ա չգիտեմ ում, նենց բարձր ա խոսում, որ մենք լսում ենք.
- Վաաաա՜խ, ես իմ ուզածին հասա՜: Ես իրա հետ պարեցի՜… արաաա՜, ի՜նչ լավն էր…
![]()
![]()
Էջանիշներ