Ուրեմն սենց...Մեր բնակիչներից մեկի տղան ամուսնանում է:Դե պատկերացրեք հայկական հարսանիք տաշ- տուշ, քեֆ, ուրախություն....
Երեկոյան երբ արդեն հյուրերը գնում են սկեսուր մայրիկը նորապսակներին մրգերով ու քաղցրավենիքով լի սկուտեղի հետ միասին ճանապարհում է դեպի իրենց սենյակը, իսկ ինքն էլ իր մտերիմ հարևան- ազգականների հետ հավաքվում են կողքի սենյակում և սպասում էս ամենի կուլմինացիոն ավարտին... թե ոնց են թռչում էտ մի քանի ժամը, կիմանան մենակ սկեսուրը ու մեր նորապսակները....
... մեկ էլ դեռ լույսը չբացված էս մեր տղան այլայլաված ընկնում ա կողքի սենյակ, որտեղ աթոռներին կիսաքնած նստել են մայրը և մի քանի մոտիկներ, ու բարձրաձայն ասումա.
- Մամ, հլա արի՛:
Էս մամն էլ ծնկներին տալով. վա~յ տունս քանդվեց, ասելով վազում ա սենյակ` նրա հետևից էլ էտ խումբը: Մտնում են... էս տղան վերմակը մի կողմ ա գցում ու հարցնում
- էսա՞
– Հա, բալա ջան ուրախ - ուրախ ասումա կիսաշփոթված մայրը
Հիմա էտ պահին պետք էր տեսնել մեր հարսին -Կլեոպատրիայի կեցվածքվ էնպես էր պառկել. կասես ինքը միակ կույսն էր մնացել...
... էս պատմությունը մի քանի տարվա վաղեմություն ունի:Էտ տղան արդեն երկու երեխա ունի, բայց ամեն անգամ իրեն հանդիպելուց ու ջերմագին բարևելուց ես անկախ ինձնից «էսա»- ն եմ հիշում ու ժպտում:Ու աչքիս առաջ է գալիս «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարի են էպիզոդը, որտեղ Արուսը կով էր կթում, իսկ Մուրադն ել հպարտ հպարտ կանգնած կնոջ կողքին նայում էր կողքերը...
Տեսնես էտ տղան հասկանում ա ինչ ա անցնում իմ մտքվ էտ բարևի ժամանակ
Ժող սա ինձ ականատեսներից մեկնա պատմել ես ներկա չեմ եղել![]()
Էջանիշներ