մեր ծանոթի տղան 4 տարեկան է: Մի օր ինչ-որ տեղ գնալուց կոստյում-շալվար են հագցրել երեխուն: Հայրը ասել է՝ այ տղա, ոնց-որ կրթության, գիտության նախարար լինես: Էս երեխեն էլ, թե՝ դու էլ անասունի ծնունդ ես![]()
մեր ծանոթի տղան 4 տարեկան է: Մի օր ինչ-որ տեղ գնալուց կոստյում-շալվար են հագցրել երեխուն: Հայրը ասել է՝ այ տղա, ոնց-որ կրթության, գիտության նախարար լինես: Էս երեխեն էլ, թե՝ դու էլ անասունի ծնունդ ես![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Chilly (15.06.2009), dvgray (14.06.2009), Enigmatic (25.05.2009), Freeman (04.07.2010), Gayl (25.11.2009), Kuk (17.06.2009), Mariam1556 (14.06.2009), Surveyr (02.06.2009), unknown (30.05.2009), Աբելյան (26.05.2009), Գաղթական (06.03.2010), գյումրեցի աղջիկ (08.02.2010), Երկնային (25.05.2009), Երվանդ (14.06.2009), Կաթիլ (20.07.2009), Որմիզդուխտ (17.06.2009), Ռուֆուս (26.05.2009)
Վերջերս մի հետաքրքիր պատմության մեջ ընկա:
Զբաղված էի տնային հոգսերով, հեռուստացույցն էլ ինչպես միշտ՝ միացրած էր...Մեկ էլ կարծես ինչ-որ մեկն ինձ ասեր՝ հեռուստացույցն անջատի, ռադիոն միացրու...Ռադիո շատ ուշ-ուշ եմ միացնում, որովհետև ամբողջ օրը հայկական կամ ռուսական ալիքներ ենք դիտում(արբանյակային հեռուստատեսությամբ):
Ռադիոն միացնեմ՝ ով հրաշք՝«Վարշավա» ռադիոկայանով Կարապետ Հայրապետյանի ջութակի քաղցրահնչյուն մեղեդին էր հնչում...«Դլե, յաման...»...Արագ-արագ զանգեցի ծանոթներիս, որ իրենք էլ միացնեն ու լսեն: Հո ամեն օր լեհերը հայերեն չե՞ն հնչեցնելու:
Պարզվեց, որ ամեն երեքշաբթի այդ կայանը եթեր է հեռարձակում «Պատառաքաղով՝ դեպի աշխարհ»(անհաջող թարգմանություն) հաղորդումը աշխարհի խոհանոցների մասին, այցելում Վարշավայում գործող ռեստորանները, հարցազրույցներ անցկացնում, նաև հնչեցնում տվյալ երկրի երաժշտությունը: Հաղորդումը տևում է երկու ժամ, լինում է նաև վիկտորինա, որի հաղթողները հրավիրվում են ռեստորան:
Այդ օրվա հաղորդումը, ինչպես հասկացաք, նվիրված էր հայերի խոհանոցին, իսկ հարցազրույցն անցկացվում էր Վարշավայում գործող «Հայկական հյուրասիրություն» ռեստորանի տնօրեն տիկին Աիդայի ու աշխատակիցների հետ: Տիկին Աիդային վաղուց եմ ճանաչում, առիթ ենք ունեցել իր ռեստորանում կազմակերպել ծննդյան տարեդարձներ, եղբորս հարսանիքը և այլն:
Բոլորը շատ հետաքրքիր, գրագետ, մանրամասն պատմում ու բացահայտում էին մեր խոհանոցի գաղտնիքները:
Կարապետ Հայրապետյանի երաժշտությունից բացի հնչեցին նաև Թաթայի ուրախ երգերը, Սիրուշոյի «Քելե, քելե»ն(ի միջի այլոց՝ անցյալ տարվա Եվրատեսիլից հետո այս երգը լեհերը շատ սիրեցին, շատերի հեռախոսներում կար էդ երգը):
Հասա զավեշտալի մասին
Երբ խմբագրությանը տրամադրել էին Կ.Հայրապետյանի սկավառակը(հաստատ համոզված եմ՝ հայկական ռեստորանն էր տրամադրել), չէին մատնանշել, թե որոնք են հայկական ստեղծագործությունները: «Երեքնուկի», «Դլե յամանի» հետ հնչեցին նաև մոլդովական ստեղծագործությունները:
Հաղորդավարը տեղեկացրեց, որ ստացել են հեռախոսազանգ, որի հեղինակը հարցնում է՝ կատարողը Վանեսսա Մե՞յն է: Նույնիսկ անուն -ազգանունը չէին տրամադրել, որ ռադիոունկնդիրը լսի, սովորի, իմանա:
Ինչևէ, որոշեցի բախտս փորձել: Վիկտորինայի հարցին պատասխանելու պատրվակով սմս ուղարկեցի՝վիկտորինայի պատասխանը(իսկ վիկտորինայի հարցն էսպիսին էր՝ ո՞ր ուտեստը հայկական չէ՝ա)խաշլամա, բ) սացիվի, գ) տոլմա), անուն-ազգանունիս փոխարեն՝ հայուհի, գրեցի երգերի մենակատար՝Թաթա, ջութակահար՝ Կարապետ Հայարապետյան....ու ուղարկեցի..., անհույս...ու էլի անցա գործերիս...
Մեկ էլ հաղորդավարս հայտնեց, որ հետաքրքիր հաղորդագրություն են ստացել ինչ-որ հայուհուց, կարդաց գրածներս, մի կերպ ընթերցեց Կարապետ Հայրապետյան բառերը ու խնդրեց անուն-ազգանունս
Խառնվեցի իրար, ականջներիս չէի հավատում: Աղջկաս հետ մի նոր սմս գրեցի, թե շնորհակալ ենք հաղորդման համար, ողջույններ ու շնորհակալություն նաև տիկին Աիդային, մեկ էլ միայն անունս ու էլի ուղարկեցի:
Հաղորդման վերջին րոպեներն են, ամփոփում են վիկտորինայի արդյունքները, եզրափակում են հաղորդումը, մեկ էլ՝ իսկ այժմ կզանգահարենք մեր ակտիվ մասնակցին, հարցազրույց կանցկացնենք իր հետ...Նայեցի աղջկաս, նայեցի հեռախոսիս...Մեկ էլ՝ զաանգ...Ռադիոյի «աստղ» դարձաՄի երկու հարց, մի երկու կիսատ-պռատ անօգնական լեհերենով պատասխան...
Մի խոսքով շահեցի երեք հրավիրատոմսերից մեկը...
Իսկ ամենազավեշտալին կատարվեց մի տասը րոպե հետո: Զանգ ռադիոկայանից.
«Տիկին Անյա, դե եթե դուք ամեն օր եք պատրաստում հայկական ուտեստներ, հայկական ռեստորանում Ձեզ չեն զարմացնի հարիսայով ու փախլավայով, գուցե Ձեր հրավիրատոմսը փոխանցեք այլ մասնակցի՞, լեհի՞»: Իսկ ի՞նչ էր ինձ մնում անելու:
Chilly (15.06.2009), Poqrik_Arev (14.06.2009), Terminator (17.06.2009), Երվանդ (14.06.2009), Լուսաբեր (14.06.2009), Կաթիլ (20.07.2009), Մարկիզ (14.06.2009), Շինարար (03.11.2009), Որմիզդուխտ (17.06.2009), Ուրվական (14.06.2009), Ռուֆուս (15.06.2009)
Են օրը մի հատ կին մոտեցավ ինձ ասեց կներեք չէիք ասի, թե որտեղ ա GrandCandy պեռաշկիանոցըԻնչ կլնեք որ էսի լսեք՞
Ինձ որ բացել էր
![]()
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
Ես էլ մի այսպիսի տեսարան հիշեցի. կանգառում կանգնած էի, երբ ուշադրությունս գրավեց մարդկանցով լեփ-լեցուն մի երթուղային տաքսի, որի փակ դռան ապակու վրա տարածվել էր մի փարթամ կնոջ հետույք: Բայց այդ տարածական հետույքից ավելի ծիծաղելի էր դրա ուղիղ կենտրոնում հայտնված «100 դրամ» գրությունը:![]()
Amaru (01.08.2009), Amourchik (02.09.2009), Chilly (17.06.2009), comet (17.06.2009), dvgray (17.06.2009), Freeman (04.07.2010), Gayl (25.11.2009), Norton (17.06.2009), Sirene (29.07.2009), Yellow Raven (12.07.2009), Դեկադա (23.06.2009), Հայկօ (17.06.2009), Ուլուանա (20.06.2009), Ռուֆուս (17.06.2009)
Մի իրական, տխուր, ողբերգական պատմություն զվարճալի մոտիվներով, որը տեղի է ունեցել վերջերս Գյումրիում։
Ոմն մեկն իր հոր համար բջջային հեռախոս է գնում։ Հայրը չի հասցնում "վայելել" հեռախոսը ու մահանում է։ Տղան որոշում է, որ հոր հեռախոսը հոր հետ "ուղարկելու" է այն աշխարհ, քանի որ հեռախոսը հոր համար էր գնված։ Հորեղբայրը փորձում է հետ կանգնեցնել տղային, սակայն տղան համառորեն իրենն է պնդում ու բջջային դնում դագաղի մեջ։
Հոր մահվան քառասունքից հետո տղան որոշում է զանգահարել հոր համարով` տեսնելու, արգելափակվել է համարը թե ոչ։ Հավաքում է հեռախոսահամարը ու լսում, որ տղամարդու ձայն է պատասխանում հեռախոսազանգին․
- Ալո՞։
- Պա՞պ։
- Հա, ես եմ... հեռախոսը որ հետս ուղարկեցիր, բա զարյադոչնիկն ինչի չդրեցիր հետս։
Մի խոսքով, տղան կաթվածից մահանում է։ Պարզվում է, որ հորեղբայրը տղայից թաքուն հեռախոսը հանել է դագաղի միջից․․․
Հորեղբոր ճակատագիրն անհայտ է։
փոս փորողը ինքն է փոսը ընկնում հահահահա
մի 2 ամիս առաջ, ծանոթներիցս մեկը ինձ ցույց տվեց Վ. Գրիգորյանի կարծեմ «Տաղ Կլիտորայս» վերնագրով բանաստեղծությունը: Բայց եդ բանաստեղծությունը էնքան պտտվեց մեր մեջ, էնքան հումորային երնագներ ստացավ, որ մենք իրեն ավելի պրակտիկ անուն տվեցինք, լօլ, ներուղություն եմ խնդրում հեղինակից, մենք այն խոսքի մեջ ասում էինք «Վիոլի ծլիկ» կամ «Ձոն ծլիկի»:
Ու ծանոթներիցս մեկը, պայմանականորեն անվանենք իրեն Պ. Պողոսյան, էնքան էր ազդվել ու ոգեշնչվել այդ բանաստեղծությամբ, որ աննդհատ ինչ որ իմպրովիզներ էր անում այդ թեմայով, կատակում էր, ու օրվա մեջ մի 5 սմս էր ուղարկում «Վիոլի ծլիկ» կամ «Ձոն ծլիկի» տողերով, իսկ ես՝ լինելով ահավոր չար աղջիկ, դա հենց այնպես թողնել չէի կարող, ու հավաքում էի դրանք:
Մի օր զանգեցի այդ մարդուն և շատ արագ, իրեն չթողնելով, որ պատասխանի ասացի, որ հիմա Վ. Գրիգորյանին ուղիղ եթերով հյուր լինելու ժամանակ մի ծրար եմ տալու, որտեղ հավաքել եմ իր սմս-ները նրա ծլիկի վերաբերյալ: Ու ասեմ, որ ինքը նրա մեծագույն երկրպագուն է: Ու խնդրեմ, որ հատուկ իր համար արտասանի այդ բանաստեղծությունը, և նվիրի իրեն: Իմանալով բնավորությունս, որ ահավոր չար աղջիկ եմ ու հնարավորա անեմ, էս մարդը լուրջ դեպրեսիայի մեջ էր: Լիներ տանը, թե աշխատավայրում, հեռուստացույց վախենալով էր միացնում: Ու առաջ, որ ամեն վայրկյան քառատողեր էր հորինում «Վիոլի ծլիկ» կամ «Ձոն ծլիկի» բովանդակությամբ: Այժմ այդ բառեռը իր համար տաբու են:
Իսկ վերջերս ակումբցիներից մեկը ինձ ակնարկեց, որ կան մարդիկ թե կասկածում են, որ ես Վիոլետն եմ:
հահահահա: Այ թե իմանար Վ. Գրիգորյանի նախկին երկրպագուն, ինձնից ահասարսուռ Պ. Պողոսյանը, ինչքան կծիծաղեր
…(W.S.{F})
hա, ու ի՞նչն էր էս մարդու մոտ եդպիսի խուճապ առաջացրել: Բանն այն էր, որ ես իրեն փորձում էի համոզել, որ ինքը գրելու հատուկ տաղանդ ունի, ու դրանք պարտադիր պետք է հանձնվեն ընթերցողի դատին: Ու ասում էի, որ հենց` մեր ասելով << Վիոլի ծլիկն>> է նրա ստեղծագործելու մուսան հանդիսացել:
Ինքը սկզբում դա որպես կատակ էր ընդունում, բայց ես էնքան լավ ու համառորեն էի համոզում, որ ինքը արդեն սկսել էր լուրջ վերաբերվել ասածներիս: Քանի որ ասում էի, ոչինչ թող ես դառնամ քո թշնամին դրանք հրապարակելով, բայց կարևորը կիմանամ, որ չեմ թողել նման մեծ գործերը կորչեն: Ու, որ ինքը ինձ մի օր շնորհակալ կլինի:
Որքան ինքը վրդովվում ու նյարդայնանում էր իմ պնդումից, իր գրելու տաղանդի, առավել ևս դրանք հրապարակելու վերաբերյալ, այնքան ավելի էի ոգևորվում:
Ու սովորաբար մարդիկ փորձում են համոզել, որ տաղանդ ունեն, էս դեպքում ինքը փորձում է համոզել, որ տաղանդ չունի, իսկ ես հակառակն եմ փորձում համոզել: Շատ ծիծաղալու տեսարանա: Երևի պահի տակ հավատումա, որ տաղանդ ունի գրելու, բայց հասարակության բարոյական նորմերին զոհ գնալով` չի կարող արտահայտել իր տաղանդը: հահահահա
Ու այսպես ժամանակ առ ժամանակ այս բանավեճը, իր գրելու տաղանդի վերաբերյալ, թարմացվում ու նորից քնեցվում է: Հնարավոր է հոգու խորքում հավատում է իր տաղանդի գոյությանը ու մի օր, մարդ ես, ևս մի <<տաղանդավոր գրող>> ավելանա մեր քաղաքում, նաև ի շնորհիվ ինձ
Հ.Գ. ծաղրական ոչինչ չի վերաբերվում գրող Վ. Գրիգորյանին, պատմությունը ծանոթիս մասին է
Վերջին խմբագրող՝ WhiteSmoke{F}: 12.07.2009, 04:35:
…(W.S.{F})
Մոդերատորական: Թեման նախատեսված է Զրվարճալի պատմությունների և ոչ սրամտությունների համար: Մնացեք թեմայի շրջանակներում:
Վերջին խմբագրող՝ Dayana: 12.07.2009, 15:24:
չաթի լոգ: (իմ հետ չի պատահել, ուրիշ տեղում եմ գտել)
- google ինչ որ սխալ բան ա անում: "businassman" հարցումով փնտրում եմ կատարում տարբեր զիբիլներ ա բերում:
- իսկ ի՞նչ պետք է բերի:
- բիզնեսմենների մասին:
- դէ դու էլ հենց տենց էլ գրի, ոչ թե "ավտոբուսը-հետևը-մտցած-մարդ":
էսպես չի մնա
aerosmith (27.07.2009), Amourchik (02.09.2009), cold skin (21.07.2009), Enigmatic (20.07.2009), Jarre (30.12.2010), Norton (20.07.2009), Sirene (30.07.2009), Կաթիլ (20.07.2009), Հայկօ (20.07.2009), Մանուլ (22.07.2009), Նաիրուհի (12.03.2010), Ուլուանա (22.07.2009), Ռեդ (21.07.2009), Ռուֆուս (20.07.2009), Սլիմ (21.07.2009)
շատերն են ասում ինչու՞ ես աշխատանքիցդ բողոքում: Ամեն մարդու չի բախտ վիճակվում անվճար 4 մեգաբիթ/վայրկյան կապ ունենալ տանը, որպես պրովայդերական ընկերության ադմին:
Էսօր իրոք գնահատեցի էդ առավելություն bash,org.ru -ում հետևյալ ցիտատը գտա:
- Բարև ձեզ դուք ունե՞ք կաբելային հեռուստատեսություն
- Այո
- Ո՞ր ընկերությունից, համոզված եմ մենք ավելի գայթակղիչ առաջարկ կարող ենք անել
- Torrents.ru
- Կներեք, հաջողություն
իրոք լավ բան ա 200 000$ բյուջեանոց ֆիլմը հաշված րոպեներում ունենալ ու նայելը: Ոչինչ չի համեմատվի դրա հետ, ոչ մի կաբելային հեռուստատեսություն, ոչ մի կինոթատրոն: Մանավանդ որ քաշած ֆիմլերը բարձր որակի են, ու տանը դոլբի ձայնային համակարգ կա:
էսպես չի մնա
5-րդ մասնաշենքի հետ կապված մի բան ել ես ասեմ:
մի օր խմբի 4 աղջիկներով բարձրանում ենք 10-րդ հարկ ինֆօրմ լաբի; Վերելակում մեզանից բացի կային եվս 5-6 տղա: Էս մեր աղջիկներից մեկը < մեր մեջ ասած շատ ձևիստ> պայուսակում փնտրեց բջջայինը եվ չգտնլով ասաց.
-Էրեխեեեեեեք հեռախոսս չկա, մի հատ զանգեք:
Էս տղերքից մեկն էլ թե` քուր ջան համարդ ասա զանգեմ
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ