Մի բան էլ ես պատմեմ

Մի երկու առաջ՝ առավոտը շուտ գործի էի գնում ու վերելակի առաջ կանգնած երգ էի երգում քթիս տակ

... Վերելակը մի քիչ ուշ եկավ ու էդ ընթացքում ես հասցրել էի լավ ոգևորվել, ու արդեն շատ բարձր երգել ու ինչ-որ պարային շարժումներ անել...մի խոսքով դերի մեջ էի մտել

...Վերելակի դռները բացվեցին ու ես էդպես ոգևորված երգելով-պարելով մտա ներս ու դեռ շարունակում եմ ...Մեկել ի՞նչ

...զգացի, որ վերելակում մենակ չեմ


Մեր վերևի հարևանի տղան քառակուսի աչքերով ինձ ա նայում... Ես էլ ինձ չկորցրի ու ասացի՝ Լավ, Վիգեն ջան ծաղիկները մյուս անգամ կտաս

Էջանիշներ