Կուրսեցիս զանգում է հորն ու ասում.
-Պապ, ու՞ր ես:
-Լեվի եմ, տղա ջան:
-Ո՞նց, ու՞մ հետ:
-Մորդ հետ, տղա ջան:![]()
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Ասում են` իրական դեպք է:
Վանաձորի քաղաքապետի մոտ ասում են.
-Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Սա պատասխանում է.
Հա, իմացել եմ, լավ բան չէր եղել:
Նույն ոճի մեջ: Ասում են, թե իրական դեպք է:
Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին ասում են.
-Ձեզ Ավստրալիայից ֆաքս է եկել:
Սա պատասխանում է.
-Դե, կողքի սենյակում իրա ամեն ինչով սուրճ դրեք, գալիս եմ:![]()
Վերջին խմբագրող՝ Fedayi: 18.04.2008, 20:58:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
ոնց եմ սիրում պստիկներին
Քրոջս երեխան, որին սպանես գիրք չի կարդա, իր պապիկի հարցերից մեկին պատասխանեց շատ ճիշտ…
Պապիկ.
- Կարեն ջան, դու էնքան խելացի ես, էնքա~ն խելացի… դու նույնիսկ ավելի շատ գիտես, քան գրքերում է գրված…
Կարեն.
- Գիտեմ, պապիկ ջան… այ դրա համար էլ ես գրքեր չեմ կարդում…
![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Առաջարկված խաղն ինձ մի դեպք հիշեցրեց դպրոցական տարիներից։
Մեր հայերենի ուսուցչուհիներին մի խաղ էր հնարել, որը յուրաքանչյուր դասին խաղում էինք։ Այն կոչվում էր «մի ասա – այլ ասա»։ Խաղի էությունը հետևյալն էր. տանը յուրաքանչյուր աշակերտ պետք է ծոցատետրում դուրս գրեր հինգական բառ, որոնք սխալ են արտասանվում հայերենում և նշեր դրանց հայերեն ճիշտ համարժեքը։ Այնուհետև դասի ժամանակ կարդում էինք մեր դուրս գրած բառերը։
Օրինակ՝ մի ասա «աստանովկա», այլ ասա «կանգառ», և այլն։
Դասարանում մի աղջիկ ունեինք, որը մսեղեն շատ էր սիրում, գրեթե ամեն դասամիջոցի նրան կարելի էր տեսնել երշիկով կամ նրբերշիկով բրդուճը ձեռքին՝ ծամելիս։ Այդ աղջիկը մի օր խաղի ժամանակ կարդաց. «մի ասա «սասինցկի», այլ ասա «սասինսկի» »Տեսնու՞մ եք, թե ինչպիսի նուրբ սխալներ նկատող մարդիկ կան։
գյումրեցի աղջիկ (08.02.2010)
Էսօր մի զավեշտալի դեպք եմ հիշել...
Ուրեմն մոտ մի տարի առաջ, երբ ակումբցիներով մանկատան երեխաներին տանում էինք գազանանոց, դե, առաջին անգամն էր, մեզ չէին ճանաչում, մենակ լսել էին, որ ինչ–որ «Ակումբ» ենք, բայց չգիտեին, թե ինչ։Մեկ էլ ճանապարհին ուսուցչուհիներից մեկը հետաքրքրվեց.
– Իսկ դուք ի՞նչ ակումբ եք։
Մենք էլ մի պահ պապանձվեցինք, չգիտեինք՝ ոնց բացատրենք էս կնոջը։Դե արի ու բացատրի, որ Ակումբը մեր ֆորումի անունն է, ու հետն էլ բացատրի, թե ֆորումն ինչ է։
Տենց մի երկու վայրկյան մտածելուց հետո կարճ–կոնկրետ պատասխանեցինք.
– Ինտերնետային։
Ասեցինք ու միանգամից զգացինք, թե ինչ աբսուրդ բան դուրս եկավ մեր ասածը. ստացվեց, որ իբր մենք ինտերնետ ակումբ ենք։
![]()
![]()
![]()
Էս կինն էլ մի տեսակ տարակուսանքով ասեց.
– Հա՜,– ու մի տեսակ մտածկոտ լռեց, իբր հասկացավ, թե ինչի մասին է խոսքը, էլի։ Բայց դե դեմքից երևում էր, որ էնքան էլ չհասկացավ։
![]()
Տենց, փաստորեն, մեզ ինտերնետ ակումբի տեղ դրեցին։![]()
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Արմենիա ՏՎ…
"ժամը" լրատվական. խոսում է փրակարարական ծառայության աշխատակիցը.
-Կատարվել են փրկարարական աշխատանքներ, որի արդյունքում դիակը հանվել է…![]()
Freeman (04.07.2010)
Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը.
<<ԴԱՐ>> Ակումբի մասնակիցները պատրաստվում էին հերթական հանդիպմանը:
Հանդիպումը ինչպես միշտ պետք է կայանար Թամանյանի գեղեցիկ մարմնի տակ:
Ակումբի ղեկավարությունը էշով, իսկ մյուս անդամները, չունենալով կայուն և անսահմանափակ փոխադրամիջոց, եկան տաքսի ծառայություն ‘’Արգելափակվածներ’’-ով:
Ինչպես միշտ, ղեկավարությունը իրեն երեվակայեց, և եկավ նախատեսված ժամանակից 3 ժամ անց: Մինչ այդ, ակումբի անդամները սկսեցին բամբասել.
ars83- Հլը էտ Artgeo-ին նայի, առանց զգուշացման թեմայա փակում, իրան դրելա ադմինի տեղ. Վախտին էլ իրան ձև էր տալիս, յանի էլ չէր ուզում ադմին լինել… բայց դե մենք բոլորս էլ գիտենք, որ ինքը կեղծավորի մեկնա
Գալաթեա- Բա էս Testik-ը. Քիչա տեղով անիմաստ անդամա, հլը մի բան էլ կանոնադրություննա խախտել, ու էտ էլ յանի հեչ, մի բան էլ երկու ղեկավար են օգտվում իրա ծառայություններից. Հետո էլ արդարությունից են խոսում.
Ձայնալար- Քաղաքացուն մոռացե՞լ եք. Չե՞ք հիշում, թե ոնց էր իրա MP3 Player-ով իրան երևակայում: Գնումա գործի, որ կոմպերի AntiVirus-ները իր գնալուց առաջ միացնի, որ Full Scan լինի: Հետո էլ կասի, թե աշխատում եմ: Բա որ ամեն հանդիպման ժամանակ մեզ չի ստիպում գնալ իրանց պիցայանոց… մեր հաշվին տղեն տունա պահում, չի էլ ամաչում: Մի քանի տարիյա իրա հետ մոտիկ ենք, բայց էլի իրա շահի մասինա առաջինը մտածում.
<quote>Ձայնալար- Քաղաքացուն մոռացե՞լ եք. Չե՞ք հիշում, թե ոնց էր իրա MP3 Player-ով իրան երևակայում: Գնումա գործի, որ կոմպերի AntiVirus-ները իր գնալուց առաջ միացնի, որ Full Scan լինի: Հետո էլ կասի, թե աշխատում եմ: Բա որ ամեն հանդիպման ժամանակ մեզ չի ստիպում գնալ իրանց պիցայանոց… մեր հաշվին տղեն տունա պահում, չի էլ ամաչում: Մի քանի տարիյա իրա հետ մոտիկ ենք, բայց էլի իրա շահի մասինա առաջինը մտածում. </quote>
Երկնային- Հա, էլ մի ասա…
Kuk- Հա~, բա էն ՈՒլուանան… Ամենակարևորին ենք մոռացել: Ինչ գրում ես` ջնջումա, ինչ գրում ես` զգուշացումա տալիս, ինչ մտածում ես` միշտ հակառակնա մտածում, ինչ թեմա բացում ես` փակումա… ես կարող եմ անվերջ շարունակել…Նրան պետք է անմիջապես հեռացնել ակումբից, ինչ եկելա Հայաստան, շատ մեծ խոչընդոտ է հանդիսանում, հայ գրի և գրականության զարգացման համար, քանի որ տարածում է ամերիկյան խոսելաոճը:
Եկավ ղեկավարությունը.
ars83->Artgeo
Է~սսս ու՞մ ադմին ախպերնա գալի~ս: Արթ ջան, ոնց էի քեզ կարոտել… ախպեր ջան… ո՞նց ես… ինչ կա չկա…
Գալաթեա->Testik
Վա~յ, էս ու՞՞մ Testik ախպերներն են գալիս… ոնց էի ձեզ կարոտել, սիրելիներս.
Kuk->ՈՒլուանա
Անահիտ ջան, դու էլ եկար, ոնց ես… ինչ կա՞… Վազգեն ջան, բա դու ո՞նց ես ախպերս![]()
ars83 ->Artgeo
Արթ, գիտես, դու երևի ակումբի ամենաարդար որոշումներ կայացնող, ամենաօրինական ադմինն ես: Գիտե՞ս թե ինչքան եմ տխրել, երբ դու ադմին չէիր.
Artgeo->Kuk
Արթ բա դու խի՞ էս վերջին հանդիպումներին չես եկել.
Դե Արթ ջան, ոնց ասեմ… ինչ Անահիտը եկելա, ռիսկ չեմ անում հանդիպման գամ.
Ձայնալար- Սաս ջա՞ն, ո՞նց ես ախպերութուն… գիտես չէ՞, թե ես ոնց եմ սիրում քո գրառումները, ակումբում քո նման մոդեր չկա, դու դու, դու վերջն ես, վերջից առաջին տեղում ես Սաս ջան.
Գալաթեա- Ժող բա ու՞ր ենք գնալու.
Քաղաքացի- Դե կարելիյա գնանք Սասունենց պիցայանոց
Ձայնալար- Հա, ճիշտ ես Գալաթ ջան, էտ պիցայանոցից լավ տեղ չկա.
Դե հելանք ժողովուրդ.
… յա, հլը սպասեք, էս ովքե՞ր են
Ադամ, Հայկո, եկեք նստեք, էշի վրա դեռ տեղ կա…
Հասան պիցայանոց.
Քաղաքացի- Մտեք-մտեք, զգացեք ձեզ ինչպես ձեր տանը.
15 րոպե անց միացան Ervand-ը, Philosopher-ը, CactuSoul-ը, Selene-ն, Cassiopeia-ն և Աթեիստը.
Ձայնալար- Դե որ բոլորս համարյա հավաքվել ենք, եկեք մի կենաց ասեմ. Ոնց ասում ենք, մենակ սենց լավ առիթների ժամանակ իրար հանդիպենք, իրար միս քիչ ուտենք. Արս էտ քեզ էր վերաբերվում. Սաս ջան, դու էլ միշտ սենց լավ պատիվ տաս մեզ, դա նշանակում է, որ մեր գլխից սենց առիթների ժամանակ անպակաս լինես: Թող ակումբում քիչ խախտումներ առաջ գան, գրառումներ քիչ ջնջվեն ավագ մոդերներից մեկի կողմից: Թող թեմաները հիմնավորմամբ փակվեն, թող կեղծավորություն չլինի ադմիններից մեկի մոտ:
Արտակ, Վերա, ձեզ ամենալավն ենք ցանկանում. Ակումբի գլխից անպակաս լինեք.
Կարող եք չծիծաղել
Freeman (04.07.2010)
Վիստ, բայց պետք է ավելացնեիր, որ բոլոր դեպքերն ու պերսոնաժները հորինված են, ցանկացած նմանություն՝ զուգատիպություն:![]()
Սաղիս գլխին շինեց![]()
Երեկ երեկոյան, հայրս թե.
-Է՞ս ամպերը գոռումա…
Քույրս.
Ասենք թե Սամվելը գոռումա, քեզ ինչ…![]()
![]()
![]()
Շնչեք...
Փողով չի
Թարմ դեպք.
Այսօր առավոտյան բանկում մի փոքր բարկացած կտրուկ շարժում արեցի ու... դեմքով հագա հետևս կանգնած սպիտակ վերնաշապիկով մի տղամարդու: Խեղճ մարդու վերնաշապիկի վրա գեղեցիկ նկարազարդվեց իմ շրթներկը: Լավ էր, որ այդ մարդու կինը կողքն էր ու նա անմիջապես շուռ եկավ դեպի կինն ու ցույց տվեց հետքը, որպեսզի հետագայում տեղիք չտա կասկածների:
գյումրեցի աղջիկ (08.02.2010)
Freeman (04.07.2010)
Մի բան էլ ես պատմեմ
Մի երկու առաջ՝ առավոտը շուտ գործի էի գնում ու վերելակի առաջ կանգնած երգ էի երգում քթիս տակ... Վերելակը մի քիչ ուշ եկավ ու էդ ընթացքում ես հասցրել էի լավ ոգևորվել, ու արդեն շատ բարձր երգել ու ինչ-որ պարային շարժումներ անել...մի խոսքով դերի մեջ էի մտել
...Վերելակի դռները բացվեցին ու ես էդպես ոգևորված երգելով-պարելով մտա ներս ու դեռ շարունակում եմ ...Մեկել ի՞նչ
...զգացի, որ վերելակում մենակ չեմ
Մեր վերևի հարևանի տղան քառակուսի աչքերով ինձ ա նայում... Ես էլ ինձ չկորցրի ու ասացի՝ Լավ, Վիգեն ջան ծաղիկները մյուս անգամ կտաս
![]()
Reh32 (01.06.2010)
Թամ ջան, բա որ ասում եմ էդ ռոքը քեզ տարել աՀաստատ Անաթեմա ես երգել
Ավելացվել է 12 րոպե անց
Ես ինտերնետ պրովայդերական ընկերությունում եմ աշխատում: Ու ամեն օր լիքը խնդալու դեպքեր են լինում:
Այսօր մեր բաժանորներից մեկը զանգեց ու ասաց. "Իսկ դուք գիտեք, որ ձեր ինտերնետի գծերում վիրուս կա: Ինքը մեր սաղ ինտերնետը ուտում ա". Էդ նույնն ա, որ զանգես Վիվասելլ կամ Բիլայն ու ասես, գիտեք, ձեր հեռախոսագծերում քֆուր կա, այսօր իմ հեռախոսը զնգաց ու ինձ քֆրտեցին:
Վերջին խմբագրող՝ Annushka: 21.08.2008, 17:16: Պատճառ: Գրառման ավելացում
Better to light a candle than to curse the darkness.
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ