User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1482 հատից

Թեմա: Զվարճալի պատմություններ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր Վիվասելի 111 օնլայնի հետ:

    Ստանդարտ տեքստ - Բարի գալուստ, ՎիվաՍել-ՄՏՍ: Ինչո՞վ կարող եմ Ձեզ օգնել:
    Ես(23/12/2011 04:43:57) Ողջույն: Արթուն մարդ կա՞

    Օպերատոր(23/12/2011 04:44:35) Բարև Ձեզ: Իհարկե: Մենք 24 ժամ աշխատում ենք:

    Օպերատոր(23/12/2011 04:44:45) Ինչ հարցով կարող եմ օգտակար լինել?

    Ես(23/12/2011 04:45:30) Սկզբում ուզում եմ հարցնեմ, ո՞նց էինք ստուգում ակտիվ ինետ
    փաթեթ կա թե ոչ

    Օպերատոր(23/12/2011 04:46:44) Կմանրամասնեք, թե որ ինտերմետ փաթեթի մասին է խոսքը? Բոնուսներով, թե վճարովի տարբերակով ակտիվացրած?

    Ես(23/12/2011 04:47:47) բոնուսներով ստացվածի մասինա խոսքը: Համ էլ ես Ձեզանից փոքր
    եմ, ինչ կարիք կա դուքով խոսել:

    Օպերատոր(23/12/2011 04:48:51) Աւդ դեպքում հավաքեք *505*55Փ հրահանգը:
    Օպերատոր(23/12/2011 04:49:01) Այդ դեպքում հավաքեք *505*55# հրահանգը:
    Օպերատոր(23/12/2011 04:49:55) Դուքով խոսելը հարգանքի նշան է, հարգելի բաժանորդ, իսկ մենք, բնականաբար, հարգում ենք մեր բաժանորդներին:

    Ես(23/12/2011 04:53:00) Ասումա դուք գրանցված չէք բոնուս ծրագրում: Ժամանակին գրանցված էի, միավորներս փոխանակել էի ինետ փաթեթի հետ:
    Հետո երևի բոնուս ծրագիրը ավարտեց: Էսօր նոր տեսա, որ նորից սկսվելա:
    Դեեե գիտեմ, որ հարգում եք, բայց ինձ համար պարտադիր չի որ երրորդ դեմքով ինձ հետ խոսան, որ իմանամ հարգում են: Ուֆ, ավելի ճիշտ ես ընդհանրապես չեմ սիրում որ հետս դուքվ են խոսում: Երկար ստացվեց ինչ-որ: Sorry, ուղղակի գիշերները սկսում եմ ավելի շատ խոսալ:

    Օպերատոր(23/12/2011 04:54:52) Շատ հետաքրքիր զրուցակից եք:
    Օպերատոր(23/12/2011 04:54:57) Կշնեք Ձեր համարը?

    Ես(23/12/2011 04:56:16) Նորից երրորդ դեմքով հա՞
    Համարս 077 ******, բայց դա գրանցվածա *** անունով, իսկ ես *** չեմ:

    Օպերատոր(23/12/2011 04:56:58) Ներեցե, հարգելի բաժանորդ, բայց ես պարտավոր եմ: Կարիք չկա անհարմար զգալու, լավ?

    Ես(23/12/2011 04:58:08) Շատ լավ: Իսկ ինձ հետ արական սեռի ներկայացուցիչա «խոսում», թե՞ իգական: Չնայած կարծում եմ արականա:

    Օպերատոր(23/12/2011 05:00:33) Հարգելի բաժանորդ, կարելի է Ձեզ մի շատ փոքր խնդրանք ուղղել? Խնդրում եմ եկեք պարզապես փորցենք Ձեզ հարցերին պատախաններ և լուծումներ տալ, որոնք վերաբերվում են միայն մեր ծառայություններին:
    Օպերատոր(23/12/2011 05:01:06) Գիտեք, ես նոր ստուգեցի, Ձեզ մոտ հոկտեմբերի 5-ին բոնուս շրագիրը կասեցված է եղել հրահանգի միջոցով:
    Օպերատոր(23/12/2011 05:01:22) Կասեցումից բոլոր միավորները զրոյանում են:
    Օպերատոր(23/12/2011 05:01:59) Դուք կարող եք կրկին ակտիվացնել` հավաքելով *505# հրահանգը, որի համար կգանձվի 10 դրամ:

    Ես(23/12/2011 05:03:11) Այո հարգելի Օպերատոր: Ուղղակի գիշերա, ու էս ժամին բոլոր արթուն ու քնած մարդիկ պարապ են:
    Ամեն դեպքում ես չեմ կասեցրել: Երևի ուղղակի հաշիվը չլիցքավորելուցա տենց եղել հա՞


    Հենց դայա խնդիրը, որ 10 դրամ էլ մեջը չմնաց ֆեյսբուք մտնելու համար: Ասի տեսնեմ բոնուսի մեգաբայթերը կարո՞ղա
    պահպանվել են, էն էլ փաստորեն ոչ:


    Օպերատոր(23/12/2011 05:05:40) Ամեն դեպքում Ձեզ մոր դեռ կան անվճար մեգաբայթեր, որոնք դեռ հնարավոր է սպառել:
    Օպերատոր(23/12/2011 05:06:07) Դուք օգտագործել եք 11ՄԲ ընդհանուր ակտիվացրած 50ՄԲ-ից:

    Ես(23/12/2011 05:06:56) Լու՞րջ: Ինչ լավա: Այսինքն պետքա ակտիվացնե՞մ, որ կարողանամ օգտագործել մեգաբայթերը:


    Օպերատոր(23/12/2011 05:07:12) Որպես հավելյալ տեղեկությւն, եթե քարտը չեք լիցքավորում, բոնուսային շրագիրը չի կասեցվում:


    Ես(23/12/2011 05:07:37) Թենք յու, ֆոր լրացուցիչ ինֆո:

    Օպերատոր(23/12/2011 05:07:48) Ոչ, Դուք առանց ակտիվացնելու էլ կարող եք օգտվել:
    Օպերատոր(23/12/2011 05:08:46) Բայց կարցում եմ կարելի է ակտիվացնել և սկսել կրկին կուտակել միավորներ, քանի որ արդեն 1 միավորի փոխարեն ստանալու եք 2 միավոր:


    Ես(23/12/2011 05:12:20) Ինձ մոտ էլ մի պահ կապը գնաց ու դա համընկավ հաշվիս 0 դրամ դառնալու հետ, դրա համար մտածեցի կարողա փաթեթ չկա: Հիշեմ կակտիվացնեմ, չնայած չեմ կարծում որ կհասցնեմ մի բանի պետքական միավորներ հավաքեմ:


    Ուֆ, վերջապես կարելիա քնել:
    Վաղը դասի եմ, Դու(ք) էլ երևի տուն՝ քնելու:


    Օպերատոր(23/12/2011 05:13:35) Ունեք այլ հարցեր?
    Ես(23/12/2011 05:14:36) Ծառայությունների վերաբերյալ՝ ոչ: Բարի գիշեր.. կամ բարի լույս արդեն:


    Օպերատոր(23/12/2011 05:17:26) Ձեզ նույնպես բարի գիշեր և հաջողություն ուսման մեջ:
    Շնորհակալություն մեզ դիմելու համար: Ուրախ էինք Ձեզ օգնել:
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 23.12.2011, 11:00:


  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (02.02.2012), aragats (23.12.2011), armen9494 (24.12.2011), Arpine (23.12.2011), E-la Via (06.01.2012), Freeman (23.12.2011), h_jak (19.01.2012), Inna (04.03.2012), John (23.12.2011), Kita (23.12.2011), Mark Pauler (09.02.2012), Moonwalker (23.12.2011), Smokie (23.12.2011), V!k (23.12.2011), Varzor (23.12.2011), Արևհատիկ (30.01.2012), Ժունդիայի (23.12.2011), Ինչուիկ (06.01.2012), Հայուհի (21.01.2012), Նուշություն (23.12.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան պատմություններ
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Օրագիր - զրուցարաններ
    Գրառումներ: 62
    Վերջինը: 13.12.2024, 18:21
  2. Գրառումներ: 130
    Վերջինը: 18.01.2019, 12:28
  3. Երգերի պատմություններ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.10.2013, 22:58
  4. Գրառումներ: 8
    Վերջինը: 15.07.2011, 11:35
  5. Զզվելի պատմություններ
    Հեղինակ՝ ars83, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 53
    Վերջինը: 16.03.2009, 14:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •