5 տարի ծովախոզուկ եմ պահել, բայց մենակ 2 տարի հետո եմ իմացել, որ իրանք թուղթ եմ ուտում ու ոչ միայն սովորական թուղթ…
Ուրեմն քաղաքից պետքա գնայի ու պետքական բաներ գնելու համար ունեի 20000 դրամ, որը պետքա ճիշտ ձևով ծախսեի, որ հերիքեր: Պատրաստվում էի գնալ առևվտուր անելու, փողը դրված էր սեղանին, ծովախոզուկս էլ տան մեջ ման էր գալիս, մեկ էլ ինչ-որ տարօրինակ խռթխռթոցներ լսեցի: Ջղայնացա, մտածելով, որ էլի ծովախոզուկս աբոյներնա սկսել կրծել, կռացա, որ վրան ջղայնանամ, բայց ինքը ոչ թե աբոյներն էր կրծում, այլ իմ 20000 դրամանոցը, որը չգիտեմ ինչպես հայտնվել էր հատակին: Ու էտ ժամակակ ինքը գլուխը բարձացրեց ու նենց անմեղ աչքերով նայեց վրաս, որ ասելու չի:
Փողը վերցրի ու վազեցի բանկ, որ փոխեմ: Բանկում զարմացած հարցնում են , թե էս ինչա եղել փողին, ես էլ լուրջ-լուրջ ասում եմ, որ խոզուկսա կերել
Հիմա բանկի բոլոր աշխատողները եկել հավաքվել են իրար գլխի, կրծոտած փողին են նայում ու ծիծաղում:
Լավա գոնե պաշտպանիչ սպիրալը չէր հասցրել ուտել ու բարով խերով փողս փոխեցին:
Էջանիշներ