Չգիտեմ, զվարճալի՞ ա, թե՞ ողբալի: Տաքսիստիս զանգեցին:
- Բարև Աննա ջան:
- ...
- Ա դե երկի՞ր ա, որ լավ լինենք:
- ...
- Վա՜յ, Աննա ջան, չեմ հիշում, պետք ա նայեմ, մի րոպեից զանգի, ասեմ:
Զանգն անջատում ա ու մտնում բլոկնոտի մեջ:
- Ապեր, էս համարը հիշի հա՞, որ զանգի ասեմ, - ու հեռախոսի համար ա կարդում: - Մորս համարն ա: Արա, բա էս երկի՞ր ա, որ իսկի մորս համարը չեմ հիշում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Alphaone (09.07.2014), boooooooom (09.07.2014), CactuSoul (09.07.2014), Freeman (09.07.2014), insider (09.07.2014), Jarre (02.12.2014), laro (14.07.2014), Moonwalker (28.02.2015), Sambitbaba (15.08.2014), Smokie (10.07.2014), The silent river (10.08.2014), V!k (09.07.2014), _Հրաչ_ (09.07.2014), Արշակ (14.09.2014), Լեո (19.08.2014), Մուշու (10.08.2014), Նիկեա (25.07.2014), Ուլուանա (10.07.2014), Վահե-91 (09.07.2014)
Որ չպատմեմ, կմեռնեմ:
Մեր հարևան տատիկը նստում ա կարի մեքենայի դեմ ու թոռանն ասում.
-Ակնոցներս ու՞ր են, բալես:
-Սեղանի վրա են, տատի՛:
Տատը դեմքի ամենալուրջ արտահայտությամբ շուռ ա գալիս ու կողքի աթոռի վրայից վերցնում դաշտային գլխարկը, դնում գլխին, տեղավորվում ու սկսում կարել....
Մի փոքր անց.
-Աչքիս էսօր էլի ճնշումս նորմալ չէ, լավ չեմ տեսնում....
Խայտառակությունների միամյակը շարունակվում է
Էսօր հերթեական նամակն եմ ստանում մեր Ուկրաինացի գործընկերոջից, որոնց համար կազմակերպում եմ ֆամտրիպ Կուբայում։ Գրել ա. "Уважаемый Артур, Прошу порекомендовать хороший отель в Гавне" Ուզում էր գրել в Гаване՝ Հավանայում, էն էլ գրեց վ հավնե Բայց ինձ ամենաշատը բացում ա պաշտոնական Уважаемый Артур-ը ու էտ բառը։ Էն որ աղջիկը ուզում ա ձիգ, հպարտ քայլի մեկ էլ ոտը սայթաքում է, այ լրիվ նմանատիպ իրավիճակ է
boooooooom (12.09.2014), CactuSoul (17.08.2014), enna (13.09.2014), Gayl (15.08.2014), John (15.08.2014), Moonwalker (28.02.2015), Smokie (17.08.2014), Vardik! (15.08.2014), _Հրաչ_ (15.08.2014), Աթեիստ (15.08.2014), Արամ (16.08.2014), մարդագայլուկ (16.08.2014), Նաիրուհի (16.08.2014), Նիկեա (10.09.2014), Ուլուանա (15.08.2014), Ռեյ սամա (15.08.2014), Ռուֆուս (15.08.2014)
Վարդիկի գրառումը կարդացի ծիծաղեցի մի ահագին ու մոռացա , թե ես ինչ պետք ա գրեի :
Հա հիշեցի , մորքուրիս թոռնիկը տիպ ա մի հատ , անունը Ամալյա է, մի հրաշք բալիկ ա , էնքա՜ն համով ա, էնքա՜ն մեղմ , էնքա՜ն քաղցր , մի խոսքով տոչնի ես եմ :
Աչքերն էլ կապո՜ւյտ-կապո՜ւյտ: էս մեր Ամալկայի ծննդյան օրը իր տատիկն ու պապիկը գնում են իրենց թոռնուհուն շնորհավորելու : Հաջորդ օրը Ամալկայի դասղեկը հարցնում է , թե ինչպես է նշել ծննդյան օրը: Մեր Ամալկան ոչ մի բան բաց չի թողնում պատմում է վերջում էլ ասում է , որ իր Սամսոն պապիկն էլ է եկել :
Ամալկայի քույրիկն էլ հարցնում ա , իբր խի է շեշտել, որ պապիկն էլ է եկել: Ամալյան էլ ...
-Աղչի՛ դե չամուսնացած աղջիկ ա էլի, ասեցի ասեմ, թող մի քիչ սիրտը ուրախանա:
Վերջին խմբագրող՝ Գորտուկ: 16.08.2014, 17:46:
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Ես ու ընկերուհիս նստած ենք սրճարանում, մեկ էլ ընկերուհուս բջջայինին նամակ է գալիս լատինատառ գրությամբ՝ «inch es anum? Ha lsi gites ters ekel a:»: Դե մենք ահագին ծիծաղեցինք, իհարկե գլխի ընկանք, որ վրիպակ էր տեղի ուեցել ու այդ մարդը նամակը գրելիս «tert» բառում «t» տառն էր բաց թողել: Բայց դե ընկերուհիս այսպիսի պատասխան նամակ ուղղարկեց ՝«էկել, էկէլ է , ի՞նչ ես շուխուր անում:»
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Մի երկու օր առաջ հեծանիվը կայանել էի խանութի մոտ, մոտերքում 5-6 տարեկան երեխեք կային, երկու աղջիկ ու երկու տղա, իրանցից մեկի կամ մի քանիսի մոր հետ, բառացի ներկայացնում եմ իրանց քննարկումը.
- Գիտես, մարդ կա հեծանիվով աշխարհից աշխարհ ա գնում
- Աշխարհը մի հատ ա, գիժ, երկրից երկիր ա գնում
- Մարդ կա օրինակ գնում ա հեծանիվով Իրան, կամ Վրաստան
- Ես տեսել եմ, մի հոգի Անգլիայից եկել էր Հայաստան
- Հայաստա՞ն խի էր եկել, թող նորմալ երկիր գնար...
- Եկել էլ, որ հովազ տեսներ, իրանց մոտ չկա ախր հովազ...
Պապիկս մահցած է: Բայց պապիկիս եղբայրը ողջ է, ու իրեն էլ ենք մեր պապիկը համարում:
Արդեն 10 տարի է , ինչ պապիկիս եղբայրը՝ Արշակ պապին, որդու ընտանիքի հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով: Ու եթե հարմար մարդ է լինում, միշտ նրան ինչ-որ մի բան ենք ուղարկում:
Վերջերս էլի հարմար մարդ կար, որի հետ նվեր էինք ուղարկելու Արշակ պապիկին: Ու ոչ միայն մենք: Էստեղ ապրող Արշակ պապիի բոլոր հարազատներն էլ հարգում ու սիրում են նրան, և բոլորն էլ միշտ ինչ-որ մի բան անպայման ուղարկում են:
Մեր բարեկամներից մեկը ինչ-որ վերնաշապիկ էր գնել Արշակ պապիի համար, ու որդուն պատվիրել էր, որ այս ժամին, չգիտեմ ինչ գույնի տոպրակը տանի նշված հասցեով:
Անցնում է որոշ ժամանակ: Տվյալ մարդը արդեն Դոնի Ռոստով է հասնում ու Արշակ պապիկին փոխանցում մեր նվերները:
Բայց դու մի ասա... մեր բարեկամի 15 տարեկան տղան սխալ տոպրակ էր տարել, որ տանեին Դոնի Ռոստով (միանման են եղել):
Բայց պարզվում է, որ ամենավատը այն չի, որ սխալ տոպրակ է ուղարկվել, այլ այն, թե ինչ է եղել էդ սխալ ուղարկված տոպրակի մեջ;
Հիմա ուզում եմ իմանալ, թե սխալ ուղարկված տոպրակի մեջ ինչ է եղել, բայց չեն ուզում ասել.
-Ինչ կարևոր է:
Բայց ի վերջո իմացա, թե ինչ է եղել...
Կանացի ներքնազգեստ՝ որպես նվեր 80 տարեկան Արշակ պապիին:
Վերջին խմբագրող՝ Այբ: 19.08.2014, 09:33:
Հարևան մի լավ տատիկ ունեինք՝ երկու տարի առաջ մահացավ: Շատ բարի տատիկ էր մեր Սաթիկ տատիկը , թաղի բոլոր բալիկների տատիկն էր, բայց մեկ-մեկ դժգոհում էլ էր իր ամուսնուց, երբ սուրճ էին խմում իմ տատիկն ու իր տատիկը ինքը պատմում էր , որ չի սիրել իր ամուսնուն ու ծնողները զոռով են ամուսնացրել նրա հետ: Երբ փոքր էի միշտ լսում էի պատմությունները ու զարմանում , թե ինչու՞ ինքը չի սիրել ամուսնուն: Սաթիկ տատիկը ուներ 6 երեխա: Մի անգամ էլ , երբ արդեն գիտեի թե ինչպես են երեխաներ ունենում ,հարցրեցի.
- Բա որ չէիր սիրում քո ամուսնուն Սաթիկ տատի , խի՞ ես կողքին 6 անգամ քնել: Ինքն էլ.
-6 անգամ չէ բալե՛ս , 5 անգամ ՝ մեկը զույգ էր:
Վա՜յ մեր տատիկները տիպ են :
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Գործընկերներիցս մեկը մեր ֆեյսբուքյան նամակագրության մեջ ինձ անընդհատ Ռուդիկ էր ասում, ես էլ անընդհատ ամաչում էի ասել, որ անունս ոչ թե Ռուդիկ է, այլ Ռուբինա:
Երեկ գրել էր.
-Ռուդիկ ջան, քեզ փաստաթղթեր էի ուղարկել, նայե՞լ ես ախպերս:
Էդ ժամանակ հասկացա, որ ինքը ոչ թե անունս է սխալ ասում, այլ խառնում է ինձ ոմն Ռուդիկի հետ:
- Կներեք, բայց ես Ռուդիկը չեմ, Ռուբինան եմ:
- Վա՜յ, Ռուբինա ջան կներես,- գրում է,- ֆեյսբուքում հա տեսնում եմ Ռուբի, բայց դուդիկ եմ կարդում:
Լավ պրծա, որ ինձ գոնե Ռուդիկ էր ասում, այլ ոչ թե դուդիկ:
Alphaone (13.09.2014), Cassiopeia (12.09.2014), Chuk (13.09.2014), enna (13.09.2014), Jarre (02.12.2014), Lusina (18.09.2014), Nihil (13.09.2014), Smokie (13.09.2014), Srtik (09.03.2015), The silent river (12.09.2014), Մուշու (12.09.2014), Նաիրուհի (13.09.2014), Նիկեա (13.09.2014), Շինարար (30.03.2015), Վոլտերա (13.09.2014), Տրիբուն (28.11.2014)
Երեկ հեծանվարշավի շրջանակներում մի գյուղի միջով էինք անցնում։ Գյուղի ճժերը իրանց չխպլտիկ հեծանիվներով ընթացքից միացան մեզ ու սկսվեց.
-Ու՞ր եք գնում։
-Վրաստան։
-Մենք էլ ենք գալիս։
Մեր ընկերը փորձեց կատակել.
-Դե թռի տնից պասպորտդ վերցրու։
Սա էլ, թե,-Ես ուրիշ "պասպորտ" ունեմ մոտս։
Ասում եմ,- Դե պատրաստվի, որ պետքա վրեն վիզա դաջեն։
Կարճ
Կոնկրետ
Cassiopeia (27.10.2014), GriFFin (27.10.2014), Jarre (02.12.2014), John (27.10.2014), Smokie (28.11.2014), The silent river (27.10.2014), V!k (27.10.2014), Աթեիստ (27.10.2014), Արամ (29.10.2014), Արէա (27.10.2014), Արևածագ (07.12.2014), Գաղթական (06.06.2016), Ձայնալար (12.12.2014), Մուշու (27.10.2014), Նաիրուհի (30.10.2014), Նիկեա (28.10.2014), Շինարար (27.10.2014), Տրիբուն (28.11.2014)
Մի ավագ ընկեր ունենք: Ծայրահեղ դանդաղ ու ձգելով ա խոսում: Մի անգամ գնում ա ինչ-որ գործով ու հետ ա գալիս արյունլվիկ, շալվարը պատառոտված վիճակում: Հարցնում են.
-Էդ ի՞նչ ա եղել:
-Ա, գնացի... Մուխտարը որ ինձ տեսավ... Սկսեց դեպի ինձ գալ... Ոտս բռնեց... Ես էլ մինչև ասի... Մուխտար... Ֆու... Իրեք անգամ ոտս կծեց...
Գյուղում ապրող հորեղբորս թոռան վերջին բոցը.
Էս Արմանս (4 տարեկան) գրքերը բերել է, բազկաթոռին կիսապառկել ու «կարդում» է: Հասավ էն մեկին, որում տառերն են, կողքին՝ այդ տառով սկսվող անվանումով կենդանու կամ առարկայի նկար: Ա տառի կողքին աքաղաղ է պատկերված: Կարդում է.
- Ա մեծատառ, ա փոքրատառ: Որցագ*:
* Որձակ - աքաղաղ, աքլոր: Իրենց բարբառով էդպես է հնչում:
Վերջին խմբագրող՝ CactuSoul: 28.11.2014, 02:00:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Alphaone (28.02.2015), boooooooom (28.11.2014), Cassiopeia (28.11.2014), John (28.11.2014), laro (28.11.2014), Smokie (28.11.2014), Tiger29 (28.11.2014), V!k (28.11.2014), _Հրաչ_ (28.11.2014), Արևածագ (07.12.2014), Գաղթական (06.06.2016), Ձայնալար (12.12.2014), մարիօ (01.12.2014), Մուշու (01.03.2015), Նաիրուհի (03.03.2015), Նիկեա (28.11.2014), Շինարար (30.03.2015), տեսիլք (28.11.2014), Տրիբուն (28.11.2014)
հայկական բանկերից մեկում եղած իրական պատմություն...
Եկել էին վարկի դիմում գրելու: Դիմումի թերթիկը անգլերեն էր, հերթով լրացրել էին ու հասել ՍԵՌ-ը կետին: Չհասկանալով բառի իմաստը՝ մանրամասնել էին. շաբաթը 2 անգամ:
. . . DREAM ABOUT TOMORROW
BUT LIVE FOR TODAY . . .
CactuSoul (01.03.2015), John (01.03.2015), Lion (30.03.2015), LisBeth (02.03.2015), Lusina (01.03.2015), Tiger29 (28.02.2015), Universe (28.02.2015), _Հրաչ_ (28.02.2015), Աթեիստ (28.02.2015), Արևածագ (15.09.2015), Գաղթական (06.06.2016), Նաիրուհի (03.03.2015), Շինարար (30.03.2015), Ուլուանա (02.03.2015)
Իմ համար նստած երգ եմ լսում մեկ էլ զգացի, որ գլխավերևումս մարդ կա, շրջվեցի, նայեմ տեսնեմ մի անծանոթ, սարսափազդու դեմքով ձյաձյա ուղիղ վրաս ա գալիս, ձեռքը պարզեց, ասեց՝ հաջողություն բալես, բարի ժպիտով եկավ գրկեց, մի հատ էլ պաչեց, թողեց գնաց: Մինչ էշացած դեմքով նայում էի հետևից, թե ով էր ու ինչ գործ ուներ մեր տանը կամ իմ հետ, տատիկս ճանապարհեց ու եկավ, պատմեց, որ մեր հարևանն էր, գնում են Հայաստանից, եկել էր մեզ հաջող անելու, մի երկու րոպե հետս խոսել էր, ես էլ սովորության համաձայն մտածել եմ, թե տատիկս է, անջատված գլխով եմ արել:
Հ.Գ. Հա, բայց լուրջ հլը պատկերացրեք, քո համար խելոք, դեպրեսված նստած ես, գալիս, գրկում գնում են:
i wanted to destroy something beautiful
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ