User Tag List

Էջ 95 99-ից ԱռաջինԱռաջին ... 4585919293949596979899 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,411 համարից մինչև 1,425 համարի արդյունքները՝ ընդհանուր 1482 հատից

Թեմա: Զվարճալի պատմություններ

  1. #1411
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտյան նստում եմ տաքսի, որ գնամ հիվանդանոց՝ մեջքիս համար պրոցեդուրաների։ Զգուշությամբ ու դժվարությամբ նստում եմ։
    Վարորդը.
    - էթում ես փրթե՞ն, ախպերս
    - չէ, հլը որ բուժվում եմ։
    - հաաաա՜, ո՞ր յան ենք էթում
    - Զեյթուն։ Արթմեդ կենտրոնը գիտեք։
    - գիդեմ։
    Ես ամբողջ ընթացքում հեռախոսով եմ բզբզում, որ տենա զբաղված եմ, չսկսի ընգերոջ աներոջից ու «էսի գորՁ չի» թեմաներից խոսալ։ Մեկ էլ գլուխս բարձրացնում եմ, տենում եմ վապշե ուրիշ տեղ ենք էկել։
    - Ուստա, էս ո՞ւր ենք էկել։
    - գեմարոյի համար չե՞ս բուժվում, էդի ստեղ ա։
    - փաստորեն համ դիագնոզը դրիր, համ էլ ըստ նշանակության բերեցիր էլի,- ծիծաղում ես։
    - Աբեր, խի քո մոտ գեմարո չի՞… ես էլ ճիշտն ասած սաղ ճամփին մտածում էի, արա՛, գեմարոյին ի՞նչ բուժել, ճիշտը կդրել-թափելն ա…
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.04.2014), CactuSoul (30.01.2014), Chuk (20.01.2014), enna (09.08.2014), Firegirl777 (26.05.2014), Kita (20.01.2014), Lílium (31.01.2014), Morg (21.04.2014), Smokie (20.01.2014), Srtik (07.06.2014), Universe (29.01.2014), Vardik! (20.01.2014), VisTolog (20.01.2014), _Հրաչ_ (20.01.2014), Աբելյան (20.01.2014), Աթեիստ (20.01.2014), Արէա (20.01.2014), Գաղթական (06.06.2016), Հայկօ (20.01.2014), Շինարար (20.01.2014), Ռուֆուս (20.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (20.01.2014)

  3. #1412
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախապատմություն:
    Պատմություն էի «պարապում»: Իմ հանդեպ բռնություն էին գործադրում, միակ մոտիվացիան, որ ինձ քշում, տանում էր ուսուցչուհուս տուն մեկ իր աղջիկն էր, որ իմ միակ մտերիմ ընկերուհին էր դպրոցական տարիներին, մեկ իրենց գարաժը, որտեղ ուսուցչուհուս տղան իսկական սովետական ռադիոխմբակ էր ստեղծել, ինչ սարք ասես չէի քանդում-հավաքում՝ թաքուն: Իսկ այ պատմության թվականներն անգիր անելն ու ընդհանրապես անգիր անելն ատում էի: Տանել չէի կարողանում նաև անգիր անողներին, որ կրակահերթի նման թափում էին ինֆորմացիան, բայց իրենք էլ չէին հասնակում՝ ինչ են դուրս տալիս: Ու հենց վերջին դասին պատկանող մի գերազանցիկի բերեցին, նստացրեցին դիմացս, թե միասին եք պարապելու: Ֆիզիկապես զգացի, թե ոնց են մազերս բիզ-բիզ կանգնում:

    Պատմություն:
    - Ես իջնում եմ ներքև, դուք կգրեք նախնադարը՝ պալեոլիթ, մեզոլիթ, նեոլիթ... ու չրերին ձեռք չտաք, - վերջում դիտավորյալ ավելացրեց ուսուցչուհիս, իրականում ակնարկելով, որ կարող ենք չիր ուտել:

    Իր գնալուց հետո ես բարձրացա, սկսեցի կողքի գրապահարանում դրված պատմության գրքերն ուսումնասիրել: Ե՞րբ էի սովորել, որ մի հատ էլ գրեմ:

    - Էդտեղ գիրք չկա, - ասաց գերազանցիկը, - հավաքել տարել ա:

    - Էվրիկա, - վերցրեցի մի գիրք, որ թեև դասագիրք չէր, բայց նվիրված էր այդ ժամանակներին, բացեցի, սկսեցի կլանված կարդալ, ավելի հետաքրքիր էր, քան մեր դպրոցական դասագիրքը: Գտա ինչ ինձ հարկավոր էր, գիրքը մի կողմ դրեցի, արագ-արագ գործը գլուխ բերեցի: Գերազանցիկս դեռ գլուխը քորելով գրում էր:
    Իջա ներքև, ուսուցչուհիս, տեսավ, բարկացավ, ուղարկեց վերև, աշխատանքս ստուգելու: Գնացի, վերընթերցեցի, ձանձրացա, գերազանցիկը շարունակում էր գրել:
    - Չիր կուտե՞ս,- հարցրեցի:
    Գլուխը բարձրացրեց, վախեցած ինձ նայեց.
    - Բայց ասեց հանկարծ չուտենք:

    Ծիծաղեցի, ոչ էլ հասկացել էր, թե ինչի էր ասված՝ չուտեք:

    - Ես կուտեմ, բայց չասես, էլի, որ կերել եմ:
    - Չեմ ասի, կեր:
    Գնացի, մի չիր վերցրեցի, եկա:
    - Չէ, դու կասես:
    - Հաստատ չեմ ասի:
    - Արի էսպես անենք, դու հիմա սա իմ աչքի առաջ կուտես, մի հատ էլ ես կուտեմ, էդ դեպքում վստահ կլինեմ, որ չես ասի:
    Իրեն ստիպելով՝ խեղճը մի կերպ կերավ չիրը:
    - Հիմա հենց եկավ, ասելու եմ, որ չիր ես կերել, չարախնդացի ես:
    Հետո, ամբողջ ընթացքում, երբ ուսուցչուհիս մեր աշխատանքներն էր ստուգում, խեղճը կմկմալով, սարսափած ինձ էր նայում:
    - Տետրիդ նայիր, հո չես սիրահարվե՞լ,- բարկացավ ուսուցչուհիս:
    - Չէ, ինքն ինձ ատում ա, - խառնվեցի ես Գերազանցիկի սրտից էր:

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (26.04.2014), CactuSoul (30.01.2014), Chuk (20.01.2014), Firegirl777 (26.05.2014), laro (24.01.2014), Lílium (31.01.2014), Smokie (20.01.2014), V!k (20.01.2014), Vardik! (20.01.2014), Աթեիստ (28.01.2014), Գաղթական (06.06.2016), Նաիրուհի (20.01.2014), Նարե91 (20.01.2014), Ռուֆուս (20.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (20.01.2014)

  5. #1413
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոտ 17-18 տարվա դեպք եմ հիշել:
    Ձմեռվա ցուրտ օրեր էին:
    Մեր հարևանները՝ մարդ ու կին, ամբողջ օրը վեճերի մեջ էին: Մի որոշ ժամանակ անց հասկացան, որ էդպես երկար շարունակվել չի կարող...պիտի ամուսնալուծվեն ու վերջ:
    Երկու աղջիկ-էրէխա ունեին՝ մեկը 4 տարեկան, մյուսը ՝ 5:
    Ամեն ինչ կարգավորել էին, մնում էր տեսնեին, թե էրէխեքից ով ա հոր մոտ մնալու, ով՝ մոր մոտ: Ու էդ հարցը պատկերացրեք, հենց էրէխեքին էլ տալիս են:
    Էս խեղճ էրէխեքից մեկը՝ մեծը, էդ հարցից սկսում ա լաց լինել ու ոչ մի բառ չի պատասխանում, մյուսն էլ՝ փոքրը, հարցը լսելուն պես, իրան չի կորցնում՝ հարցին հարցով ա պատասխանում.

    - Իսկ սանկեն /սահնակը/ ո՞ւմ մոտ ա մնալու:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (26.04.2014), Firegirl777 (26.05.2014), laro (30.01.2014), Smokie (28.01.2014), Այբ (21.04.2014), Գաղթական (06.06.2016), Վահե-91 (29.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (28.01.2014)

  7. #1414
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկի էս գրառումը տեսա ու միանգամից մի պատմություն հիշեցի

    Ուրեմն ծանոթներիս հետ մի 15 տարի առաջ Վրաստան էինք գնացել գործով։ Մի օրը անցկացրեցին մեր գործընկերներից մեկի գյուղի տանը։ Իմ անկողինը լուսամոտի կողքն էր։ Էտ իմ սիրած բաներից մեկն ա։ Սիրում եմ քնելուց առաջ սենյակի լույսը անջատել, վարագույրը բացել ու անկողնում պառկած լուսամուտից նայելով քնել։ Իհարկե էս իրավիճակը ամուսնությունիցս հետո կտրուկ փոփոխվեց՝ շատ ավելի հաճելի զբաղմունք հայտնաբերելուս պատճառով։ Սակայն, քանի որ ես դեռ ամուսնացած չէի, հետաքրքիր զբաղմունքներն էլ շատ չէին, ես ճարահատյալ կրկին լուսամուտի մոտ էի։

    Քունս չի տանում։ Արդեն գիշերվա երեքն է, բայց ես ոչ մի կերպ չեմ կարողանում քնել։ Աշուն է։ Տանը ցուրտ է։ Տաք վերմակի տակ պաղկված դուրս եմ նայում։ Լուսամուտից բացվող գյուղական խաղաղ ու անշարժ գիշերային պատկերը խախտվեց մեր հայ ընկերներից մեկի ափաթ-թափալ վազքով։ Ուրեմն պատուհանից ուշադիր նայում եմ, ու տեսնում, որ էս մեր Գևորգը կիսահագնված վիճակում վազում ա դեպի զուգարան։ Դե էտ զուգարաններն էլ գիտեք, չէ՞ ոնց են։ Իսկական փայտե խուց։ Բայց էս մեր տան տերը նոր-նոր էր վերանորոգել զուգարանը։ Համարյա ճեղքեր չկային։ Հերմետիկ փակված մեր բիոզուգարանների գյուղական, փայտե տարբերակն էր։ Էն ժամանակ էլ Վրաստանում գիշերները հովհարային անջատումներ էին լինում։ Ուրեմն էս Գևորգը զուգարանի դուռը բացեց, մտավ ու...... Ու էտ զուգարանից հո մի կայծակ չթռավ դուրս։ Աչքերս թռան ճակատիս։ Ինձ թվաց անքննությունից մոտս արդեն գլյուկներ են սկսվել։ Տեղերիցս վեր թռա, աչքերս տրորեցի ու էլի դուրս նայեցի։ Ի՞նչ տեսնեմ։ Էս մեր խեղճ Գևորգը, տռուսիկը մինչև ծնկները իջացրած, ութ գրելով զուգարանից դուրս եկավ ու քիթ բերնի վրա ընկավ գետնին։

    Հիմա ես վազելով դուրս եմ գալիս տանից, որ Գևորգին էտ ***ի միջից հանեմ ու ձեռի հատ տան տիրոջն եմ արթնացնում։ Ասում եմ՝ «Գիվի, տուալետ վզառվալսյա, ա վ տուալետե բիլ Գևոռկ։ Բիստռո վիխոդի վո դվոռ»։ Ասում ա՝ «Բիջո, կակ էտո Գևոռկ վզառվալսյա»։ Ասում եմ՝ «Նէ Գևոռկ, ա տուալետ, ա ոն բիլ վ տուալետե, բիստռո վիխոդի վո դվոռ»։ Մեկ էլ էս Գիվին խնդմրտոցը գլուխը գցեց ու խոմ չի հայհոյում, խոմ չի հայհոյում, ասում ա արա ես ձեզ քանի՞ անգամ ասեցի, որ էտի ձեր տան զուգարանը չի, որ դուռը փակեք, դուռը չի կարելի փակել, չի՛ կարելի.....

    Փաստորեն էտ փոքրիկ նորակառույց զուգարանի դուռը մենք փակել էինք ու արտաթորանքի մեթանի կամ ես իմ ինչը կուտակվել էր էնտեղ։ Էս խեղճ Գևորգը փորացավով վազում ա էնտեղ, տռուսիկը հանում ա ու շուտ պպզում ա ու ուզում ա մոմը վառի։ Ու էտ պահին պայթում ա։ Լավ ա լուրջ վնասվածքներ չէտ ստացել։ Մի օրից դուրս գրեցին։ Բայց խեղճը նենց էր ազդվել, որ էտ դեպքից հետո օրերով զուգարան չէր մտնում։ Խայտառակություն.... Հավատներդ չի գա, բայց իմ աչքով եմ տեսել։

  8. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.04.2014), armen9494 (26.04.2014), Bruno (29.01.2014), Chuk (29.01.2014), einnA (29.01.2014), Firegirl777 (26.05.2014), Freeman (29.01.2014), Lílium (31.01.2014), My World My Space (29.01.2014), Smokie (29.01.2014), Srtik (07.06.2014), V!k (29.01.2014), Աթեիստ (29.01.2014), Արէա (29.01.2014), Գաղթական (06.06.2016), Նաիրուհի (29.01.2014), Ներսես_AM (29.01.2014), Շինարար (30.01.2014), Ուլուանա (29.01.2014), Ռուֆուս (29.01.2014)

  9. #1415
    Լիարժեք անդամ Թամարա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    138
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամիսներ առաջ, մի կոնֆերանսի ժամանակ, մի տղայի հետ ծանոթացա, ով հայերենին նորմալ չէր տիրապետում ու խնդրել էր, որ օգնեմ իրեն այդ հարցում...ամիսներ անց ֆբ-ում էս տղային ասում եմ. - Քիչ-քիչ հունի մեջ ենք ընկնում: Պատասխանի մեջ Դուք-ով դիմեց, ասացի. - Արդեն ահագին ժամանակ է ընկերներ ենք, առաջարկում եմ անցնել ավելի մտերմիկ զրույցի: Հարցրեց թե բա ՛՛մտերմիկ զրույց՛՛ ինչ ա նշանակում,- մեկ էլ,- բա լավ արդեն google պերեվոդչիկով թարգմանեցի... Ասի, սպասի տեսնեմ, ոնց ա թարգմանում, մեկ էլ որ չտեսա ՛՛ինտիմ զրույց՛՛ ա թարգմանել... էդ հլը հեչ, բա որ ՛՛հունի մեջ ընկնել՛՛-ը թարգմանեցի...
    Հանդգնե՛լ. այդ գնով է տրվում առաջընթացը...

  10. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.01.2014), Ariadna (08.04.2014), CactuSoul (30.01.2014), Chilly (30.01.2014), einnA (29.01.2014), enna (09.08.2014), Firegirl777 (26.05.2014), Jarre (30.01.2014), keyboard (30.01.2014), laro (30.01.2014), Lílium (25.03.2014), Lusina (29.01.2014), Smokie (30.01.2014), Tiger29 (30.01.2014), Universe (29.01.2014), V!k (30.01.2014), _Հրաչ_ (06.04.2014), Աթեիստ (29.01.2014), Արամ (16.08.2014), Գաղթական (06.06.2016), Նաիրուհի (01.02.2014), Նարե91 (29.01.2014), Ուլուանա (05.04.2014), Ռուֆուս (30.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (30.01.2014)

  11. #1416
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Գրքիս շնորհանդեսին ներկա ակումբցիները երևի բոլորն էլ արդեն գիտեն, բայց ասեցի ստեղ էլ պատմեմ:

    Ուրեմն նստած մակագրում եմ գրքերը, հերթով մոտենում են: Բնական է, որ եկածների բացարձակ մեծամասնությանը ճանաչում եմ: Բայց անծանոթներ էլ կան, սրա կամ նրա ընկերը, գրականությամբ հետաքրքրվող մարդիկ, ֆեյսբուքում հայտարարությունները տեսածներ և այլն: Ու ահա մոտենում է մեկը, ում բացարձակ չգիտեմ ու ակնհայտորեն իրեն էստեղ ոչ մեկը չգիտի: Գալիս է, գովում է, որ բանակի մասին գիրք եմ գրել, էսպես-էնպես, հետո թե խնդրում եմ մակագրի գիրքը:

    - Ձեր անունը կասե՞ք, - հարցնում եմ:
    - Շմավոն, - պատասխանում է:

    Մակագրում եմ «Լավագույն ցանկություններով Շմավոնին, ...»:

    Գնում է: Անցնում է մի քանի րոպե, վերադառնում է:

    - Խնդրում եմ գրքի վրա անունս էլ նշեք, որ բոլորին պարզ լինի, որ հենց ինձ եք նվիրել, - ասում է:
    - Բայց գրել եմ, հես է, «Շմավոն», - բացում ու ցույց եմ տալիս:
    - Բայց իմ անունը Գագո է...


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (07.04.2014), Ariadna (08.04.2014), boooooooom (05.04.2014), CactuSoul (05.04.2014), einnA (04.06.2014), enna (09.08.2014), insider (07.04.2014), Jarre (04.07.2014), John (05.04.2014), Lílium (05.04.2014), Lord (05.04.2014), Rammstein (06.04.2014), Smokie (05.04.2014), V!k (05.04.2014), _Հրաչ_ (06.04.2014), Աթեիստ (05.04.2014), Յոհաննես (05.04.2014), Նաիրուհի (05.04.2014), Նարե91 (05.04.2014), Ուլուանա (05.04.2014), Ռուֆուս (05.04.2014), Փոքրիկ շրջմոլիկ (07.04.2014)

  13. #1417
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վա՜յ, Շմավո՛ն, Շը՛մավոն

    Երբ պարզվեց, որ մեր Շմավոնի անունը Գագո է, թեև իմ մեջ վստահ էի, որ Շմավոն է ասել, այդ օրինակը հետ վերցրի, գրքի նոր օրինակի վրա մակագրեցի Գագոյին:
    Էս օրինակն էլ թող մնա, մարդ էս, մի օր մեկ էլ տեսար մեր թաղի «լույսի մարդ», էլեկտրիկ Շմավոնը նորից գործի ընդունվի, իրեն կնվիրեմ:

    Էս պատմությունն անցավ գնաց, բայց պարզվեց, որ գրքիս հետ կապված միակ զվարճալի պատմությունը չի:
    Էսօր երկու գրախանութ պետք է գրքից օրինակներ տանեի՝ վաճառքի դնելու համար: Տնից վերցրի օրինակները ու ինձնից գոհ գնացի:
    Գրախանութներից մեկում պայմանագիրը կնքելուց ու պայմանները վերջնական ճշտելուց հետո գրքերը տվեցի, շնորհակալություն հայտնեցի ու արդեն ուզում էի գնայի, հասել էի դռանը, մեկ էլ աշխատող աղջիկը հետևիցս ձայն է տալիս.
    - Կներեք, բայց օրինակներից մեկը մակագրած է...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.04.2014), Ambrosine (07.04.2014), Ariadna (08.04.2014), CactuSoul (07.04.2014), Cassiopeia (07.04.2014), einnA (04.06.2014), enna (09.08.2014), Firegirl777 (26.05.2014), insider (07.04.2014), Jarre (04.07.2014), John (07.04.2014), Lílium (11.04.2014), Smokie (07.04.2014), Tiger29 (07.04.2014), Այբ (07.06.2014), Արամ (07.04.2014), Թամարա (13.06.2014), Նաիրուհի (21.04.2014), Նարե91 (08.04.2014), Ռուֆուս (07.04.2014), Վահե-91 (07.04.2014), Փոքրիկ շրջմոլիկ (07.04.2014)

  15. #1418
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այբի գրառումը կարդացի ու հեռախոսազանգերի հետ կապված մի բան հիշեցի:

    Մոտ մի ամիս առաջ ինձ էլ տենց մի << գովազդային >> զանգ եկավ: Երկար բլբլալուց հետո հարցնում են.
    - Մեր ակցիային մասնակցելու համար պետք է Ձեր 28 տարին լրացած լինի:
    - Չէ, ես 28 չկամ:
    - Բա ե՞րբ կլինեք:
    - Ձեզ ե՞րբ ա պետք:
    - Մոտ ժամանակներս......

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.04.2014), Jarre (04.07.2014), Smokie (21.04.2014), _Հրաչ_ (21.04.2014), Այբ (21.04.2014), Արամ (21.04.2014), Գաղթական (06.06.2016), մարդագայլուկ (04.07.2014), Նաիրուհի (07.06.2014), Ռուֆուս (21.04.2014)

  17. #1419
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2011
    Գրառումներ
    658
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mari Sari-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր Երևանից Գյումրի եմ եկել, նստել եմ երթուղային, որ հասնեմ մեր տուն: Խելոք նստած ենք, վարորդի ճաշակով կլկլոց ենք լսում ու հլը հերիք չի ինքն էլ ձայնակցում է, բայց էդ չի կարևորը էս պատմության մեջ: Մեր համար գնում ենք, մեկ էլ կողքից մի փսլնքոտ երիտասարդ իր մեքենայով տուր թե կտաս մեր երթուղայինին: Տնաշենը ժամանակ գտավ, Թաթուլի նվաղկուն ձայնն էինք վայելում ՈՒ փախա~վ, դե էդ երիտասարդը էլի: Էս մեր վարորդն էլ ոչ տարավ, ոչ բերեց, ասեց` ժողովուրդ ջան պինդ բռնվեք, կպանք հետևից, ու սկսեց քշել ջահելի հետևից: Մի ողջ երթուղային մոտ 40 րոպե դըխկշըխկում էր, աջ ու ձախ ընկնում, որ հասնեինք մեքենայի հետևից: Ընթացքում էլ թարմ-թարմ հայհոյանքներ էինք լսում, մի երկու տատիկ գոռգռում էին, թիթիզ աղջիկներն էլ նվնվոց դրեցին, մինչև բռնեցինք էդ դամբուլին:
    ետ տիպի մի բանել իմ հետա եղել,ուրեմն գործից գալիս եմ տուն երեվի մի երկու տարի առաջ էր,ուրեմն նստել եմ պաշտպանության նախարարությունից միքիչ վերև 62ի կանեցնա նստա շարժվավ մեջը լիքը մարդ,են ամերիկայան կինոների նման մի հատ ուրիշ գազել եկավ հավասարվավ հոպար ես 1000-ը կմանրես՞ ես բա տու մանրեմ,վեկալավ կոպեկը բանը հաշվեց տվեց մարշուտկեն եթումա ելի կանգնաց չի իրար կողքով քշում են մեկել եսի աբգոն արեց եսի ասեցի վայ ես քո մաման....ասին ինչ եղավ բա ֆարշ 1000դրամ տվին ու տթան,պատկերացնում եք ավան են տակի ճամփով նախարության ինչ գոնկայա արել՞ տենց գոնկա մեկել 3 տարի առաջեինք արել ընգերոգ մերսեդեոսվ նորերե արել բայց ամենա սորտը եներ որ պարզվավ նույն 62-ի շոֆեռներիա ու խոսքի ուղեղ էլի ուրեր թռնելու?

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Firegirl777 (26.05.2014), Lílium (23.04.2014), Smokie (07.06.2014), Նաիրուհի (21.04.2014)

  19. #1420
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հարևան տատիկ ունեինք, հոգին լուսավորի:
    Տատը կենդանության օրոք մի օր վատանում ա, շտապօգնություն են կանչում: Բժիշկն էլ կատակասեր մարդ ա լինում.
    -Տատի ջան, ո՞նց եղավ, որ սկսեցիր քեզ վատ զգալ:
    -Դե նստած, սենց կինո էի նայում, տենց վատացա էլի, եսիմ:
    -Ախր քեզ ո՞վ էր ասում սեքս կինո նայես, որ մի հատ էլ վատանաս:

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (26.05.2014), Firegirl777 (26.05.2014), Jarre (04.07.2014), Vardik! (27.05.2014), Աթեիստ (18.05.2014), Յոհաննես (18.05.2014), Նաիրուհի (07.06.2014), Ուլուանա (19.05.2014)

  21. #1421
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր ճուտիկը կլինի 4 տարեկան։ Ընտանիքով Լեհաստանում են ապրում: Երբ Հայաստան են գալիս, բոլոր բարեկամները խառնվում են իրար ու ճուտն ինչ ուզում է, անում են։ Մի օր "իքիբիր" են պատրաստում, համը մնում է երեխու բերանը, ու ամեն օր իքիբիր ասելով ման է գալիս։

    Մի օր երեկոյան տանը նստած նարդի են խաղում տնեցիներով, ու խաղացողներից մեկը զառի հետևից ասում է՝ իքիբիր։ Էս ճուտը լսում է թե չէ, գալիս է, զառը վերցնում ու ասում՝ ձվածեղ
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  22. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.05.2014), CactuSoul (26.05.2014), Chuk (25.05.2014), Firegirl777 (26.05.2014), Jarre (04.07.2014), John (25.05.2014), Lílium (07.06.2014), Smokie (07.06.2014), Vardik! (27.05.2014), Արևհատիկ (25.05.2014), մարիօ (26.05.2014), Նաիրուհի (07.06.2014), Նարե91 (25.05.2014), Ռուֆուս (25.05.2014)

  23. #1422
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տատս էր հա պատմում, էսօր էլի հիշել ենք, կիսվեմ․

    Ուրեմ շատ տարիներ առաջ մի գյուղացի քաղաք է գալիս, նստում է քաղաքային տրանսպորտ, որ պետք է հասցնի բանվորի արձանի մոտ։ Ճանապարհին հա լարված սպասում է, որ հարմար պահ գտնի ու վարորդին խնդրի պահել արձանի մոտ։ Երբ արդեն գրեթե հասնում են, էս խեղճ մարդն անհանգիստ շուռումուռ է գալիս, ուզում է հիշել, թե որտեղ պետք է վարորդը կանգնի, վերջը, որ զգում է, որ պիտի բացատրի, ասում է․
    -Վարպետ ջան, էն համբալի արձանի մոտ պահի էլի։
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  24. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.06.2014), Cassiopeia (09.06.2014), Chuk (05.06.2014), Jarre (04.07.2014), John (04.06.2014), Lílium (07.06.2014), Lusina (04.06.2014), Smokie (07.06.2014), Srtik (07.06.2014), Tiger29 (05.06.2014), V!k (05.06.2014), Vardik! (05.06.2014), Աթեիստ (05.06.2014), Լեո (13.06.2014), Նաիրուհի (07.06.2014), Նարե91 (05.06.2014), Ռուֆուս (05.06.2014)

  25. #1423
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարող ա ՝ հիմա գրեմ, էդքան ծիծաղելի չթվա, բայց ես էսօր սրա վրա մի լավ զվարճացել եմ...
    Ծանոթներիցս մեկը պատմեց, որ մի քանի տարի առաջ, երբ նոր են լվացքի մեքենա գնել, իր պապը բավականին զարմացել է, ասում ա՝ սկզբից աթոռ էր դնում , նստում էր մեքենայի կողքին ու դրա աշխատանքին հետևում, զարմանում, ի վերջո ուրախանում, որ էդքան հզոր գործ ա անում էդ սարքը:
    Մի օր էդպես կողքը նստած ա լինում, ու երբ քամելու ժամանակն ս գալիս, գիտեք, որ մեքենան սկսում ա ուժեղ ձայներ հանել՝ դրա հետ մեկտեղ տեղից շարժվում ա, կարծես առաջ ա գնում:
    Էս պապին էլ, որի աչքը միամիտ կպած ա լինում, վեր ա թռնում տեղից ու շարժվող մեքենային բռնում ա՝ բացականչելով՝
    - Ա շան աղջի՛կ, քեզ որ թողեմ, կգնաս էդ մեջիդ լվացքը փռելու:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  26. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.06.2014), CactuSoul (06.06.2014), Cassiopeia (09.06.2014), Chuk (06.06.2014), einnA (08.06.2014), Jarre (04.07.2014), Lílium (07.06.2014), Smokie (07.06.2014), Tiger29 (06.06.2014), Vardik! (09.06.2014), Աթեիստ (07.06.2014), Այբ (07.06.2014), մարդագայլուկ (06.06.2014), Նաիրուհի (07.06.2014), Ուլուանա (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014)

  27. #1424
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն, էս ինչքան ժամանակ ա Ակումբում տարբեր տեղեր կարդում եմ, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին ուգաձիծ ա անում: Կարդում եմ ու չեմ հասկանում թե ինչի մասին ա խոսքը: Մի պահ նույնիսկ մտածեցի, որ ինչ-որ հայերեն փիս գրական բառ ա, ու հա ուզում էի բառարանում նայել, բայց ձեռիս տակ չկար: Վերջին անգամ ինչ-որ թեմայում Շինը գրել էր, որ Գալին ա ուգաձիծ անում: Ասի, բայց ախր էս ոնց կար Շինը Գալին ուգաձիծ անի, Սասն էլ բերանը ջուր առած նստի: Ուզում էի, դաժե խառնվեի

    Սենց ինձ տանջող մտքերով, մի քանի կլիմայական ու մի ղուրուշ ժամային գոտի փոխելով, երեկ առավոտ հասա Փարիզ: Դուրս եմ գալիս օդանավակայանից մի հատ ռուս զույգ ա հետևիցս դուրս գալիս ու իրար մեջ խոսում են, ու կինը ասում ա մոտավորապես հետևյալը. « ... ему никак не угодить ... »

    Ու ես էտ պահին, մի հատ хоп аря, эс дук эл угодить, ара дук инчи угодить ? Կարճ ասած, երեկ եմ տեղը բերել թե ուգաձիծ անելն ինչ ա:

  28. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.06.2014), CactuSoul (09.06.2014), Cassiopeia (09.06.2014), Chuk (09.06.2014), insider (09.06.2014), Lílium (10.06.2014), Ruby Rue (09.06.2014), Smokie (10.06.2014), Tiger29 (09.06.2014), Աթեիստ (10.06.2014), Արէա (09.06.2014), Նաիրուհի (09.06.2014), Նարե91 (09.06.2014), Նոյեմ (16.06.2014), Շինարար (09.06.2014), Ռուֆուս (09.06.2014)

  29. #1425
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարճ ասած, երեկ եմ տեղը բերել թե ուգաձիծ անելն ինչ ա:
    Բա որ ես սկզբում «ուղղաձիգ» կամ «ուղղագիծ» էի կարդում, անցնում առաջ, ու չէի հասկանում՝ 1) երկրաչափությունն ինչ կապ ունի թեմայի հետ, ու ընդհանրապես ինչ ա նշանակում ուղղաձիգ/ուղղագիծ անել, 2) ինչու են բոլորը համատարած էդ բառի մեջ մի տառ պակաս գրում Լրիվ էն անեկդոտն էր․ «Ես էլ ասում եմ՝ խարտոցը ինչի՞ պիտի ծառից ծառ թռնի․․․» Նոր ամենավերջում տառերը հատիկ-հատիկ կարդացի, կպցրեցի իրար ու․․․
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  30. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.06.2014), Jarre (04.07.2014), Lílium (10.06.2014), Smokie (10.06.2014), Tiger29 (09.06.2014), Աթեիստ (10.06.2014), Արէա (09.06.2014), մարդագայլուկ (09.06.2014), Նաիրուհի (09.06.2014), Նոյեմ (16.06.2014), Շինարար (09.06.2014), Ուլուանա (09.06.2014), Տրիբուն (09.06.2014)

Էջ 95 99-ից ԱռաջինԱռաջին ... 4585919293949596979899 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան պատմություններ
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Օրագիր - զրուցարաններ
    Գրառումներ: 44
    Վերջինը: 07.07.2023, 15:20
  2. Գրառումներ: 130
    Վերջինը: 18.01.2019, 12:28
  3. Երգերի պատմություններ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.10.2013, 22:58
  4. Գրառումներ: 8
    Վերջինը: 15.07.2011, 11:35
  5. Զզվելի պատմություններ
    Հեղինակ՝ ars83, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 53
    Վերջինը: 16.03.2009, 14:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •